Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ, ՔԱՆԱԿԸ, ԶԵՆՔՈՎ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ), ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԹԻՎ 656 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 201-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ, ՔԱՆԱԿԸ, ԶԵՆՔՈՎ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ), ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002

 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԹԻՎ 656 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 201-Ն

ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

Մաքսային և հարկային ծառայություններում զենք կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող մաքսային և հարկային ծառայողների պաշտոնների ցանկը և նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը, քանակը, զենքով և ռազմամթերքով ապահովելու (տրամադրելու), պահելու, կրելու և օգտագործելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է գործող օրենքների շրջանակներում կարգավորելու հարկային և մաքսային ծառայություններում զենքի տեսակի, ձևի, մոդելի, քանակի, զենքով և ռազմամթերքով ապահովելու (տրամադրելու), պահելու, կրելու և օգտագործելու հետ կապված իրավահարաբերությունները:

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս հարկային և մաքսային ծառայություններում զենքի և ռազմամթերքի տրամադրման և օգտագործման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով, որոնց ընդունումը բխում է հարկային և մաքսային ծառայություններին վերաբերվող օրենքների պահանջներից, որոնց դրույթները զենքի և ռազմամթերքի մասով կամ ուժը կորցված է ճանաչվել, կամ էլ փոփոխվել և լրացվել է:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդիսանում է մեկ մարմին, որում առկա են հարկային և մաքսային ծառայություններ, հետևաբար, դրանով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ հարաբերությունները կարգավորել մեկ միասնական ակտով::

Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության մի շարք որոշումներ, սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զենք (զինամթերք) կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող մաքսային և հարկային ծառայողների պաշտոնների ցանկը, մաքսային և հարկային ծառայողների կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև հարկային և մաքսային ծառայողներին զենքով և ռազմամթերքով ապահովելու (տրամադրելու), պահելու, կրելու և օգտագործելու կարգը՝ դրանք համապատասխանեցնելով «Զենքի մասին», «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքների պահանջներին:

Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է մարտական զենքի հաշվառման և տրամադրման հետ կապված հարաբերությունները ևս համապատասխանեցնել «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախատեսվում է ընդունել նորմատիվ իրավական ակտ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահովվեն «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի օգոստոսի 3-ի ՀՕ-246, «Մաքսային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-263-Ն, «Հարկային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-226-Ն և 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-262-Ն օրենքների պահանջները և կկարգավորվեն հարկային և մաքսային ծառայություններում օգտագործվող զենքի և ռազմամթերքի  հետ կապված իրավահարաբերությունները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    19.11.2019 - 05.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6780

Տպել

Առաջարկներ`

Էդուարդ Բադալյան

21.11.2019

Հավելված 1-ից հանել 1 և 2 կետերը: 3-րդ կետում թողնել միայն հերթափոխի կամ բաժանմունքի ու հերթափոխի պետերին: Առաջարկի ներկայացման պահին հայտնի չէ ինքնապաշտպանության նպատակով զենքի անհրաժեշտություն առաջանալու վերաբերյալ որևէ դեպքի մասին կապված ՊԵԿ նախագահի, տեղակալների, վարչություններ և բաժինների պետերի հետ: Հայտնի չէ նաև որևէ դեպք, երբ խնդիր է առաջացել վերջիններիս՝ աշխատանքային պարտականություններն իրականացնելիս զենքի գործադրման անհրաժեշտության առաջացման մասին: Ընդհանրապես դժվար է պատկերացնել իրավիճակ, երբ ՊԵԿ նախագահը, տեղակալները, վարչությունների ու բաժինների պետերն ու տեղակալներն աշխատանքային պարտականությունների իրականացման հետ կապված կարիք կունենան զենքի գործադրման:

Հրանտ Ղարաբեկյան

21.11.2019

Ոստիկանություն, ԱԱԾ և այլն ինչի՞ համար են, կամ ՊԵԿ ղեկավարի անվտանգության ծառայությունը ինչի՞ համարա։ Օպերատիվ աշխատակիցների պարագայում ինչ-որ չափով հասկանալի է, բայց ասենք բաժնի պետը ինչու՞ պտի զենք կրի։

Տեսնել ավելին