Հիշել նախագիծը

«Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների հիմնավորմամբ երկրաբանատնտեսագիտական գնահատման մեթոդական ցուցումները հաստատելու և Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի (ՀՀ ՊՊՀ) 2000 թվականի դեկտեմբերի 12-ի N 86 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագիծ

 ՆԱԽԱԳԻԾ

 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԿՈՆԴԻՑԻԱՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԵՐԿՐԱԲԱՆԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ՀՀ ՊՊՀ) 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 86 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.10-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով  և 46-րդ հոդվածի 1-ին մասով.

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ  Ե Մ՝

  1. Հաստատել՝
  • պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների հաշվարկման (վերահաշվարկման) նյութերի բովանդակության, ձևավորման և ընդերքաբանական փորձաքննության ներկայացման մասին հրահանգը` համաձայն N1 հավելվածի:
  • պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի տեխնիկատնտեսական հիմնավորման նյութերի բովանդակության, ձևավորման և ընդերքաբանական փորձաքննության ներկայացման մասին հրահանգը՝ համաձայն N2 հավելվածի
  • պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների հիմնավորմամբ երկրաբանատնտեսագիտական գնահատման մեթոդական ցուցումները՝ համաձայն N3 հավելվածի
  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի (ՀՀ ՊՊՀ) 2000 թվականի դեկտեմբերի 12-ի «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատման և կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման նյութերի բովանդակության, ձևավորման և պետական փորձաքննության ներկայացման կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» N 86 որոշումը:
  2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լ. Շուշանյանին:

 

 

  

                                                                                                     Ս.Պապիկյան

 

 

  • Տևողություն

    24.02.2021 11.03.2021
  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 53

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: