Հիշել նախագիծը

««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ

 

«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիuի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ  և 9.1-րդ կետերով.

«2.1) նախորդող հանցագործությունը հանցագործություն է, որի կատարման արդյունքում ստացվել կամ առաջացել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գույքը.

«9.1) դրամական փոխանցումը ֆինանսական հաստատության կողմից որպես իր կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեություն փոխանցումը ստացողին հասանելի դարձնելու նպատակով փոխանցումը կատարողից դրամական միջոցների ընդունումն է՝ անկախ փոխանցում կատարողի և փոխանցում ստացողի կամ ուղարկող և ստացող ֆինանսական հաստատության նույն անձը (հաստատությունը) հանդիսանալու հանգամանքից.»։

2) 1-ին մասի 3.1-րդ կետի «տրամադրումն է» բառը փոխարինել «տրամադրումը կամ հավաքումն է» բառերով:

3) 1-ին մասի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14) իրական շահառուն ֆիզիկական անձ է, որի անունից կամ օգտին հաճախորդն իրականում գործում է, և (կամ) որն իրականում (փաստացի) վերահսկում է հաճախորդին կամ այն անձին, որի անունից կամ օգտին գործարքը կատարվում է կամ գործարար հարաբերությունը հաստատվում է.»:

4) 1-ին մասի 16-րդ կետի «օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող իրավաբանական կազմավորումը» բառերը փոխարինել «օտարերկրյա օրենսդրությամբ սահմանված տրաստը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորումը» բառերով:

5) 1-ին մասի 21-րդ կետից հանել «, նրա ընտանիքի անդամ կամ նրա հետ այլ կերպ փոխկապակցված անձ (հայր, մայր, ամուսին, տատ, պապ, քույր, եղբայր, երեխաներ, ամուսնու ծնողներ)» բառերը:

6) 1-ին մասի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25) քաղաքական ազդեցություն ունեցող անձը  նախկին կամ գործող բարձրաստիճան պետական պաշտոնատար անձ է (այդ թվում՝ նրա ընտանիքի անդամ՝ ծնող, ամուսին, տատ, պապ, քույր, եղբայր, երեխա, ամուսնու ծնող կամ նրա հետ այլ կերպ փոխկապակցված անձ), որն իրականացրել կամ իրականացնում է պետական, քաղաքական կամ հանրային բնույթի նշանակալից գործառույթներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունում նշանակալից գործառույթներ իրականացրած կամ իրականացնող անձ է (այդ թվում՝ նրա ընտանիքի անդամ՝ ծնող, ամուսին, տատ, պապ, քույր, եղբայր, երեխա, ամուսնու ծնող կամ նրա հետ այլ կերպ փոխկապակցված անձ): Ընդ որում, քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը չի ընդգրկում միջին և ցածր դասի գործառույթներ իրականացնող անձանց: Քաղաքական ազդեցություն ունեցող անձինք են մասնավորապես՝

ա. պետության ղեկավարները, կառավարության ղեկավարները, նախարարները և նախարարի տեղակալները,

բ. խորհրդարանի անդամները,

գ. բարձրագույն ատյանի դատարանի, սահմանադրական դատարանի կամ այլ բարձր դատական ատյանների դատավորները, անդամները, որոնց որոշումները բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ առանձնահատուկ հանգամանքներով պայմանավորված բողոքարկման դեպքերի,

դ. աուդիտորների դատարանի անդամները կամ կենտրոնական բանկի խորհրդի անդամները,

ե. դեսպանները, գործերի հավատարմատարները և զինված ուժերի բարձրաստիճան սպաները,

զ. քաղաքական կուսակցության ակնառու գործիչները,

է. պետական սեփականություն հանդիսացող կազմակերպության վարչական, կառավարման կամ վերահսկողական մարմինների անդամները,

ը․ միջազգային կազմակերպության ղեկավարները, ղեկավարի տեղակալները, խորհրդի անդամները կամ կառավարչական կամ վերահսկողական այլ համանման գործառույթներ իրականացնող մարմինների անդամները.»:

7) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1 կետով.

«25.1) միջազգային կազմակերպությունը անդամ երկրների միջև միջազգային պայմանագրի կարգավիճակ ունեցող պաշտոնական քաղաքական համաձայնության հիման վրա ստեղծված կազմակերպություն է, որն իր գտնվելու վայրի երկրում ռեզիդենտ կառուցվածքային միավոր չի համարվում:»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1)  3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը «գումարը» բառերից հետո լրացնել «հավասար է կամ» բառերով:

2) 4-րդ մասի 3-րդ կետի բ. ենթակետի «տնօրեն (գործադիր մարմին)» բառերը փոխարինել «գործունեության ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ (մարմնի անդամ)» բառերով:

3) 4-րդ մասի 5-րդ կետի «դրամը» բառը փոխարինել «դրամին հավասար կամ դրան» բառերով:

4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Հաշվետվություն տրամադրող անձին, նրա աշխատակիցներին և ներկայացուցիչներին արգելվում է այն անձին, որի վերաբերյալ հաշվետվություն կամ այլ տեղեկություններ են տրամադրվում լիազոր մարմնին, ինչպես նաև այլ անձանց, բացառությամբ ֆինանսական խմբի դեպքում՝ ֆինանսական խմբի անդամին,  հայտնել հաշվետվության կամ այլ տեղեկությունների տրամադրման, այդ թվում՝ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն հանձնարարականների ստացման փաստի մասին:»:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) «Իրավաբանական անձի պետական գրանցման, փոփոխությունների գրանցման և ֆինանսական հաստատության լիցենզավորման ժամանակ իրականացվող ընթացակարգերը, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման պարտականությունը» վերնագիրը փոխարինել «Ֆինանսական հաստատության լիցենզավորման ժամանակ իրականացվող ընթացակարգերը և հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման պարտականությունը» վերնագրով:

2) 1-ին և 2-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 6-րդ կետի «գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը» բառերը փոխարինել «գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը » բառերով:

2) 1-ին մասի 18-րդ կետի «տվյալների հիման վրա» բառերից հետո լրացնել «կամ սեփական նախաձեռնությամբ» բառերով:

3) 4-րդ մասը «10-րդ և 11-րդ կետերով սահմանված իրավասությունները» բառերը փոխարինել «10-րդ կետով սահմանված իրավասությունը, ինչպես նաև 11-րդ կետով սահմանված՝ ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը սառեցնելու իրավասությունը՝» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի «և կարող են օգտագործվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը փոխարինել «, որոնք կարող են օգտագործվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով և չեն կարող տրամադրվել երրորդ անձի՝ բացառությամբ քրեական հետապնդման մարմինների» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 1-ին պարբերությունը «կասկածներ» բառից հետո լրացնել «, կամ նախորդող հանցագործության այնպիսի հիմնավոր կասկածներ, որոնք կարող են հանգեցնել փողերի լվացման:» բառերով:

2) 4-րդ մասի 1-ին պարբերությունը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, կամ նախորդող հանցագործության կասկածի կամ դեպքի վերաբերյալ, որը լիազոր մարմնի կարծիքով կարող է հանգեցնել փողերի լվացման:» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում « «դրամը» բառը փոխարինել «դրամին հավասար կամ դրան» բառերով , իսկ «(բացառությամբ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածների առկայության, որի դեպքում հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունն իրականացվում է անկախ գումարային սահմանաչափից),» բառերից հետո լրացնել «ինչպես նաև սույն  հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում,» բառերով:

2) 4-րդ մասի 2-րդ կետի «գործադիր մարմնի ղեկավարի» բառերը փոխարինել «գործունեության ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձի (մարմնի անդամի)» բառերով:

3) 5-րդ մասի 1-ին կետից հանել «պարզի լիազորված անձի առկայությունը և առկայության դեպքում» բառերը, իսկ «լիազորված անձին» բառերից հետո լրացնել  «(առկայության դեպքում)» բառերը:

4) 5-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) նույնականացնի իրական շահառուին և ողջամիտ քայլեր ձեռնարկի նրա ինքնությունը ստուգելու նպատակով, ընդ որում Հայաստանի Հանրապետության և (կամ) օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ հիմնարկի դեպքում՝ սույն հոդվածի 5.1-րդ մասով սահմանված կարգով:»:

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-րդ և 5.2-րդ մասերով.

«5.1 Իրավաբանական անձ (բացառությամբ օտարերկրյա օրենսդրությամբ սահմանված տրաստի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորման)  հաճախորդների իրական շահառուի նույնականացումը և ինքնության ստուգումն իրականացվում է հետևյալ կարգով.

1) հաշվետվություն տրամադրող անձը նույնականացնում և ստուգում է այն ֆիզիկական անձի ինքնությունը, որն ուղղակի կամ շղթայական մասնակցության միջոցով քվեարկելու իրավունքով տիրապետում է տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի, այսուհետ` բաժնետոմս) քսան և ավելի տոկոսին կամ իր մասնակցության ուժով կամ իրավաբանական անձի հետ կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշելու դրա որոշումները,

2) Սույն մասի 1-ին կետի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ առկա չլինելու, ինչպես նաև այդպիսի անձի՝ իրական շահառու չհանդիսանալու հիմնավոր ենթադրության դեպքում հաշվետվություն տրամադրող անձը նույնականացնում և ստուգում է այն ֆիզիկական անձի ինքնությունը, որն իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով,

3)  Սույն մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ առկա չլինելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձը նույնականացնում  և ստուգում է այն ֆիզիկական անձի ինքնությունը, որը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումը իրականացնող պաշտոնատար անձ:

5.2 Սույն հոդվածի 5.1-րդ մասի համաձայն հաճախորդի իրական շահառուին նույնականացնելու և ինքնությունը ստուգելու նպատակով հաշվետվություն տրամադրող անձի կողմից ձեռնարկված քայլերը, եզրահանգումները և դրանց հիմնավորումները փաստաթղթավորվում ու պահպանվում են սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում:»:

6) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Օտարերկրյա օրենսդրությամբ սահմանված տրաստ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորում հանդիսացող հաճախորդների դեպքում հաշվետվություն  տրամադրող անձը հաճախորդի իրական շահառուին նույնականացնելու և նրա ինքնությունը ստուգելու նպատակով պետք է լիարժեք տեղեկություններ ունենա դրա հիմնադիրների, կառավարիչների, շահառուների (այդ թվում՝ շահառուների դասի), շահերի պաշտպանի (առկայության դեպքում) և իրական (փաստացի) հսկողություն իրականացնող այլ ֆիզիկական անձի կամ համանման գործառույթներ իրականացնող անձի և նրանց լիազորությունների վերաբերյալ:»:

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ կետով.

«7.1 Օտարերկրյա օրենսդրությամբ սահմանված տրաստի կառավարիչ հանդիսացող հաճախորդը (այդ թվում՝ ոչ ֆինանսական հաստատությունը) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով սահմանված դեպքերում հաշվետվություն տրամադրող անձի հետ գործարք կատարելիս կամ գործարար հարաբերություն հաստատելիս պարտավոր է բացահայտել իր կարգավիճակը։»:

 

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձ» բառերը փոխարինել «օտարերկրյա օրենսդրությամբ սահմանված տրաստ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորում» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը «տեղեկատվության» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) վերնագրի «Գործարքի» բառից հետո լրացնել «կատարման» բառով, իսկ «իրականացման» բառը փոխարինել «հաստատման» բառով:

2) 1-ին մասի «համաձայն գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման» բառերը փոխարինել «համաձայն գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման» բառերով, «գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը» բառերը փոխարինել «գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը» բառերով «այն» բառը փոխարինել «դրա՝» բառով:

3) 2-րդ մասի «1-7-րդ մասերով» բառերը փոխարինել «4-րդ մասով» բառերով, «պարտականությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այն դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պարտականությունները» բառերը, «համաձայն» բառից հետո հանել «գործարքի կամ» բառերը, «դադարեցնի» բառից հետո հանել «գործարքը կամ» բառերը, «այն» բառը փոխարինել «դրա՝» բառով:

4) 3-րդ մասից հանել «անդրսահմանային» բառերը:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

  • Քննարկվել է

    13.10.2020 - 30.10.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    ՀՀ կենտրոնական բանկ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2971

Տպել