Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Ընթացիկ իրավիճակըև իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը 

«էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված N ՀՕ-100-Ն օրենքով սահմանված փոփոխությունների կիրարկմանն ուղղված ենթաօրենսդրական ակտերի մշակման փուլում Օրենքում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել հաշվեկշռման շուկայում էլեկտրական էներգիայի առևտրի կազմակերպման սկզբունքները և  այդ նպատակով սահմանել էներգետիկայի բնագավառում արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից մատուցվող ծառայության նոր տեսակ՝ հաշվեկշռման ծառայության մատուցումը: Արդյունքում էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում կսահմանվի հաշվեկշռման ծառայություն մատուցողի դերը և նրա գործառույթները:

Օրենքում նաև անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել սպառողի կողմից էլեկտրական էներգիայի փոխանցման հիմքերը՝ խմբագրելով սպառողի գործունեության էություն համարվող դեպքերը:

  1. Նախագծի մշակման փուլում ներգրավված ինստիտուտները և անձինք

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

  1. Ակնկալվող արդյունքը

Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն հաշվեկշռման շուկայում առևտրի մեխանիզմները, հաշվեկշռման ծառայություն մատուցողի գործառույթները և սպառողի կողմից էլեկտրական էներգիայի փոխանցման դեպքերը:

  • Քննարկվել է

    24.03.2022 - 08.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5190

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: