Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  

 

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածից հանել <<Օդանավ>> բառերը։

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել նոր՝ 221.1,  221.2, 221.3, 221.4, 221.5, 221.6 և 221.7 հոդվածներով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

<<Հոդված 221¹. Օդանավ փախցնելը կամ զավթելը

  1. Օդանավ, փախցնելը կամ փախցնելու նպատակով զավթելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
  2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք՝

1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,

2) անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

 

Հոդված 221².  Շահագործման մեջ գտնվող օդանավի ոչնչացնելը

  1. Շահագործման մեջ գտնվող օդանավի ոչնչացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից վեց տարի ժամկետով:
  2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից  ութ տարի ժամկետով,

4)նույն արարքը, որն առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։

 

Հոդված 221³.  Օդանավում կամ օդանավակայանում պատանդների վերցնեը

 

1.Անձին օդանավում կամ օդանավակայանում պատանդների վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալում հարկադրելու նպատակով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով:

  1. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից  ութ տարի ժամկետով:

  1. Նույն արարքը, որն առաջացրել է՝

մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Հոդված 221⁴. Օդանավ, օդանավակայանի կամ աէրոնավիգացիոն ծառայություններ, այդ ծառայությունների օբյեկտներ կամ միջոցներ բռնի ներթափանցելը

 

  1. Օդանավ, օդանավակայանի կամ աէրոնավիգացիոն ծառայություններ, ծառայությունների օբյեկտներ կամ միջոցներ բռնի ներթափանցելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով․

2.Նույն արարքը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

1) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

2) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից  ութ տարի ժամկետով:

  1. Նույն արարքը, որը առաջացրել է՝

մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Հոդված 2215. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր օդանավում կամ օդանավակայանում տեղադրելը, պահելը

1.Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր օդանավում կամ օդանավակայանում տեղադրելը, պահելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով․

2.Նույն արարքը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

1) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ հինգից  ութ տարի ժամկետով։

 

Հոդված 221⁶. Շահագործման մեջ գտնվող օդանավը մահվան, ծանր մարմնական վնասվածք հասցնելու կամ գույքին կամ շրջակա միջավայրին լուրջ վնաս հասցնելու նպատակով օգտագործելը

 

1.Շահագործման մեջ գտնվող օդանավը մահվան, ծանր մարմնական վնասվածք հասցնելու կամ գույքին կամ շրջակա միջավայրին լուրջ վնաս հասցնելու նպատակով օգտագործելը պատժվում է  ազատազրկմամբ՝ ութից  տասը տարի ժամկետով,

 

2.Նույն արարքը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից  տասնհինգ տարի ժամկետով։

 

Հոդված 221⁷. Կեղծ տեղեկությունների հաղորդումը, որոնք վտանգում են օդանավի անվտանգությունը գետնի վրա կամ չվերթի ընթացքում, ուղևորների, անձնակազմի, վերգետնյա անձնակազմի կամ հասարակայնության անվտանգությունը օդանավակայանում կամ քաղաքացիական ավիացիայի ծառայություններում և միջոցներում

 

Կեղծ տեղեկությունների հաղորդումը, որը վտանգում են օդանավի անվտանգությունը գետնի վրա կամ չվերթի ընթացքում, ուղևորների, անձնակազմի, վերգետնյա անձնակազմի կամ հասարակայնության անվտանգությունը օդանավակայանում կամ քաղաքացիական ավիացիայի ծառայություններում և միջոցներում՝ պատժվում է պատժվում է  ազատազրկմամբ՝ հինգից ութից  տարի ժամկետով։>>.

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    07.07.2020 - 23.07.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ավիացիա, Քրեական օրենսդրություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5523

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Տիգրան Ավետյան

17.07.2020

1․ Նոր լրացվող 221,2 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը հանել, իսկ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ․ <<3․ Սույն հոդվածի 1-ին կամ երկրորդ մասով նախատեսված արաքները, որոնք՝ 1 կատարվել են կազմակերպված խմբի կողմից․ 2 անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով։>>։ Քանի որ սույն խմբագրությամբ արաքի հանրորեն վտանգավորության աստիճանը բարձրացնող այնպիսի որակյալ հատկանիշի առկայությունը, ինչպիսին հանդիսանում է արարքը կազմակերպված խմբի կողմից կատարելը ներառված չէ։ ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածով սահմանվում են հանցակցության ձևերը, մասնավորապես կազմակերպված խումբը բնորոշվում է այնպիսի որակյալ հատկանիշներով, որպիսին հանդիսանում է խմբի կայունությունը, նախապես մեկ կամ մի քանի հանցագործություն իրականացնելու համար միավորվածությունը, ինչպես նաև խմբում հստակ դերաբաշխումը, ղեկավարումը և խմբի անդամների կողմից խմբի ընդհանուր դիտավորության մեջ մտնող հանցագործություն կատարելու համար տարբվեր ֆունկցիանրի տարանջատումը։ 2․ Նոր լրացվող 221․3 հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով․ << 4ակնհայտ անչափահասի նկատմամբ, 5) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, 6) ակնհայտ անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ, 7) երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝>>։ Մյուս կողմից անհասկանալի է ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածով անձին պատանդ վերցնելու ընդհանուր նորմի սանկցիայում վեցին տաս տարի պատասխանատվություն նախատեսող ժամկետը, իսկ հատուկ նորմով առավել մեղմ՝ վեցից ութ տարի ժամկետի սահմանում։ Միաժամանակ առաջարկում եմ նաև հոդվածի 3-րդ մասում նախատեսել հանցանքը կազմակերպված խմբի կողմից կատարելու համար քրեական պատասխանատվություն սահմանելը տես նախորդ՝ 221․2 հոդվածի վերաբերյալ դիտողության հիմնավորումը։ Բացի այդ անհրաժեշտ է նկատի ունենալ նաև սույն հոդվածում խրախուսող նորմի ներառելու նպատակահարմարությունը, հոդվածը լրացնելով հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով․ <<4. Իր պահանջներից հրաժարված և պատանդին կամովին ազատ արձակած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:>>։ 3․ Նոր լրացվող 221․4 հոդվածում անհասկանլի է <<բռնի ներթափանցել>> եզրույթը և լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, այսինքին, որ գործողություններն են հանդիսանում բռնի ներթափանցում և ինչ քրեաիրավական գնահատական պետք է տալ հանցավորի արարքին, եթե ներթափանցումը <<բռնի>> եղանակով չի իրականացվել։ Այդ իսկ պատճառով առաջարկում եմ <<բռնի ներթափանցելը>> բառերը փոխարինել <<զավթելը>> բառով։ Միաժամանակ առաջարկում եմ նաև հոդվածի 3-րդ մասում նախատեսել հանցանքը կազմակերպված խմբի կողմի կատարելու համար քրեական պատասխանատվություն սահմանելը տես նախորդ՝ 221․2 հոդվածի վերաբերյալ դիտողության հիմնավորումը։ 4․ Նոր լրացվող 221․5 հոդվածում նախատեսել հանցանքը կազմակերպված խմբի կողմի ցկատարելու համար քրեական պատասխանատվություն սահմանելը տես նախորդ՝ 221․2 հոդվածի վերաբերյալ դիտողության հիմնավորումը, ինչպես նաև խրախուսող նորմի նեռալու հարցի նպատակահարմարությունը։ 5․ Նոր լրացվող 2216 հոդվածում <<լուրջ վնաս>> բառերը փոխարինել <<էական վնաս>> բառերով համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 27-րդ գլխի, իսկ հոդվածում նախատեսել հանցանքը կազմակերպված խմբի կողմից կատարելու համար քրեական պատասխանատվություն սահմանելը տես նախորդ՝ 2212 հոդվածի վերաբերյալ դիտողության հիմնավորումը։

Տեսնել ավելին