Հիշել նախագիծը

«Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը հաստատելու մասին»

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Իրավական ակտի ընդունման նպատակն է ստեղծել մեխանիզմներ դպրոցահասակ երեխաներին արդյունավետ, ապահով և որակյալ ուսումնական գործընթացում ընդգրկելու համար:

 

 

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվող լուծումներն ուղղված են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնության ցուցաբերմանը, դասապատրաստումներին աջակցմանը, ինքնուրույն սովորելու կարողությունների, ստեղծագործական ունակությունների զարգացմանը:

 

  1. Կարգավորման առարկան

Հաստատությունում Երկարօրյա խմբերի կազմակերպման հիմնական խնդիրներն են.

1) տնային պայմաններում երեխայի կրթական աջակցության անհնարինության դեպքում` Հաստատության ուսումնանյութական բազայի հիման վրա այդ գործընթացների կազմակերպումը, այդ թվում՝ այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողների համար,

2) արտադասարանական աշխատանքներին սովորողների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով երեխայի ստեղծագործական ընդունակությունների զարգացմանն անհրաժեշտ պայմանների ստեղծումը,

3) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելը:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հավելյալ կրթական աջակցության տրամադրում երեխաների այն խմբերին (կրթության առանձնահատուկ պայմանների, այդ թվում ցածր առաջադիմությամբ), որոնք ունեն դպրոցներում արդյունավետ ընդգրկման խնդիր:

  • Քննարկվել է

    13.08.2020 - 28.08.2020

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5341

Տպել

Առաջարկներ`

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

20.08.2020

Կարծում ենք «Հաստատության երկարօրյա խմբերի կազմակերպումը», կետ 13-ում նշված ժամկետն իրատեսական չէ նույնկերպ սահմանել բոլոր սովորողների համար: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ երեխայի կրթական կարիքի գնահատումը բավականին բարդ և ժամանակատար գործընթաց է, առաջարկում ենք ցածր առաջադիմություն ունեցող սովորողների կարիքների գնահատման գործընթացը կազմակերպել նախորդ ակադեմիական տարվա ավարտին, որն առավել իրատեսական կդարձնի համապատասխան երկարօրյա խմբերի ձևավորումը մինչև ընթացիկ ուսումնական տարվա սեպտեմբերի 10-ը:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

20.08.2020

Հաշվի առնելով այն հանգամանաքը, որ երկարօրյա խմբերն իրենց առջև նպատակ են դրել նաև լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցել ցածր առաջադիմություն ունեցող երեխաներին` չափազանց բարդ կլինի առավելագույնը 25 սովորողից բաղկացած երկարօրյա խմբի սովորողների հետ աշխատելն ու առաջադիմություն գրանցելը («Հաստատության երկարօրյա խմբերի կազմակերպումը», կետ 10): Նույնը կարել է ասել նաև սովորողների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով նրանց ստեղծագործական ընդունակությունների զարգացմանն անհրաժեշտ պայմանների ստեղծուման և ապահովման մասին: Առաջարկում ենք խմբերում ներառել առավելագույնը 15 սովորող, որն առավել կմեծացնի երկարօրյա խմբերում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

20.08.2020

Առաջարկում ենք լրացուցիչ կրթական ծրագրերը կազմելիս անպայմանորեն հաշվի առնել երեխայի անհատական կրթական կարիքները («Հաստատության երկարօրյա խմբերի կազմակերպումը», կետ 5)

Տեսնել ավելին