Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքի նախագծեր
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Արմեն Մաթևոսյան 24.12.2020 23:49:52 | Կարծում եմ, անհրաժեշտ է նաև ներդնել դատավորների՝ թե անձնական ու մոտ հարազատներին պատկանող գույքի, և թե իրենց կայացրած դատավճիռների ողջամտության ու անկողմնակալության վերահսկողության անկախ և առարկայական մեխանիզմներ: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 2 | Վարդան Բարդախչյան 25.12.2020 21:29:24 | Կներեք, ես իրավաբան չեմ և միգուցե չկարողանամ միտքս ձևակերպել իրավաբանության մեջ ընդունված տերմիններով։ Միայն մեկ հարց ունեմ կապված նախագծի հետ։ Հիմնավորումների մեջ դուք բերում հետևյալը՝ "Բացի այդ, առկա է նաև մեկ այլ խնդիր: Այսպես, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումների ուժով դատավորների հերթապահության ժամանակացույցի հրապարակայնության դեպքում կանխատեսելի է դառնում համապատասխան միջնորդությունը քննող դատավորի անձը, որն էլ իր հերթին խնդրահարույց է կոռուպցիոն հնարավոր ռիսկերի առաջացման տեսանկյունից:" Բայց ես չեմ հասկանում, ինչպես է այս նախագիծը նշված կանախատեսելիությունը նվազեցնում, եթե շարունակելու է գործեր դատական օրենսգրքի նույն հոդվածը։ Եվ սրա հետ կապված, միգուցե է հարկ է հենց դատավորներին վերաբերվող (կամ դատավորների ներգրավվածությամբ) կոռուպցիոն գործերի քննությունը չտալ գործող այլ դատավորներին, այլ նախատեսել մեկ այլ ընթացակարգ, նմանատիպ գործերը քննելու համար։ Նոր դատավորների ներգրավվումը և ավելին նեղ մասնագիտական բաժանումը կարծում եմ այդ հարցը չեն լուծի։ Եթե սխալ եմ հասկանում, և իմ ասածը կապված չէ տվյալ նախագծի հետ, հայցում եմ Ձեր ներողամտությունը։ | Ընդունվել է ի գիտություն: |