Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը հաստատելու մասին»

Սույն Կարգով կարգավորում են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ Հաստատություն) երկարօրյա ուսուցման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

  • Քննարկվել է

    13.08.2020 - 28.08.2020

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 16604

Տպել

Առաջարկներ`

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

20.08.2020

Առաջարկում ենք նախագծի «Ընդհանուր դրույթներ»-ի կետ 2-ում ամրագրել, որ նշված երկարօրյա խմբերը ստեղծվում են նաև ցածր առաջադիմություն ունեցող երեխաների գիտելիքի բացը լրացնելու նպատակով:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

20.08.2020

Առաջարկում ենք մշակել կարիքի գնահատման այնպիսի մեխանիզմ («Հաստատության երկարօրյա խմբերի կազմակերպումը», կետ 1), որը հնարավորություն կտա առավել խորությամբ ուսումնասիրել երեխայի գիտելիքի բացը, նրա կրթական կարիքները, ինչը հաշվի առնելով կձևավորվի երեխայի անհատական կարիքներից բխող կրթական ծրագիր:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

20.08.2020

Առաջարկում ենք ըստ կրթական աստիճանի համալրմանը զուգահեռ («Հաստատության երկարօրյա խմբերի կազմակերպումը», կետ 2) խմբերը բաժանել նաև ըստ սովորողների կարիքների, որն առավել նպատակային կդարձնի կարիքի վրա հիմնված ուսումնական ծրագրի կազմակերպումն ու իրականացումը:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: