Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի ԹԻՎ 818-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի ԹԻՎ 818-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

2021 թվականի օգոստոսի 16-ին ուժի մեջ է մտնելու «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N ՀՕ-185-Ն օրենքը, որի 2-րդ հոդվածի համաձայն՝ այն օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որն ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, կամ որի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ որը ենթակա է հանձնման օտարերկրյա պետությանը, կարող է դիմել ապաստան ստանալու կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար այդ իրավունքի մասին ծանուցման պահից՝ 15 օրվա ընթացքում: Իրավասու մարմնի պաշտոնատար անձը սույն մասում նշված անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան ազատությունից զրկելու կամ նրա ազատությունը այլ կերպ սահմանափակելու պահից սկսած՝ անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, պարզաբանում է ապաստան կամ փախստականի կարգավիճակ հայցելու նրա իրավունքը, որի վերաբերյալ նրան տալիս է գրավոր ծանուցագիր և ապահովում է նրա իրավունքի իրացումը՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին նրա դիմումն ուղարկելով լիազոր մարմին: Նշվածի լույսի ներքո անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն և լրացումներ Կառավարության 2007 թվականի հունիսի 14-ի թիվ 818-Ն որոշման մեջ:

  2.Առկա իրավիճակը.

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 14-ի «Մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումներից բխող՝ ծանուցման ենթակա իրավունքների ցանկը և ծանուցման կարգը հաստատելու մասին» թիվ 818-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ իրականացնել համապատասխան փոփոխություններ։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ այն օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի նկատմամբ, որն ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, կամ որի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ որը ենթակա է հանձնման օտարերկրյա պետությանը, քրեական հետապնդում հարուցած, նրան ազատությունից զրկած կամ նրա ազատությունն այլ կերպ սահմանափակած իրավասու մարմնի պաշտոնատար անձը վերջինիս պարզաբանում է «Փախստականների և ապաստանի մասին» օրենքով նախատեսված՝ ծանուցման պահից 15 օրվա ընթացքում ապաստան կամ փախստականի կարգավիճակ հայցելու իրավունքի մասին, որի վերաբերյալ նրան տալիս է գրավոր ծանուցագիր և ապահովում է նրա իրավունքի իրացումը՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին նրա դիմումն ուղարկելով լիազոր մարմին:

Այս լրացման լիարժեքությունն ապահովելու համար համապատասխան փոփոխություն և լրացում է կատարվում նաև Որոշման հավելված N 2-ի 6-րդ կետում:

 

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել 2021 թվականի օգոստոսի 16-ին ուժի մեջ մտնող՝ «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» թիվ ՀՕ-185-Ն օրենքի լիարժեք իրացումը:

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Գլխավոր դատախազության կողմից:

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 14-ի թիվ 818-Ն որոշման եջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ չեն նախատեսվում:

  • Քննարկվել է

    07.07.2021 - 22.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Անվտանգություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2959

Տպել