Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաս­տանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված` պետության կողմից բնակա­րան­ների ձեռքբերման հիպոտեկային վարկերի սպասարկման տոկոսների մարման մեխանիզմները նաև անմիջապես կառուցապատողներից ձեռք բերվող անհա­տական բնակելի տների նկատմամբ կիրառելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­­կանի հոկտեմբերի 6-ին ընդունված` Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 160-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության տարած­քում կառուցված կամ կառուցվող բազմա­բնա­կա­րան բնակելի շենքում անմիջապես կառու­ցապատողից, ինչ­պես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակա­րանային ապա­հո­վու­թյան ծրագրի շրջանակներում պե­տու­թյունից կամ համայնքից բնա­կարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրա­պետու­թյան տարածքում կառուցված կամ կառուցվող անմիջապես կառուցապատողից անհատա­կան բնակելի տուն ձեռք բերելու նպա­տակով ֆիզիկական անձի (բացառությամբ վարձու աշխատող չհամարվող անհատ ձեռ­նար­կա­տի­րոջ ու նոտարի) կողմից Հայաստանի Հանրա­պետության ռեզիդենտ ֆինան­սա­կան կազմա­կերպությունից ստացված և փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ անհա­­­տական բնակելի տուն կառու­ցելուն ուղղված հիպոտե­կա­­յին վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումար­ները, բայց ոչ ավելի, քան համապատասխան եռամսյակի համար տվյալ ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճա­­րումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարը, փոխ­հատուցվում են ֆիզի­կական անձին:

Խնդիրը կայանում է նրանում, որ վերոնշյալ մեխանիզմը կիրառելի չէ անմիջապես կառու­­­­ցապատողներից անհատական բնակելի տների ձեռք բերման նպատակով ստացված հիպո­­­տե­կային վարկերի նկատմամբ: Բացի այդ, եկամտային հարկի փոխհատուց­ման հնա­րա­վորությունից օգտվում են բավականին թանկարժեք բնակարաններ ձեռքբերող անձինք, ինչն էլ հանգեցնում է նշյալ դրույթների հասցեականության կորստի և պետական բյուջեի անհարկի ծանրաբեռնվածության:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հա­յաս­տանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով նախա­տեսված պետության կողմից բնակարանների ձեռքբերման հիպոտեկային վարկերի սպա­սարկ­ման տոկոսների մարման մեխանիզմները կիրառել անմիջապես կառուցապատող­ներից ձեռք բերվող անհատական բնակելի տների նկատմամբ:

Նախագծով առաջարկվում է նաև յուրա­քանչյուր ամսվա համար փոխհատուցման ենթակա եկամտային հարկի առավելագույն գումարի սահմանում, քանի որ նախագծով նպա­տակ է դրվում փոխհատուցել ոչ շքեղ բնակարաների և անհատական բնակելի տների ձեռք­բեր­ման կամ կառուցման համար ստացված հիպոտեկային վարկի տոկոսները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կարգավորել 2018 թվականի հունվարի 1-ից հետո հիպո­տեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարները եկամտա­յին հարկի գումար­ներից փոխհատուցելու գործընթացը իրականացնելու հետ կապված հա­րա­­բերությունները:


  • Քննարկվել է

    05.06.2017 - 20.06.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 21194

Տպել

Առաջարկներ`

Կարեն Մարտիրոսյան

20.06.2017

Առաջարկում եմ չկիրառել տոկոսագումարի վերադարձման սահմանաչափ կամ վերանայել նախատեսվող սահմանաչափը՝ ավելացնել մինչև 250.000 դրամ, հաշվի առնելով նորակառույց բնակարանների շուկայական գները և տրամադրվող վարկերի տոկոսադրույքները: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ. Սույն փոփոխությունից հետևում է, որ ամբողջությամբ կփոխհատուցվի միայն մինչև 13.000.000 դրամ վարկի տոկոսագումարները: Նույնիսկ հիմնվելով պետական ծրագրով իրականացվող Երազ բնակելի թաղամասի բնակարանների սակագների վրա, որն այսօր ամենամատչելի առաջարկն է, ամբողջությամբ կփոխհատուցվի մինչև 18000000 դրամ վարկի տոկոսագումարները: Նշված գումարի սահմաններում հնարավոր է գնել մինչև 56քմ մակերես ունեցող բնակարան, որը կազմում է ընդհանուր բնակարանների մոտ 15%-ը, սակայն չեմ կարծում, որ երիտասարդ ընտանիքի կողմից, օրինակ, 65քմ մակերեսով բնակարանի ձեռքբերումը հատում է <<շքեղության>> սահմանները, որը ինքնին անչափելի հասկացություն է: Նշեմ նաև, որ վերոնշյալ շեմի շրջանակներում միանշանակ ձեռնտու է դառնում <<Բնակարան երիտասարդ ընտանիքներին>> ծրագիրը: Ըստ էության այս երկու ծրագրերը դառնում են համանման, որոշ դեպքերում էլ փոխլրացնող և փաստացի ծառայելու են միևնույն շահառուների շրջանակին, որը չեմ կարծում, որ բխում է թե պետության, թե կառուցապատողների, թե վարկային կազմակերպությունների և վարկառուների շահերից:

Շուշանիկ Հովսեփյան

15.06.2017

Պետք է հիմնավորել, թե ինչու եք գտնում, որ 150000 դրամի չափով սահմանափակման կարիք կա։ Ես չեմ տեսնում որևէ թվային հիմնավորում, որևէ վիճակագրություն կամ բյուջեի վրա ազդեցության գնահատական, մինչդեռ վերջինս պարտադիր պահանջ է իրավական ակտի նախագիծ ներկայացնելիս։ Եվ իհարկե պետք չէ մոռանալ, որ ի սկզբանե այս նախաձեռնությունը կառավարությունն սկսել է շինարարության ոլորտը և բնակարանների վաճառքը խթանելու համար, այսինքն ձեր այս մոտեցումը ոչ մի կերպ չի համապատասխանում որդեգրած քաղաքականությանը։

Շուշանիկ Հովսեփյան

15.06.2017

Բացի այդ, ձեր կողմից առաջարկվող նոր խմբագրության Հոդված 2-ը հակասում է Հոդված 3-ին։ Առաջարկում եմ Հոդված 2-ը խմբագրել։

Տեսնել ավելին