Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի կառուցվածքը և ցուցանիշների ցանկը հաստատելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

      __  _______ 2017 թվականի N ___-Ն

 

Հայաստանի Հանրապետության Ընդլայնված միգրացիոն պրոֆիլի

 կառուցվածքը ԵՎ ցուցանիՇների ցանկը հաստատելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի կառուցվածքը` համաձայն Հավելված 1-ի։

բ) Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի ցուցանիշների ցանկը` համաձայն Հավելված 2-ի։

  1. Սահմանել, որ սույն որոշման Հավելված 2-ում նշված պետական մարմինները`

ա) յուրաքանչյուր տարի, սկսած 2018 թվականից, Հավելված 2-ում նշված ժամկետներում, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի նախորդ տարվա ցուցանիշները.

բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի 2013-2016 թվականների ցուցանիշները:

  1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլում ներառվելիք վիճակագրական աղյուսակները կազմվում են սույն որոշման 1-ին կետի բ) ենթակետով սահմանված ցուցանիշների հիման վրա՝ հինգ տարվա կտրվածքով:
  1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին՝
      ա) սկսած 2019 թվականից, յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ, պատրաստել և հրապարակել Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլը,

  բ) այն տարիների համար, երբ Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլ չի մշակվում, հրապարակել Հայաստանի Հանրապետության բազային միգրացիոն պրոֆիլ՝ վիճակագրական տվյալները աղյուսակների տեսքով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ                                                                     Կ. Կարապետյան

 

2017 թ.
Երևան 

  • Քննարկվել է

    29.08.2017 - 13.09.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 658

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ