Добавить в избранное

Проект принят

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքի նախագծեր

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Արմեն Մաթևոսյան 24.12.2020 23:49:52 Կարծում եմ, անհրաժեշտ է նաև ներդնել դատավորների՝ թե անձնական ու մոտ հարազատներին պատկանող գույքի, և թե իրենց կայացրած դատավճիռների ողջամտության ու անկողմնակալության վերահսկողության անկախ և առարկայական մեխանիզմներ: Ընդունվել է ի գիտություն: Դատավորի և նրա ընտանիքի գույքային դրության ստուգմանն ուղղված կառուցակարգ՝ բարեվարքության հարցաթերթիկի ուսումնասիրության տեսքով առկա է: Ինչ վերաբերում է դատական ակտերի իրավաչափության գնահատմանը, ապա այն իրականացվում է դատական ակտերի վերանայման արդյունքում:
2 Վարդան Բարդախչյան 25.12.2020 21:29:24 Կներեք, ես իրավաբան չեմ և միգուցե չկարողանամ միտքս ձևակերպել իրավաբանության մեջ ընդունված տերմիններով։ Միայն մեկ հարց ունեմ կապված նախագծի հետ։ Հիմնավորումների մեջ դուք բերում հետևյալը՝ "Բացի այդ, առկա է նաև մեկ այլ խնդիր: Այսպես, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումների ուժով դատավորների հերթապահության ժամանակացույցի հրապարակայնության դեպքում կանխատեսելի է դառնում համապատասխան միջնորդությունը քննող դատավորի անձը, որն էլ իր հերթին խնդրահարույց է կոռուպցիոն հնարավոր ռիսկերի առաջացման տեսանկյունից:" Բայց ես չեմ հասկանում, ինչպես է այս նախագիծը նշված կանախատեսելիությունը նվազեցնում, եթե շարունակելու է գործեր դատական օրենսգրքի նույն հոդվածը։ Եվ սրա հետ կապված, միգուցե է հարկ է հենց դատավորներին վերաբերվող (կամ դատավորների ներգրավվածությամբ) կոռուպցիոն գործերի քննությունը չտալ գործող այլ դատավորներին, այլ նախատեսել մեկ այլ ընթացակարգ, նմանատիպ գործերը քննելու համար։ Նոր դատավորների ներգրավվումը և ավելին նեղ մասնագիտական բաժանումը կարծում եմ այդ հարցը չեն լուծի։ Եթե սխալ եմ հասկանում, և իմ ասածը կապված չէ տվյալ նախագծի հետ, հայցում եմ Ձեր ներողամտությունը։ Ընդունվել է ի գիտություն: Նախագծի համաձայն՝ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում են միայն ժամանակացույցով հերթապահությանը ներգրավված դատավորների նստավայրերի վերաբերյալ տվյալները, հետևաբար նման կարգավորմամբ կանխատեսելիությունը նվազեցվում է: