Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ, ՔԱՆԱԿԸ, ԶԵՆՔՈՎ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ), ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԹԻՎ 656 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 201-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

----   ------- 2019թ. N----Ն

ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ, ՔԱՆԱԿԸ, ԶԵՆՔՈՎ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ), ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002

 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԹԻՎ 656 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 201-Ն

ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զենքի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ պարբերությանը և 22-րդ հոդվածի 1-ին և 5-րդ պարբերություններին, «Մաքսային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերին և «Հարկային ծառայության մասին» օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Սահմանել`
  • Մաքսային և հարկային ծառայություններում զենք կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող մաքսային և հարկային ծառայողների պաշտոնների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:

2) մաքսային և հարկային ծառայողների կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը` համաձայն N 2 հավելվածի:

3) մաքսային և հարկային ծառայողներին զենքով և ռազմամթերքով ապահովելու (տրամադրելու),  պահելու, կրելու և օգտագործելու կարգը` համաձայն N 3 հավելվածի:

  1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում իր տնօրինության տակ գտնվող մարտական զենքի տեսակները հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնօրինությանը:
  2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` անհրաժեշտության դեպքում մաքսային և հարկային ծառայություններին օրենքով սահմանված կարգով ժամանակավոր օգտագործման համար հատկացնել մարտական զենքի առանձին տեսակներ:
  3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 1-ի «Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց զենքով ապահովելու մասին» N 656 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում զենք պահելու, կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների և նրանց կողմից օգտագործվող զենքի և հատուկ միջոցների տեսակների, ձևերի, մոդելների ցանկն ու քանակը սահմանելու մասին» N 201-Ն որոշումները:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության ---  ----2019թ.

N--------- Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

  1. Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ ՊԵԿ) նախագահ,
  2. ՊԵԿ նախագահի տեղակալներ, ՊԵԿ գլխավոր քարտուղար,
  3. Վարչության պետեր, վարչության պետի տեղակալներ, բաժինների, բաժանմունքների և հերթափոխերի պետեր,
  4. Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ծառայողներ,
  5. Ներքին անվտանգության վարչության ծառայողներ,
  6. Մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողներ,
  7. Քննչական վարչության ծառայողներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության ---  ----2019թ.

N---------Ն որոշման

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ ՄՈԴԵԼԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ

 

Զենքի տեսակը

Ձևը

Մոդելը

Քանակը

Ծառայողական և քաղաքացիական

Կարճ ակոսափող

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված  քրեագիտական պահանջներին համապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող զենք և զինամթերք

400 միավոր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության ---  ----2019թ.

N--------- Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԶԵՆՔՈՎ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ), ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային և հարկային ծառայողներին (այսուհետ՝ ծառայող) պահելու և կրելու իրավունքով զենք և ռազմամթերք (այսուհետ` զենք) հատկացնելու, հատկացված զենքը պահելու, կրելու և օգտագործելու հետ կապված հարաբերությունները:
  2. Ծառայողին պահելու, կրելու և օգտագործելու իրավունքով հատկացվում է Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային ծառայության տնօրինության տակ գտնվող զենք:
  3. Ծառայողին հատկացվող զենքի հետ միասին տրվում են համապատասխան հարմարանքներ՝ զենքը բացահայտ կամ քողարկված կրելու համար, ինչպես նաև՝ զենքի խնամքի համար նախատեսված պարագաներ:
  4. Ծառայողին պահելու, կրելու և օգտագործելու իրավունքով զենք հատկացվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահի հրամանով, եթե այդ պաշտոնները զբաղեցնող անձինք անցել են հատուկ պատրաստություն, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից (այսուհետ՝ ոստիկանություն) ստացել են զենք պահելու ու կրելու թույլտվություն:
  5. Պահելու և կրելու իրավունքով հատկացված զենքը ծառայողի կողմից գործադրվում (կիրառվում) և օգտագործվում է «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում:

 

  1. ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Ծառայողին զենք հատկացնելու նպատակով հատուկ պատրաստություն անցնելու համար հիմք է համապատասխան ծառայողի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի միջնորդությունը կոմիտեի նախագահին զենքի պահպանման և տրամադրման պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի դրական եզրակացության դեպքում:
  2. Զենքի հանձնման - ընդունման մատյանի ձևը հաստատում է կոմիտեի նախագահի հրամանով:
  3. Զենք հատկացնելու զենքի հանձնման - ընդունման մատյանը վարում է կոմիտեի նախագահի հրամանով սահմանված կարգով` զենքերի պահպանության համար նշանակված պատասխանատու անձը: Այն վարվում և համարակալվում է Հայաստանի Հանրապետության գործող իրավական ակտերին համապատասխան:
  4. Կոմիտեի զետեղարանի պատասխանատուն նշանակվում է կոմիտեի նախագահի հրամանով, կոմիտեի զենքի պահպանման և տրամադրման պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ:
  5. Զետեղարանը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

 

III. ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

  1. Պահելու, կրելու և օգտագործելու իրավունքով զենք ստացած ծառայողը պարտավոր է սարքին, անվտանգ և մաքուր պահել ստացած զենքը:
  2. Զենքի կորուստը բացառելու նպատակով այն պետք է համապատասխան ամրակապով հուսալիորեն ամրացված լինի ծառայողի համազգեստին (հագուստին):
  3. Արգելվում է ծառայողի կողմից զենք կրելն առանց համապատասխան հարմարանքների (ատրճանակի պատյան, ամրակապ և այլն):
  4. Զենքը ծառայողի բնակության վայրում պահվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
  5. Քաղաքացիական հագուստ կրող ծառայողը զենքը կրում է քողարկված:
  6. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծառայողը զենքով գործուղվում է միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով:
  7. Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներում տվյալ ստորաբաժանման ծառայողներին հատկացված զենքերը պահվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
  8. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում` ժամանման վայրում զենքն անվտանգ պահելու հնարավորության բացակայության դեպքում գործուղված ծառայողը զենքն հանձնում է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին, որը հանձնված զենքը պահում է սույն կարգի 17-րդ կետում նշված տեղում՝ սահմանված կարգով գրառում կատարելով զենքի հանձնման - ընդունման մատյանում, իսկ կառուցվածքային ստորաբաժանումում զենքն անվտանգ պահելու հնարավորության  բացակայության դեպքում զենքը ի պահ է հանձնվում ոստիկանության մոտակա բաժնի հերթապահ մաս:
  9. Ծառայողին հատկացված զենքի, դրա տեխնիկական վիճակի, ինչպես նաև համապատասխան հարմարանքների նկատմամբ հսկողությունն իրականացվում է`

1) ծառայողի անմիջական ղեկավարի կողմից` ամիսը մեկ անգամ, ծառայողի ծառայության մեջ գտնվելու ժամանակ.

2) տվյալ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից` յուրաքանչյուր եռամսյակը մեկ

3) կոմիտեի զենքի պահպանման և տրամադրման պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման համապատասխան ծառայողի կողմից` տարեկան մեկ անգամ.

4) համապատասխան հրամանով` ենթակա կառուցվածքային ստորաբաժանումներ գործուղված կոմիտեի զենքի պահպանման և տրամադրման պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման համապատասխան ծառայողի կողմից:

  1. Այլ կառուցվածքային ստորաբաժանում տեղափոխվելու, ծառայությունից ազատվելու դեպքերում ծառայողը պարտավոր է զենքը հանձնել կոմիտեի զենքերի պահպանության համար նշանակված պատասխանատու անձին:
  2. Ծառայողը ստացիոնար բուժման, ուսման, արձակուրդ կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս երկարատև գործուղման մեկնելիս, ինչպես նաև զենքը պահելու համար հուսալի պայմանների չապահովման դեպքում զենքը ժամանակավորապես ի պահ է հանձնում կոմիտեի զենքերի պահպանության համար նշանակված պատասխանատու անձին:
  3. Ծառայողը պարտավոր է զենքը հանձնել, եթե`

1) ծառայողի կողմից խախտվել են սույն կարգով նախատեսված զենքը պահելու և կրելու պայմանները՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կարգադրությամբ.

2) ժամանակավորապես դադարեցվել են ծառայողի ծառայողական լիազորությունները.

3) ծառայողն ազատվել է հարկային և մաքսային ծառայությունից.

4) ծառայողին արգելվել է զենք կրել` բժշկական եզրակացությամբ:

  1. Զենքերի պահպանության համար նշանակված պատասխանատու անձը հանձնած զենքի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարում զենքի հանձնման - ընդունման մատյանում:
  2. Զենքը գործադրելու կամ օգտագործելու, ինչպես նաև զենքը կորցնելու կամ փչացնելու դեպքերում ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով և ձեռնարկում միջոցներ` զենքը վերանորոգելու, կորած զենքը որոնելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    19.11.2019 - 05.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3105

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Էդուարդ Բադալյան

21.11.2019

Հավելված 1-ից հանել 1 և 2 կետերը: 3-րդ կետում թողնել միայն հերթափոխի կամ բաժանմունքի ու հերթափոխի պետերին: Առաջարկի ներկայացման պահին հայտնի չէ ինքնապաշտպանության նպատակով զենքի անհրաժեշտություն առաջանալու վերաբերյալ որևէ դեպքի մասին կապված ՊԵԿ նախագահի, տեղակալների, վարչություններ և բաժինների պետերի հետ: Հայտնի չէ նաև որևէ դեպք, երբ խնդիր է առաջացել վերջիններիս՝ աշխատանքային պարտականություններն իրականացնելիս զենքի գործադրման անհրաժեշտության առաջացման մասին: Ընդհանրապես դժվար է պատկերացնել իրավիճակ, երբ ՊԵԿ նախագահը, տեղակալները, վարչությունների ու բաժինների պետերն ու տեղակալներն աշխատանքային պարտականությունների իրականացման հետ կապված կարիք կունենան զենքի գործադրման:

Հրանտ Ղարաբեկյան

21.11.2019

Ոստիկանություն, ԱԱԾ և այլն ինչի՞ համար են, կամ ՊԵԿ ղեկավարի անվտանգության ծառայությունը ինչի՞ համարա։ Օպերատիվ աշխատակիցների պարագայում ինչ-որ չափով հասկանալի է, բայց ասենք բաժնի պետը ինչու՞ պտի զենք կրի։

Տեսնել ավելին