Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

"Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին" օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի  1-ին մասի «թ» կետի «անվտանգության նորմերը և կանոնները» բառերը փոխարինել «ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող որոշումները` միջուկային, ճառագայթային անվտանգության, ռադիոակտիվ թափոնների կառավարման, միջուկային ու ռադիոակտիվ նյութերի փոխադրման, միջուկային տեղակայանքների, միջուկային և ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության, վթարային պատրաստվածության և հակազդման, անվտանգության փորձաքննության կազմակերպման և անցկացման, միջուկային տեղակայանքներում, այդ թվում՝ ատոմային էլեկտրակայանում շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննության, սեյսմիկ վտանգի գնահատման, ատոմային էլեկտրակայանի շահագործման նախագծային ժամկետի երկարացման  վերաբերյալ նորմեր, կանոններ, պահանջներ, կարգեր, պայմաններ, մեթոդներ, ցանկեր․» բառերով։

Հոդված 2.  Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել  հետևյալ բովանդակությամբ նոր ժգ կետով՝ «ժգ) կարող է ընդունել օտար լեզվով նորմատիվ իրավական ակտեր: Կառավարության համաձայնությամբ ատոմային էներգիայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք, որոնց գործունեությունն առնչվում է օտար լեզվով իրավական ակտերի կիրառման հետ, կարող են ընդունել օտար լեզվով ներքին իրավական ակտեր:»։

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Քննարկվել է

    13.01.2022 - 28.01.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Միջուկային անվտանգություն

  • Նախարարություն

    Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4140

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ