Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

------------------- 2022 թվականի N - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N1 հավելվածի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հաստատել՝
  • Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թվականների ռազմավարությունը՝ համաձայն N 1 հավելվածի․
  • Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թվականների ռազմավարության արդյունքային շրջանակը՝ համաձայն N 2 հավելվածի․
  • Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թվականների ռազմավարության մշտադիտարկման և գնահատման ծրագիրը՝ համաձայն N 3 հավելվածի․
  • Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թվականների ռազմավարության ֆինանսական շրջանակը՝ համաձայն
  1. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ապահովել՝
  • Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թվականների ռազմավարության ֆինանսական շրջանակով սահմանված ծրագրերի մասով հայտի նախատեսումը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի շրջանակներում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ծրագրերի ֆինանսավորումը ներառել տվյալ տարվա բյուջեի նախագծում:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    28.06.2022 - 14.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12284

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

14.07.2022

Առաջարկում ենք հրաժարվել ռազմավարության՝ կենսափուլերի սկզբունքի հիման վրա կառուցվածքից՝ հաշվի առնելով, որ այն արդյունավետ է զարգացած և հաշմանդամության և այլ փոքրամասնական խմբերի առումով զգայուն ենթակառուցվածքներ ունեցող երկրներում։ Այս մոտեցման պատճառով հաշմանդամության հարցերը բավարար արտացոլված չեն նախագծում և չեն արտահայտում հասարակության իրական սոցիալական կարիքները և առկա խնդիրների համամասնությունը։ Բացի այդ, հարկ է նկատել, որ նախագծում կիրառվում է «կյանքի կենսափուլեր» եզրը, ինչը լեզվաբանական առումով տեղին չէ։ Հավելված 1-ի 45-րդ կետով նախատեսված խաչվող թեմաները բավարար չափով տեղ չեն գտել նախագծի հավելվածներում, իսկ որոշ թեմաներ (օր.՝ ազգային փոքրամասնություններ, կլիմայական փոփոխություններ) առհասարակ բացակայում են նախագծից։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

14.07.2022

Առաջարկում ենք հանրային քննարկման ներկայացնել ամբողջական նախագիծը, այդ թվում՝ հավելված 4-ը, որով սահմանվելու է ռազմավարության ֆինանսական շրջանակը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

14.07.2022

Հավելված 1-ի 11-րդ կետին հաջորդող աղյուսակ 1-ի 1-ին սյունակում որպես խնդիր է ներկայացված մինչև հինգ տարեկան երեխաների՝ «տարիքին համապատասխան ֆիզիկական, հոգեբանական և մտավոր զարգացման նորմերից շեղում»-ը։ Առաջարկում ենք հղում անել կոնկրետ հետազոտությունների, որտեղ նշված հարցը ներկայացված է որպես հիմնախնդիր և մեթոդաբանությամբ հստակեցված է, թե ինչն է դիտարկվել որպես «ֆիզիկական, հոգեբանական և մտավոր զարգացման նորմերից շեղում»։ Հակառակ դեպքում խնդրում ենք առաջնորդվել իրավական որոշկիության սկզբունքով և հանել այդ նախադասությունը։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: