Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», ««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»,««Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 55-րդ հոդվածի 4-րդ մասի 22-րդ կետում՝

  • «բացառությամբ» բառից հետո «կալանքի» բառը փոխել «կալանքն ընտրելու» բառերով,
  • «այն մեղադրյալին, որի կալանքի տակ պահելու ժամկետը լրացել է» բառերը փոխել «մեղադրյալին» բառով:

 

ՀՈԴՎԱԾ  2.  Օրենսգրքի 151-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 1-ին պարբերությունում «դատախազի» բառից հետո լրացնել «կամ քննիչի» բառերը.

2) 3-րդ մասի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երկրորդ, երրորդ և չորրորդ  պարբերություններ.

 «Սույն օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում քննիչը կալանավորումը որպես խափանման միջոց վերացնելու կամ փոփոխելու մասին որոշումը 24 ժամվա ընթացքում ուղարկում է դատախազին` որոշման օրինականությունը ստուգելու նպատակով:

Եթե կալանավորումը որպես խափանման միջոց վերացնելու կամ փոփոխելու մասին քննիչի կայացրած որոշումը ստանալու պահից դատախազը 24 ժամվա ընթացքում այն չի վերացնում, ապա որոշումը մտնում է օրինական ուժի մեջ:

Օրինական ուժի մեջ մտած որոշման պատճենը քննիչը ուղարկում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:»:

 

 

ՀՈԴՎԱԾ 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀՈԴՎԱԾ 1. «Ոստիկանության մասին» Հայաuտանի Հանրապետության 2011 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասում 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Դեպքի վայրը պահպանելու կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. _____________
       Երևան

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-99 օրենքի 1-ին հոդվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի»  91-րդ հոդվածի 12-րդ մասում «ներկայանալը.» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«: Դեպքի վայրը պահպանելու կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. _____________
       Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-13-Ն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «գործողությունների անցկացմանը» բառերից հետո լրացնել «իր իրավասությանը հանձնված գործերով պահպանում է դեպքի վայրը, որի կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. _____________
       Երևան

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-րդ կետով.

«9) քրեակատարողական հիմնարկների տարածքում կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով դեպքի վայրը պահպանելը, որի կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. _____________
       Երևան

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀՈԴՎԱԾ 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«5.1) Ազգային անվտանգության մարմինները՝ օրենքով իրենց իրավասությանը հանձնված գործերով իրականացնում են դեպքի վայրի պահպանություն, որի կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. _____________
       Երևան

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀՈԴՎԱԾ 1.  «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «դ» կետով.

«դ) փրկարարական ծառայության հետ կապված գործերով՝ իրականացնել դեպքի վայրի պահպանության, որի կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. _____________
       Երևան

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2001 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-176 օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասում «պահպանման նկատմամբ» բառերից հետո լրացնել «հրդեհների և տեխնիկական անվտանգության վերաբերյալ գործերով իրականացնում է դեպքի վայրի պահպանություն, որի կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, » բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. _____________
       Երևան

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «մարմիններ» բառերից հետո լրացնել «, հարկային հանցագործությունների գործերով իրականացնել դեպքի վայրի պահպանության, որի կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. _____________
       Երևան

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1-րդ կետով.

«6.1) մաքսանենգության և, օրենքով նախատեսված դեպքերում, մտավոր սեփականության իրավունքի խախտման գործերով իրականացնել դեպքի վայրի պահպանության, որի կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. _____________
       Երևան

 

 

  • Քննարկվել է

    20.06.2017 - 07.07.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

չեղարկել

Դիտումներ` 487

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ