Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1257-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի (վավերացված 03.06.2020թ. ՀՕ-290-Ն օրենքով) և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով` հաշվի առնելով 26.05.2021թ. ՀՕ-245-Ն օրենքով կատարված փոփոխությունները, սահմանված կարգավորումներով:

Նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշման պահանջների համապատասխանեցումն է հետագծելիության ենթակա ապրանքների մատակարարման և տեղափոխության գործարքների փաստաթղթավորման մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դրույթներին:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 27.09.2020թ. N1100-Ա որոշմամբ սահմանված` 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 25-ի ՀՕ-245-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 2-րդ կետով նախատեսված է վերոնշյալ նախագծի ներկայացում Վարչապետի աշխատակազմ:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրով (այսուհետ` Համաձայնագիր) նախատեսվում է որոշ ապրանքատեսակների մասով ներդնել հետագծելիության մեխանիզմ, նպատակ ունենալով հաստատելու մի անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքների շրջանառության օրինականությունը, ստեղծելու մաքսային և հարկային վճարների վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմաններ, ինչպես նաև ապահովելու այդ ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողության իրականացումը:

Հետագծելիութուն իրականացվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկում ընդգրկված, Միության մաքսային տարածք ներմուծված «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ։ Միաժամանակ, Համաձայնագրի`

- 1-ին հոդվածի համաձայն` ուղեկցող փաստաթուղթը հաշիվ-ապրանքագիրը կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթուղթն է, որից վերցված տեղեկությունները ներառվում են հետագծելիության ազգային համակարգում,

- 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառություն իրականացնող անձինք պարտավոր են ուղեկցող փաստաթղթերը ձևակերպել էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված են գործարքների փաստաթղթավորման համար կիրառվող հաշվարկային փաստաթղթերի տեսակները և դրանցում պարտադիր լրացման ենթակա տվյալները: Մասնավորապես, նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված են հաշվարկային փաստաթղթերի տեսակները և նույն հոդվածին համապատասխան ապրանքների մատակարարման և տեղափոխման մասով կիրառվող հաշվարկային փաստաթղթերի տեսակներն են` հարկային հաշիվը, ճշգրտող հարկային հաշիվը, հաշիվ վավերագիրը (այդ թվում` արտահանման հաշիվ վավերագիրը), ճշգրտող հաշիվ վավերագիրը, հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիրը:

Օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետին համապատասխան հաշվարկային փաստաթղթերում պարտադիր ներառվում են նաև ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում հետագծելիության ենթակա ապրանքների մասով հետագծելիություն իրականացնելու նպատակով ապրանքի քանակական չափման միավորը` սահմանված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:

Օրենսգրքի 56-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, անվավեր ճանաչման և չեղարկման կարգերը սահմանում է Կառավարությունը: ՀՀ կառավարության 2017թ հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշմամբ սահմանված է հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման կարգը: Նշված որոշման N3 հավելվածով հաստատված` ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման կարգի 1.1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքից ապրանքի արտահանման դեպքերում հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում ոչ էլեկտրոնային եղանակով:

Օրենսգրքում կատարված փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման կարգում` այն համապատասխանեցնելու օրենսգրքով, ինչպես նաև վերոնշյալ համաձայնագրով սահմանված պահանջներին:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Ներկայացվող որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, որ.

1) հետագծելիության ենթակա ապրանքների մատակարարումը և տեղափոխությունը փաստաթղթավորելու համար ուղեկցող փաստաթուղթ է համարվում հարկային հաշիվը, ճշգրտող հարկային հաշիվը, հաշիվ վավերագիրը (այդ թվում` արտահանման հաշիվ վավերագիրը), ճշգրտող հաշիվ վավերագիրը, հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիրը,

2) հետագծելիության ենթակա ապրանքներ մատակարարելիս կամ տեղափոխելիս ուղեկցող փաստաթղթում պետք է լրացվի նաև ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով, հետագծելիություն իրականացնելու նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված ապրանքի քանակական չափման միավորը և նախորդ ուղեկցող փաստաթղթի սերիան և համարը (ներմուծողի կողմից օտարվելու դեպքում՝ մաքսային հայտարարագրի գրանցման համարը)` տվյալ հաշվարկային փաստաթղթի փոխկապվածությունը նախորդ ուղեկցող փաստաթղթի հետ ապահովելու նպատակով: Ընդ որում, հետագծելիության ենթակա ապրանքների մասով ուղեկցող փաստաթղթերում լրացված տեղեկատվությունը ներառվելու է հետագծելիության ազգային համակարգ` այդ ապրանքների ԵՏՄ անդամ պետություններ արտահանելու դեպքում ԵՏՄ անդամ պետությունների համապատասխան մարմինների միջև տեղեկատվության փոխանակման նպատակով,

3) Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների արտահանման դեպքում էլեկտրոնային եղանակով պետք է դուրս գրվի հաշիվ վավերագիր: Ընդ որում, հետագծելիության ենթակա ապրանքները Եվրասիական տնտեսական միության տարածք արտահանելու մասով հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգում առաջարկվում է նախատեսել համապատասխան ձևով արտահանման հաշիվ վավերագիր և հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիր: Արտահանման հաշիվ վավերագիրը և հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիրը հայերեն և ռուսերեն լեզուներով լրացվելու են միայն հետագծելիության ենթակա ապրանքները Եվրասիական տնտեսական միության տարածք արտահանելու դեպքում,

4) նախագծով առաջարկվող փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2022թ. հուլիս 1-ից` հաշվի առնելով, որ ներկայումս քննարկվում են անդամ պետությունների կողմից Համաձայնագրով նախատեսված հետագծելիության պիլոտային համակարգի ներդրման ժամկետները և Հայաստանի Հանրապետության կողմից առաջարկվել է պիլոտային համակարգի ներդրման ժամկետ սահմանել 2022թ. հուլիսի 1-ից:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
  2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով հետագծելիության մեխանիզմի ներդրման մասով սահմանված դրույթներին համապատասխան հետագծելիության ենթակա ապրանքների մատակարարման գործարքների փաստաթղթավորման ապահովում:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում  էական փոփոխություններ չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 12.12.2019թ. «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N1830-Լ որոշման՝ «2.Վարչարարության արդյունավետության բարձրացում, եկամուտների ավելացում, ստվերի կրճատում» ռազմավարական նպատակի «1.Հարկային և մաքսային իրավախախտումների կանխարգելում» ենթանպատակի 8-րդ կետով սահմանված «ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների հետագծելիություն» միջացառումից (գործողությունից)։ Միջոցառմամբ (գործողությամբ) նախատեսվում է ներդնել ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների հետագծելիության ապահովման մեխանիզմ՝ ԵԱՏՄ հարթակում ստանձնած պարտավորություններին համապատասխան:

ԵԱՏՄ շրջանակներում նախատեսվում է ներդնել փաստաթղթային հետագծելիության ապահովման մեխանիզմ՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքերի հետագծելիության մեխանիզմի վերաբերյալ» համաձայնագրին համապատասխան։ Համաձայնագրի հիմնական նպատակներից է ստեղծել մաքսային և հարկային վճարների վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմաններ՝ միաժամանակ ապահովելով ապրանքների շրջանառության հետագծելիության նկատմամբ հսկողություն: Այդ միջոցառման (գործողության) շրջանակներում նորմատիվ-իրավական  ակտերի համապատասխան նախագծերի մշակում և հաստատման ներկայացում:

  • Քննարկվել է

    04.10.2021 - 19.10.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 519

Տպել