Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2021 թվականի N _________   -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1257-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, անվավեր ճանաչման, չեղարկման կարգը և ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դեպքերը սահմանելու մասին» N1257-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման N1 հավելվածում`

ա. 27-րդ կետի 1-ին նախադասությունում «ԱԱՀ-ի վերադարձի» բառից հետո լրացնել «, հետագծելիության ենթակա ապրանքները Եվրասիական տնտեսական միության տարածք արտահանելու մասով՝ արտահանման հաշիվ վավերագիր կամ հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիր»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ բաժնով․

«VI. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄԸ

 

  1. «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրին համապատասխան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված ցանկում ներառված` հետագծելիության ենթակա ապրանքների (այսուհետ` հետագծելիության ենթակա ապրանքներ) մատակարարման կամ տեղափոխության մասով ուղեկցող փաստաթղթեր են համարվում հարկային հաշիվը, ճշգրտող հարկային հաշիվը, հաշիվ վավերագիրը (այդ թվում` արտահանման հաշիվ վավերագիրը), ճշգրտող հաշիվ վավերագիրը, հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիրը, որոնցում լրացված են օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պարտադիր լրացման ենթակա տվյալները (այդ թվում` հետագծելիության ենթակա ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով, հետագծելիություն իրականացնելու նպատակով ապրանքի քանակական չափման միավորը՝ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից և այդ չափման միավորին համապատասխան քանակը) և այդ հաշվարկային փաստաթղթի փոխկապվածությունը նախորդ ուղեկցող փաստաթղթի հետ ապահովելու նպատակով նախորդ ուղեկցող փաստաթղթի սերիան և համարը, ինչպես նաև հետագծելիության ենթակա ապրանքի հերթական համարը ըստ նախորդ ուղեկցող փաստաթղթի։ «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված` հետագծելիության ենթակա ապրանքները ներմուծողի կողմից օտարվելու դեպքում ուղեկցող փաստաթղթում նախորդ ուղեկցող փաստաթղթի սերիա և համարի փոխարեն լրացվում է մաքսային հայտարարագրի գրանցման համարը, որին համապատասխան՝ հետագծելիության ենթակա ապրանքները ձևակերպվել են «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև հետագծելիության ենթակա ապրանքի հերթական համարը ըստ մաքսային հայտարարագրի:
  2. Ուղեկցող հաշվարկային փաստաթղթերում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով, հետագծելիություն իրականացնելու նպատակով ապրանքի քանակական չափման միավորը՝ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից, այդ չափման միավորին համապատասխան քանակը, նախորդ ուղեկցող փաստաթղթի սերիան և համարը (սույն հավելվածի 76-րդ կետով սահմանված դեպքում` մաքսային հայտարարագրի գրանցման համարը), ապրանքի հերթական համարը ըստ նախորդ ուղեկցող փաստաթղթի (սույն հավելվածի 76-րդ կետով սահմանված դեպքում` ապրանքի հերթական համարը ըստ մաքսային հայտարարագրի)` տվյալ հաշվարկային փաստաթղթի փոխկապվածությունը նախորդ ուղեկցող փաստաթղթի հետ ապահովելու նպատակով, լրացվում են միայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված ցանկում ներառված` հետագծելիության ենթակա ապրանքների մատակարարման գործարքների մասով:
  3. Արտահանման հաշիվ վավերագիրը լրացվում է հետագծելիության ենթակա ապրանքները Եվրասիական տնտեսական միության տարածք արտահանելու դեպքում։ Հետագծելիության ենթակա ապրանքները Եվրասիական տնտեսական միության տարածք արտահանելու դեպքում արտահանման հաշիվ վավերագիրը և հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիրը լրացվում են հայերեն և ռուսերեն լեզուներով:»,

2) որոշման N3 հավելվածի 1․1-ին կետի 1-ին ենթակետում «դեպքերում» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների արտահանման դեպքերի» բառերով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:
  • Քննարկվել է

    04.10.2021 - 19.10.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 552

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ