Հիշել նախագիծը

«Տեղեկատվական համակարգերի անսարքության մասին անձանց տեղեկացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

202 թվականի N _________   -Ն

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՍԱՐՔՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետը և  Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 358.2-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել` տեղեկատվական համակարգերի անսարքության մասին անձանց տեղեկացման կարգը` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության

202  թվականի  _____________-ի

N              - Ն որոշման

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՍԱՐՔՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Սույն կարգով կանոնակարգվում են տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի ընդհատումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող այլ դեպքերում տեղեկատվական համակարգերի անսարքության (այսուհետ` համակարգի խափանում) մասին հարկային մարմնի կողմից անձանց տեղեկացնելու (տեղեկատվությունը հրապարակելու) հետ կապված հարաբերությունները:
  2. Համակարգի խափանման յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական կայքում (www.petekamutner.am): Համակարգի խափանումների վերաբերյալ տեղեկատվությունն հրապարակվում է այն հատնի դառնալու օրվա դրությամբ:
  3. Համակարգի խափանման յուրաքանչյուր դեպքի ավարտից հետո` մինչև 1 աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է համակարգի խափանման ժամանակահատվածի սկիզբը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն) և ավարտը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն):
  4. Սույն կարգի 3-րդ կետի համաձայն հրապարակված տեղեկատվությունը խմբավորվում է ըստ ամսաթվերի, ամիսների, տարեթվերի և պահպանվում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում` առնվազն 5 տարի ժամկետով:
  • Քննարկվել է

    02.12.2021 - 17.12.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2776

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ