Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 15.11.2023 - 01.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ ««ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ««Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքինախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է «Ավիացիայի մասին» օրենքով (այսուհետ՝Օրենք) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) վերապահված՝ օդային տրանսպորտիբնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայիգործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքայինանվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների ևմատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոնծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքներիվերահսկողության իրականացման լիազորությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանմիջազգային պայմանագրերով, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայով(այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) պետության ստանձնած պարտավորությունների պատշաճ և լիարժեքիրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Կոմիտեի առաջնային և հիմնական խնդրներից է մասնագետների ոչ բավարար քանակությունը,առկա սակավ մասնագետների որոշակի շրջանակի համապատասխան որակավորման բացակայությունը,ինչպես նաև ՀՀ գրացման ավիաընկերությունների քանակի ավելացմանը զուգահեռ համապատասխանորակավորում ունեցող մասնագետների տեղափոխությունն այդ ավիաընկերություններ: Այս հիմնախնդրի հիմնական պատճառներից է ներկայիս ֆինանսավորման ձևաչափը ևաշխատավարձերի բաշխման համակարգը, ինչպես նաև մասնագետների ներգրավման խոչընդոտները:Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող իրավակարգավորման անհրաժեշտությունըպայմանավորված է ՀՀ-ում ավիացիոն գործունեություն իրականացնող սուբյեկտների համար հրապարակելքաղաքացիական ավիացիայի բնագավառում ընդունված քաղաքականության և սահմանված պահանջներինհամապատասխանության ապահովման վերաբերյալ ուղեցույցներ, որոնք միտված են օգնելու և աջակցելուվերջիններիս կողմից ավիացիոն գործունեությունն անվտանգ և ապահով իրականացմանը: Օրենքով կարգավորման դաշտից դուրս է մնացել ընդհանուր ավիացիայի մեջ մտնող ներառվողմի շարք հարաբերություններ մասնավորապես՝ թեթև, գերթեթև օդանավերի, անօդաչու թռչող համակարգերիհաշվառման, թռիչքային պիտանիության պահպանման, նշված օդանավերի օդաչուներին և դրանցտեխնիկական սպասարկման մասնագետներին համապատասխան վկայականների տրամադրման,վերապատրաստման, լիազորությունների հետ կապված առկա է օրենսդրական բաց և գործողօրենսդրությամբ նշված դասակարգման մեջ մտնող որոշ օդանավերի համար սահմանված չէ որևէ մարմինկամ կազմակերպություն, որը լիազորված է իրականացնելու նշված լիազորությունները: Գործնականումնշված լիազորությունները փաստացի չեն իրականացվում, ինչը նպաստում է ավիացիոն անվտանգությանռիսկերի բարձրացմանը և գերթեև օդանավերի, անօդաչու թռչող համակարգերի անվերահսկելիշահագործմանը:Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորման նպատակը ավիացիայի առջևկանգնած այս լրջագույն խնդրի լուծումն է՝ սերնդափոխության ապահովման միջոցով, որի գործընթացը,հաշվի առնելով ավիացիոն մասնագետների սակավության հիմնախնդիրը պետք է սկսել որքան հնարավոր էշուտ: Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունը պայմանավորված է Չիկագոյիկոնվենցիայի 83 բիս հոդվածի պահանջներից, ինչպես նաև ԻԿԱՕ դոկ 10059 փաստաթղթի 4․7․3 կետիապահովումից։Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքում կատարել համապատասխան լրացում: Հաշվիառնելով կարգավորման վերջնական նպատակը համապատասխան լիազորությունները իրականացնելուարդյունքում ընդհանուր ավիացիայի ոլորտի համակարգված զարգացմանը նպաստելը և ավիացիոնանվտանգության բարձրացումն է:
0 870

Քննարկվել է 02.11.2023 - 17.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1777-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1777-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) թիվ 13-րդ հավելվածի «Ավիացիոն պատահարների և միջադեպերի քննություն» հավելվածի պայմանների ներդրմանը և համապատասխանեցմանը։ Բացի այդ, առաջարկվող Նախագծի ընդունումը բխում է «Ավիացիայի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ հոդվածի 133-րդ կետի պահանջներից։ Նախագծը ընդունմամբ կարգավորվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից սահմանված գործառույթների իրականացումը Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունների կողմից։ Ներկայացվող Նախագծով  առաջարկվում է համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1777-Ն որոշումը «Ավիացիայի մասին» օրենքի պահանջներին։
0 893

Քննարկվել է 31.10.2023 - 15.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն  որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 274-Ն որոշման հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2023 թվականի մայիսի 25-ի «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի հունիսի 10-ի N 37-Լ հրամանում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 24-Լ հրամանով կատարված կառուցվածքային փոփոխություններով, որի արդյունքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանմանը վերապահվել են լրացուցիչ գործառույթների իրականացման իրավասություն և դրանց համապատասխան մասնագիտական ուսուցմանը և վերապատրաստմանը ներկայացվող պահանջներ։
0 1013

Քննարկվել է 17.07.2023 - 02.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)  ընդունման մշակումը պայմանավորված է ՀՀ ներքին չվերթերի հետ կապված կարգավորումներով։ Նախագծի մշակման հիմք է հադիսացել Հայաստանի Հանրապետությունում փոքր ավիացիայի և հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարը: Նախագծի ընդունումը կնպաստի ներքին ավիացիայի զարգացմանը և կխթանի ներքին ուղևորափոխադրմանը: Մասնավորապես՝ Կապան քաղաքի օդանավակայանը արդեն իսկ ստացել է համապատասխան սերտիֆիկացում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից: Արդեն իսկ իրականացվել է փորձնական թռիչք «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Կապան և հակառակ ուղղությամբ: Չվերթն իրականացրած «Նովէյր» ավիաընկերությունը նախապատրաստական աշխատանքներ է կատարում կանոնավոր չվերթերի կատարման համար: Նախագծով նախատեսվող կարգավորումը կնպաստի ավիատոմսերի ցածր սակագների սահմանմանը և ՀՀ մարզերում օդային փոխադրումների կազմակերպման զարգացմանը: Ներկայումս իրականացվում են աշխատանքներ Հայաստանի Հանրապետության այլ օդանավակայանների վերագործարկման ուղղությամբ:
0 1444

Քննարկվել է 13.07.2023 - 29.07.2023

ավիացիայի մաս ԲՆՈՒԹԱԱԳԻՐ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) «Ավիացիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հանդիսանում է օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման ոլորտում: Կոմիտեն կանոնակարգման և վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ Օրենքի համաձայն ներկայումս մատուցում է մի շարք ծառայություններ, որոնց համար, սակայն, չեն գանձվում պետական տուրք կամ վճար: Այս առնչությամբ Կոմիտեի կողմից ուսումնասիրվել է միջազգային փորձը, որը ցույց է տվել, որ աշխարհի մի շարք երկրներում ավիացիոն իշխանությունների կողմից համանման ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով: Մասնավորապես ուսումնասիրվել են Վրաստանի, Լատվիայի, Սինգապուրի և մի շարք այլ երկրների փորձը:  «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով ներկայացված ծառայությունների համար տուրքի չափը հաշվարկվել է մարդ/ժամ սկզբունքով՝ հաշվի առնելով ներկայումս նշված ծառայության համար ծախսվող փաստացի աշխատաժամանակը, օգտագործվող ռեսուրսները, ծառայության բյույթը և միջազգային պրակտիկայում գործող վճարների համադրումները: Նախագծի ընդունման արդյունքում Կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների համար կսահմանվի պետական տուրք՝ որը միտված է ավիացիայի զարգացմանը և ավիացիայի բնագավառի մրցունակության գործող մակարդակի բարձրացմանը:  
0 1779

Քննարկվել է 30.06.2023 - 15.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ ԲՆՈՒԹԱԳԻՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N944-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) թիվ 17 «Անվտանգություն, միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» նոր 12-րդ խմբագրությամբ սահմանված (կետ 2.5) պայմանների ներդրմանը, ինչպես նաև ՀՀ օդանավակայաններում ուղևորների արագ և որակյալ սպասարկման ապահովման նպատակով նորագույն տեխնիկական լուծումների և անվտանգության համակարգերի կիրառմամբ, որը հնարավորություն կտա ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքներում ներդնել նորագույն տեխնոլոգիաներ, նորարարական գործընթացներ և ապահովել դրանց գործառնական ընթացակարգերի իրականացումը։ 2022 թվականին և ընթացիկ տարում օդանավակայանում ուղևորների փոխադրումների աճի հետ կապված կիրառվող ընթացակարգերը հնարավորություն չեն տալիս ապահովելու ուղևորների արագ անցումը ավիացիոն անվտանգության հսկողության գոտի, որն էլ իր հերթին առաջացնում է ուղևորների սպասարկման ընթացքում հերթերի գոյացումներ և դժոգություններ։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել ներդնել և կիրառել նորագույն տեխնիկական միջոցներ և նորարարական գործընթացներ օդանավակայաններում ուղևորների արագ և անվտանգ սպասարկման համար։ ՀՀ կառավարության վերը նշված որոշման ընդունումը կնպաստի օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքներում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանը, կարագացնի ուղևորների սպասարկման գործընթացները և կբարձրացնի օդանավակայաններում ավիացիոն անվտանգության մակարդակը։    
0 1463

Քննարկվել է 11.10.2022 - 26.10.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու  մասին» N 86-Ն որոշման մեջ  փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) թիվ 17 «Անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» Հավելվածի նոր՝ 11-րդ խմբագրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանեցմամբ: 2020թ. ընթացքում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) թիվ 17 «Անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» Հավելվածում ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի լիազորություններում բացակայել են  քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերի կանխմանն ու խափանմանն վերաբերյալ խորհրդատվական օգնության տրամադրման, անօրինական միջամտության ակտերի կանխմանն ու խափանմանն միջոցառումների ընթացքի նկատմամբ հսկողության իրականացման և նոր սպառնալիքների մասին տեղեկատվությունների, ավիացիոն անվտանգության ապահովման նոր մեթոդների և տեխնոլոգիաներ կիրառման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման, ավիացիոն անվտանգության գործառույթների իրականացման լիազորություններ ունեցող պետական կառավարման մարմինների, գերատեսչությունների և կազմակերպությունների համագործակցության համակարգման, ավիացիոն  անվտանգության միասնական չափանիշների իրականացման նպատակով միջազգային կազմակերպությունների և այլ պետությունների հետ համագործակցության ձևերի քննարկման հետ կապված գործառույթները, որոնք ներառվել են նախագծում։ ՀՀ կառավարության վերը նշված որոշման ընդունումը կնպաստի քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից իր լիազորությունների լիարժեք իրականացմանը։
0 2064

Քննարկվել է 09.02.2022 - 25.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ի N 1003-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվող փոփոխության նպատակն է համապատասխանեցնել կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդի անդամների պաշտոնները գործող Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքին։
0 2981

Քննարկվել է 07.02.2022 - 23.02.2022

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) մշակման անհրաժեշտությունը բխում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածով սահմանված փոխադրողի կողմից իրականացվող չվերթով ուղևորին կեղծ ճամփորդական փաստաթղթերով փոխադրման ընդունման, միջազգային բժշկա-սանիտարական կանոնների և դրանց հետ կապված դրույթների  պահանջների խախտումով փոխադրման ընդունման համար, ինչպես նաև վայրէջքի օդանավակայանում օդանավից դուրս գալու պահից մինչև երկրի պետական սահմանի հատման ժամանակահատվածն ուղևորների անվտանգության ապահովման և խնամքի համար փոխադրողի պատասխանատվության պահանջներով: Նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Ենթակառուցվածքների զարգացում» 3-րդ գլխի «Տրանսպորտ» 3.1 բաժնի «Օդային տրանսպորտ» մասի 2-րդ պարբերության ապահովման պահանջներից, համաձայն որի ներկայացվելու են համապատասխան առաջարկություններ օրենսդրական փոփոխությունների և միջազգային ստանդարտներին համապատասխանեցման վերաբերյալ: Նախագծերի ընդունման դեպքում կապահովի ՀՀ կառավարության 2021-2026թթ. միջացառումների ծրագրի վերը նշված  գլխով սահմանված  դրույթների կատարումը, ինչպես նաև կներդրվեն Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածով սահմանված ստանդարտով ուղևորների պահպանության և խնամքի վերաբերյալ փոխադրողի պատասխանատվության պահանջները:  
0 2788