Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի ԹԻՎ 818-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«­­——» «——————» 2021 թվականի ----Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի ԹԻՎ 818-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 14-ի «Մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումներից բխող՝ ծանուցման ենթակա իրավունքների ցանկը և ծանուցման կարգը հաստատելու մասին» N 818-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելված N 1-ում ավելացնել 3-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«3. Այն օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի նկատմամբ, որն ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, կամ որի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ որը ենթակա է հանձնման օտարերկրյա պետությանը, քրեական հետապնդում հարուցած, նրան ազատությունից զրկած կամ նրա ազատությունն այլ կերպ սահմանափակած իրավասու մարմնի պաշտոնատար անձը վերջինիս պարզաբանում է «Փախստականների և ապաստանի մասին» օրենքով նախատեսված՝ ծանուցման պահից 15 օրվա ընթացքում ապաստան կամ փախստականի կարգավիճակ հայցելու իրավունքի մասին, որի վերաբերյալ նրան տալիս է գրավոր ծանուցագիր և ապահովում է նրա իրավունքի իրացումը՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին նրա դիմումն ուղարկելով լիազոր մարմին:»:

  1. Որոշման հավելված N 2-ի 6-րդ կետում «Մարդուն` իր ցանկության դեպքում» բառերից հետո ավելացնել «, իսկ սույն որոշման հավելված N 1-ի 3-րդ կետով նախատեսված դեպքում՝ պարտադիր,» բառերը, իսկ «ցանկի 2-րդ կետով» բառերը փոխարինել «ցանկի 2-րդ և (կամ) 3-րդ կետերով» բառերով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    07.07.2021 - 22.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Անվտանգություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2957

Տպել