Հիշել նախագիծը

«Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը հաստատելու մասին»

ԿԱՐԳ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

  1. Ընդհանուր դրույթներ

 

  1. Սույն Կարգով կարգավորում են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ Հաստատություն) երկարօրյա ուսուցման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
  2. Երկարօրյա ուսուցումը կազմակերպվում է երկարօրյա խմբերում (այսուհետ՝ Երկարօրյա խմբեր): Երկարօրյա խմբերը ստեղծվում են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերելու, դասապատրաստումներին աջակցելու, ինքնուրույն սովորելու կարողությունները, ստեղծագործական ունակությունները զարգացնելու նպատակով:
  3. Հաստատությունում Երկարօրյա խմբերի կազմակերպման հիմնական խնդիրներն են.

1) տնային պայմաններում երեխայի կրթական աջակցության անհնարինության դեպքում` Հաստատության ուսումնանյութական բազայի հիման վրա այդ գործընթացների կազմակերպումը, այդ թվում՝ այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողների համար,

2) արտադասարանական աշխատանքներին սովորողների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով երեխայի ստեղծագործական ընդունակությունների զարգացմանն անհրաժեշտ պայմանների ստեղծումը,

3) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելը:

 

 

  1. Հաստատության երկարօրյա խմբերի կազմակերպումը

 

  1. Հաստատությունում երկարօրյա խմբերը կազմակերպվում են Հաստատության կողմից դրանցում ընդգրկվող սովորողների և նրանց ծնողների կարիքների ուսումնասիրության հիման վրա:
  2. Երկարօրյա խմբերը համալրվում են ըստ կրթական աստիճանի (տարրական և/կամ միջին դպրոց) կամ զուգահեռ դասարանների:
  3. Երկարօրյա խմբում ընդգրկվելու համար սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի)՝ Հաստատության տնօրենի անունով ներկայացված դիմումի հիման վրա Հաստատության տնօրենի և սովորողի ծնողի միջև ընթացիկ ուսումնական տարվա համար կնքվում է Հաստատության կողմից երկարօրյա ուսուցման կազմակերպման պայմանագիր` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած օրինակելի ձևին համապատասխան:
  4. Երկարօրյա խմբերի կազմը, դրանց հետ աշխատող մանկավարժական աշխատողների անվանական կազմը, երկարօրյա խմբի հետ աշխատանքի տարեկան պլանը և ուսումնադաստիարակչական աշխատանքների կարգացուցակը հաստատվում են Հաստատության տնօրենի հրամանով:
  5. Երկարօրյա խմբերի ծրագրերը (այդ թվում՝ լրացուցից կրթական) հաստատվում եմ կրթության պետական լիազոր մարմնի կողմից:
  6. Երկարօրյա խմբի աշխատանքի կարգացուցակում նշվում են սովորողների դասապատրաստման, սննդի, հանգստի, ըստ անհրաժեշտության անհատական աշխատանքների, զբոսանքի, էքսկուրսիաների և խմբակներում ընդգրկված սովորողների անվանական կազմը, խմբակի աշխատանքի ժամերը, աշխատանքների իրականացման համար պատասխանատու մանկավարժական աշխատողների անունները:
  7. Երկարօրյա խմբերի աշխատանքի կարգացուցակում փոփոխություններ կարող են կատարվել Հաստատության տնօրենի հրամանով:
  8. Երկարօրյա խմբի աշխատանքի կարգացուցակը և խմբի հետ աշխատանքի տարեկան պլանը կազմում է տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալը, հաստատում է Հաստատության տնօրենը:
  9. Երկարօրյա խմբի կարգացուցակով իրականացված աշխատանքները, ինչպես նաև խմբում ընդգրկված սովորողների հաճախումները գրանցվում են էլեկտրոնային մատյանում, որի ձևը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
  10. Երկարօրյա խմբերում ընդգրկված սովորողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների առավելագույն թիվը 25 է, փոքրաթիվ սովորողներով դպրոցների դեպքում՝ 15:
  11. Սահմանված խտությունից պակաս խտությամբ խումբ կարող է բացվել Հաստատության ֆինանսական միջոցների, իսկ մասնակի կամ լրիվ վճարովի խմբերում ծնողների վճարումների հաշվին: Վճարի չափն ու վճարման եղանակը հաստատվում է Հաստատության կոլեգիալ մառավարման մարմնի՝ խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) կողմից, իսկ ոչ պետական Հաստատության դեպքում՝ հիմնադրի որոշմամբ:
  12. Երկարօրյա խմբերում ընդգրկված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, սույն կարգով սահմանված ծառայությունների մատուցումը կազմակերպվում է պետական միջոցներով: Երկարօրյա խմբերում ընդգրկված մյուս սովորողներին երկարօրյա ծառայությունների մատուցումը կարող է կազմակերպվել Հաստատության ֆինանսական միջոցների կամ սովորողների ծնողների կողմից կատարվող մասնակի կամ ամբողջական վճարումների հաշվին:
  13. Հաստատության Երկարօրյա խմբերը ձևավորում են մինչև ընթացիկ

ուսումնական տարվա սեպտեմբերի 10-ը և համալրվում են տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության:

  1. Երկարօրյա խմբի ռեժիմը (պարապմունքներ, միջոցառումներ, հանգիստ, սննդի կազմակերպում) չի կարող գերազանցել շաբաթական 30 ժամը:
  2. Երկարօրյա խմբում դասապատրաստմանը օրական հատկացվում է 1-4-րդ դասարաններում՝ մինչև 2, 5-9-րդ դասարաններում՝ մինչև 3 ակադեմիական դասաժամ:
  3. Հաստատության Երկարօրյա խմբերում մանկավարժական աշխատողի մեկ դրույքի լրիվ ծանրաբեռնվածությունը (աշխատանքի ծավալը) չի կարող գերազանցելշաբաթական 30 ակադեմիական ժամը:
  4. Երկարօրյա խմբերը ըստ դասարանների կամ կրթական աստիճանի կազմավորելիս` մանկավարժական աշխատողի համար սահմանվում է վճար տվյալ խմբի համար կարգացուցակով սահմանված աշխատանքների դասաժամերի չափով: Ըստ դասարանների և կրթական աստիճանի (տարրական և/կամ միջին դպրոց) Երկարօրյա խմբի հետ աշխատող մանկավարժական աշխատողի վճարի չափը ձևավորվում է սովորողների հետ աշխատակարգով սահմանված փաստացի աշխատաժամանակից (մինչև 30 ժամ):
  5. Երկարօրյա խմբերի սովորողները կարող են օգտվել Հաստատության գրադարանից, ընթերցասրահից, լաբորատորաներից և ուսումնական այլ ռեսուրսներից:
  6. Հաստատության երկարօրյա խմբերում աշխատողների և սովորողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են Հաստատության կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով և սույն կարգով:
  7. Հաստատության երկարօրյա խմբերի աշխատանքների կազմակերպման սովորողների կյանքի և առողջության պահպանման, հանգստի ապահովման, խմբերի աշխատանքների կանոնակարգման համար պատասխանատու է Հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալը:

Վերահսկողության համար պատասխանատու է Հաստատության տնօրենը:

  1. Երկարօրյա խմբերի ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացման, սովորողների հաճախումների ապահովման համար պատասխանատու են մանկավարժական աշխատողները և սովորողների ծնողները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Օրինակելի ձև

հանրակրթական ուսումնական հաստատության կողմից երկարօրյա

ծառայությունների մատուցման պայմանագրի

 

 

Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունը՝ (այսուհետ` Հաստատություն)

____________________________________________________________________________

Հաստատության լրիվ անվանումը, ըստ կրթական ծրագրերի աստիճանի

 

ի դեմս տնօրեն (այսուհետ` Տնօրեն) _________________________________________________________ - ի

անունը, հայրանունը, ազգանունը

 

Հաստատության կանոնադրության (այսուհետ` Կանոնադրություն) համաձայն, որպես կատարող և ծնողի (օրինական ներկայացուցչի)

____________________________________________________________________________

անունը, հայրանունը, ազգանունը

անձնագիր`________________ , __________, ______________ ,

համարը կոդը ե՞րբ է տրվել

________________________________________

                                        հասցեն

կնքեցին սույն Պայմանագիրը Սովորող _____________________________________-ին

անունը, հայրանունը, ազգանունը

երկարօրյա ծառայությունների մատուցման մասին:

 

  • Պայմանագրի առարկան և նպատակը

 

1.1 Պայմանագրի առարկան և նպատակը համատեղ գործունեություն է՝ ուղղված սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերմանը, դասապատրաստումներին աջակցմանը, ինքնուրույն սովորելու կարողությունների, ստեղծագործական ունակությունների զարգացմանը:

 

  • Կողմերի իրավունքները և պարտականությունները

 

2.1 Հաստատությունը պարտավոր է.

 

2.1.1. Ստեղծել նպաստավոր պայմաններ սովորողների մտավոր, բարոյական, ֆիզիկական զարգացման համար:

2.1.2. Երաշխավորել սովորողի իրավունքների և ազտությունների պաշտպանությունը:

2.1.3. Պատասխանատվություն կրել օրենսդրությամբ և <<Հանրակրթական ուսումնական հաստատության երկարօրյա ծառայությունների մատուցման կարգով>> սովորողների կյանքի անվտանգության և առողջության պահպանման համար և պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը, կանոնները ու պահանջները:

2.1.4. Ապահովել երկարօրյա խմբերում սովորողի դասապատրաստումը, սովորողի հանգստի, զբոսանքի կազմակերպումը, խմբակներում նրա ընդգրկվածությունը և երկարօրյա ուսումնադաստիարակչական միջոցառումներին (մրցույթներ, օլիմպիադաներ և այլն) սովորողի մասնակցությունը:

2.1.5. Ապահովել երկարօրյա խմբերի սովորողի համար Հաստատության գրադարանից, ընթերցասրահից, լաբորատորիաներից և ուսումնական այլ ռեսուրսներից օգտվելու հնարավորություններ:

2.1.6. Ապահովել պայմաններ ծնողներին (նրանց օրինական ներկայացուցիչներին) ծանոթանալու կրթական գործընթացի ընթացքի ու բովանդակության, սովորողի առաջադիմության վերաբերյալ:

2.1.7. Կազմակերպել սովորողների սնունդը ծնողների (նրանց օրինական ներկայացուցիչների) համաձայնությամբ:

2.1.8.Աշխատանքներ տանել կոնֆլիկտային իրավիճակների կանխարգելման, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ապահովման ուղղությամբ:

2.1.9. Կազմել երկարօրյա խմբերի ուսումնադաստիարակչական գործունեության կարգացուցակը:

 

2.2. Հաստատությունը իրավունք ունի.

 

2.2.2. Որոշել աշխատանքների բովանդակությունը, ձևերը և մեթոդները, ընտրել խմբակների գործունեության ուսումնական ծրագրերը և Հաստատության կանոնադրությամբ ու <<Հանրակրթական ուսումնական հաստատության երկարօրյա ծառայությունների մատուցման կարգով>> նախատեսված ուսումնադաստիրակչական գործունեության այլ միջոցներ:

2.2.3. Սահմանել երկարօրյա խմբերի աշխատանքի ռեժիմը:

2.2.4. Հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով երկարօրյա խմբերում ընդգրկված սովորողի նկատմանբ կիրառել խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:

 

2.3. Ծնողը (սովորողի օրինական ներկայացուցիչը) պարտավոր է.

 

2.3.1. Համագործակցել մանկավարժական աշխտողների հետ երկարօրյա խմբում իր երեխայի կրթության, հանգստի, սննդի կազմակերպման հարցերում:

2.3.2. Հաստատության հետ համատեղ վերահսկել երկարօրյա խմբում իր երեխային մատուցված ծառայությունների որակը:

2.3.3.1 Վճարել երկարօրյա խմբերի ծառայությունների մատուցման համար Հաստատության կառավարման խորհրդի, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադրի կողմից սահմանված …………………………….. դրամ

վճարը:

2.3.4. Տեղեկացնել Հաստատության տնօրենին սովորողի հիվանդության կամ բացակայության մասին (դիմում տնօրենի անունով):

2.3.5. Տեղեկացնել երկարօրյա խմբի մանկավարժական աշխատողին սովորողին տուն ուղեկցող անձի և ժամի մասին:

 

2.4. Ծնողը (սովորողի օրինական ներկայացուցիչը) իրավունք ունի.

 

2.4.1. Մասնակցել երկարօրյա խմբում ընդգրկված սովորողի սննդի համար Հաստատության կողմից սահմանվող վճարի գումարի չափի որոշման քննարկմանը:

2.4.2. Մասնակցել երկարօրյա խմբերի աշխատանքների վերաբերյալ հարցերով Հաստատության մանկավարժական խորհրդի նիստին:

2.4.3. Դիմել հաստատության տնօրինությանը, դասղեկին, երկարօրյա խմբի մանկավարժին մանկավարժական խորհրդին երկարօրյա խմբում ընդգրկված սովորողի հետ կապված կոնֆլիկտային իրավիճակները լուծելու նպատակով:

 

  1. Պայմանագրի գործողության ժամկետը

 

3.1. Պայմանագիրը կնքվում և ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև տվյալ ուսումնական տարվա ավարտը:

 

  1. Պայմանագրի լուծման հիմքերը

Սույն կետում սահմանված վճարի պահանջը չի կիրառվում երկարօրյա խմբերում ընդգրկված կրթության առանձնահատուկ պայմանների և սոցիալական աջակցության կարիք ունեցող, ինչպես նաև ամբողջությամբ Հաստատության ֆինանասական միջոցների հաշվին սովորողներին ծառայությունների մատուցման դեպքում:

 

4.1. Պայմանագիրը կարող է լուծվել պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալու հիմքով:

4.2. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

4.3. Կողմերի նախաձեռնությամբ, երբ կողմը չի կատարել պայմանագրով իր ստանձնած պարտականությունները: Պայմանագրի միակողմանի դադարեցման դեպքում նախաձեռնող կողմը մյուս կողմին պարտավոր է այդ մասին գրավոր ձևով

տեղյակ պահել առնվազն հինգ աշխտանքային օր առաջ:

  1. Կողմերի պատասխանատվությունը

 

5.1. Կողմերը պատասխանատվություն են կրում պայմանագրով սահմանված իրենց պարտականությունների չկատարման, ոչ պատշաճ կատարման համար՝ գործող օրենսդրությամբ և Հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

 

  1. Վեճերի լուծման կարգը:

 

6.1. Կողմերի միջև ծագող վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Կողմերի միջև համաձայնություն ձեռք չբերելու դեպքում՝ վեճերը լուծվում են դատական կարգով:

 

  1. Այլ պայմաններ

 

7.1. Պայմանագիրը կնքվում է երկու օրինակից, որից մեկ օրինակը տրվում է սովորողի ծնողին (նրա օրինական ներկայացուցչին) ստորագրությամբ:

7.2. Պայմանագրում կատարված փոփոխությունները և լրացումները իրավական ուժ ունեն, եթե այն ստորագրել են պայմանագրի կողմերը:

 

ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տնօրեն՝

«Ուսումնական հաստատություն»

_______________________________________

Անուն՝

_______________________________________

ուսումնական հաստատության անվանումը

_______________________________________

_______________________________________

Հասցեն` ______________________________

_______________________________________

ՀՎՀՀ`_______________հեռ. ______________

Տնօրեն` _______________________________

ստորագրություն Կ.Տ. ԱԱ

Ծնող (օրինական ներկայացուցիչ)

Անուն`___________________________________

Ազգանուն` ______________________________

Հասցեն՝

_________________________________

__________________________________________

Հեռ.

_____________________________________

Ծնող`____________________________________

ստորագրություն ԱԱ

10__

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    13.08.2020 - 28.08.2020

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3948

Տպել

Առաջարկներ`

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

20.08.2020

Կարծում ենք «Հաստատության երկարօրյա խմբերի կազմակերպումը», կետ 13-ում նշված ժամկետն իրատեսական չէ նույնկերպ սահմանել բոլոր սովորողների համար: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ երեխայի կրթական կարիքի գնահատումը բավականին բարդ և ժամանակատար գործընթաց է, առաջարկում ենք ցածր առաջադիմություն ունեցող սովորողների կարիքների գնահատման գործընթացը կազմակերպել նախորդ ակադեմիական տարվա ավարտին, որն առավել իրատեսական կդարձնի համապատասխան երկարօրյա խմբերի ձևավորումը մինչև ընթացիկ ուսումնական տարվա սեպտեմբերի 10-ը:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

20.08.2020

Հաշվի առնելով այն հանգամանաքը, որ երկարօրյա խմբերն իրենց առջև նպատակ են դրել նաև լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցել ցածր առաջադիմություն ունեցող երեխաներին` չափազանց բարդ կլինի առավելագույնը 25 սովորողից բաղկացած երկարօրյա խմբի սովորողների հետ աշխատելն ու առաջադիմություն գրանցելը («Հաստատության երկարօրյա խմբերի կազմակերպումը», կետ 10): Նույնը կարել է ասել նաև սովորողների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով նրանց ստեղծագործական ընդունակությունների զարգացմանն անհրաժեշտ պայմանների ստեղծուման և ապահովման մասին: Առաջարկում ենք խմբերում ներառել առավելագույնը 15 սովորող, որն առավել կմեծացնի երկարօրյա խմբերում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

20.08.2020

Առաջարկում ենք լրացուցիչ կրթական ծրագրերը կազմելիս անպայմանորեն հաշվի առնել երեխայի անհատական կրթական կարիքները («Հաստատության երկարօրյա խմբերի կազմակերպումը», կետ 5)

Տեսնել ավելին