Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների հաշվարկման և կիրառման մեթոդիկան հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 30-ի N325Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

-- --------- 2019 թվականի № --Ն
քաղ. Երևան

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱՎՈՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «է» և «զ» ենթակետերը, 37-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերը, 7-րդ մասը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հաստատել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների հաշվարկման և կիրառման մեթոդիկան՝ համաձայն հավելվածի:
  2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված մեթոդիկայի համաձայն հաշվարկված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարները կիրառվում են 2020 թվականի հունվարի 1-ից սկսած՝ մինչև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «զուտ ներքևից դեպի վեր երկարաժամկետ հավելյալ ծախսերի հաշվարկման» (Pure BU-LRIC) մեթոդիկայի հիման վրա հաշվարկված՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների կիրառումը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ

      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

                   ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ՝                                         Գ.ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

        ք. Երևան

    -- --------2019թ.

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2019 թվականի

------------ի N---Ն որոշմամբ

 

 

 

ՄԵԹՈԴԻԿԱ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱՎՈՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ

 

 

  1. Սույն մեթոդիկան սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից անհատական հանրային ամրակցված կամ շարժական կապի հեռախոսացանցերում զանգերի վերջնավորման մեծածախ շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների (այսուհետ՝ Վճարներ) հաշվարկման և կիրառման կարգը:
  2. Վճարները հաշվարկվում են միջազգային համեմատելի ցուցանիշների կիրառման (benchmarking) սկզբունքով և գործողության մեջ են դրվում յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից։
  3. Վճարների հաշվարկման համար անհրաժեշտ միջազգային համեմատելի ցուցանիշների տվյալների հավաքագրման համար հիմք է ընդունվում տվյալ տարվան նախորդող տարվա երկրորդ կիսամյակում էլեկտրոնային հաղորդակցության եվրոպական կարգավորողների մարմնի (BEREC) կողմից հրապարակվող՝ հրապարակման տարվա հունվարի 1-ի դրությամբ եվրոպական երկրներում փոխկապակցման վերջնավորման վճարների վերաբերյալ պաշտոնական զեկույցը (այսուհետ՝ Զեկույց)։
  4. Հանձնաժողովը Վճարները սահմանող իրավական ակտն ընդունում է, տվյալ տարվան նախորդող տարվա երկրորդ կիսամյակում Զեկույցի հրապարակման օրվանից հետո երկու ամսվա ընթացքում, իսկ Զեկույցի չհրապարակման դեպքում Վճարները շարունակում են կիրառվել մինչև Հանձնաժողովի կողմից նոր մեթոդիկա սահմանելը։

 

 

  1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարը սահմանվում է համաձայն հետևյալ բանաձևի՝

 

Վ = ՎԵՎՊՄ * ՓՄ

որտեղ՝

Վ-ն  հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարն է, որը շարժական և ամրակցված կապի ցանցերի համար հաշվարկվում է առանձին և կլորացվում է մինչև հարյուրերորդական նիշ,

ՎԵՎՊՄ –ն Զեկույցում հրապարակված՝ «զուտ ներքևից դեպի վեր երկարաժամկետ հավելյալ ծախսերի հաշվարկման» (Pure BU-LRIC) մեթոդով փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարներ կիրառող եվրոպական երկրների շարժական կամ ամրակցված կապի ցանցերում փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների պարզ միջին մեծությունն է` կլորացված մինչև հարյուրերորդական նիշ,

ՓՄ-ն Հանձնաժողովի նիստին Վճարների սահմանման վերաբերյալ որոշման նախագծի ներկայացման օրվան նախորդող օրվա՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված 1 եվրոյի նկատմամբ հայկական դրամի՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

-- ---------- 2019 թվականի №---Ն
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N325Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

 

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 30-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցում սկզբնավորված զանգի ոչ աշխարհագրական սկզբունքով համարներ օգտագործող օպերատորի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցում վերջնավորման փոխկապակցման ծառայության վճարը սահմանելու մասին» N325Ն որոշումը:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ

        ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ՝                                             Գ.ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

        ք. Երևան

-- ----------- 2019թ․

  • Քննարկվել է

    20.11.2019 - 06.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1285

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ