Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի 20-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20) հաշվեկշռող էլեկտրաէներգիա՝  էլեկտրական էներգիայի ուղիղ պայմանագրերի և օր-առաջ շուկաներում վաճառված և գնված էլեկտրական էներգիայի քանակությունների տարբերությունը իրական ժամանակում՝ միևնույն հաշվարկային ժամանակահատվածում փաստացի առաքված և ստացված (ներառյալ՝ ներկրված և արտահանված կամ տարանցիկ փոխադրված) էլեկտրական էներգիայի քանակություններից, որը որոշվում է շուկայի կանոններով սահմանված կարգով։»:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իա» կետով.

«իա)  հաշվեկշռման ծառայության մատուցման բացառիկ իրավունք և պարտավորություն վերապահել էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող այն անձին, որն   Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի դրական եզրակացության հիման վրա հնարավորություն ունի էլեկտրաէներգետիկական շուկայում մատուցելու հաշվեկշռման ծառայություն։»:  

Հոդված 3.

Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.4 և 1.5  կետերով.

« 1.4. Հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ստացած արտադրության լիցենզիա ունեցող անձին բացառիկ իրավունք է տրվում և պարտավորեցվում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում մատուցելու հաշվեկշռման ծառայություն հետևյալ գործառույթներով.

  • հաշվեկշռման շուկայում կատարել հաշվեկշռող էլեկտրական էներգիայի առևտուր,
  • շուկայի կանոնների համաձայն էլեկտրական էներգիա գնել և վաճառել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի այլ հատվածներում,
  • շուկայի կանոնների համաձայն արտահանել և ներկրել էլեկտրական էներգիա,
  • լիցենզիայի պայմաններով և շուկայի կանոններով նախատեսված այլ գործառույթների իրականացման իրավունք:

1.5. Էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ստացած արտադրության լիցենզիա ունեցող անձը ենթարկվում է էլեկտրաէներգետիկական  համակարգի օպերատորի՝ էլեկտրական էներգիայի հաշվեկշռման նպատակով տրված կարգավարական հրահանգներին:»:

Հոդված 4.

Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում «կամ բնակելի տարածքների օգտագործման տրամադրում» բառերից հետո լրացնել «, էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցում» բառերը:  

 

 

 

  • Քննարկվել է

    24.03.2022 - 08.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3169

Տպել