Հիշել նախագիծը

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

 

 

  ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1.  «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի  (այսուհետ` Օրենք)  28-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել  15-րդ  կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

 «15) ավագ և միջին բուժաշխատողներին ապահովել լիազոր մարմնի սահմանած կարգով հաստատված ձևին համապատասխանող պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում՝  էլեկտրոնային) փաստաթղթերով:»

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի  1-ին մասի 6-րդ կետում «համակարգում» բառից հետո լրացնել «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից լիազոր մարմնի սահմանած կարգով հաստատված ձևին համապատասխանող պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում՝  էլեկտրոնային) փաստաթղթերով ապահովվելու դեպքում»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) 47.18-րդ հոդվածը լրացնել 2․1 մասով՝ հետևյալ բովանդակությամբ

 «2․1․ Lիազոր մարմնի սահմանած կարգով հաստատված  ձևին համապատասխանող պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային)  փաստաթղթերով  ավագ և միջին բուժաշխատողներին չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից  մինչև ութսունապատիկի չափով:

Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենսգրքի 47.18-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր հետևյալ խմբագրությամբ՝

«3. Lիազոր մարմնի սահմանած կարգով հաստատված  ձևին համապատասխանող պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթերի լրացման կամ շրջանառության պահանջները խախտելը՝

առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ:

Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    14.12.2020 - 30.12.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5548

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ