Հիշել նախագիծը

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1579-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «քաղաքաշինական պետական տեսչությանը» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 15710-րդ հոդվածի`

  1. վերնագրում և տեքստում «քաղաքաշինական պետական տեսչության տեսուչին» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողին» բառերով.
  2. վերնագրում և տեքստում «կամ» բառից հետո «տեսչության» բառը փոխարինել «տեսչական մարմնի» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ մասում «Պետական հրդեհային տեսչության» բառերը փոխարինել «հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող  տեսչական մարմնի» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 214-րդ հոդվածի 5-րդ կետում «պետական տեսչությունների» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 215-րդ հոդվածի 5-րդ մասում`

  1. «պետական տեսչությունների» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով.
  2. «ԽՍՀՄ օրենսդրական ակտերով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերով:

 

Հոդված 6.  Օրենսգրքի 225-րդ հոդվածի`

  1. վերնագրում «Պետական հրդեհային հսկողության մարմինները» բառերը փոխարինել «Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.
  2. 1-ին մասում «Պետական հրդեհային հսկողության (Պետական հրդեհային տեսչության) մարմինները քննում են» բառերը փոխարինել «հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է» բառերով.
  3. 2-րդ մասում «Պետական հրդեհային տեսչության» բառերը փոխարինել «Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով.
  4. 2-րդ մասի «ա» և «բ» կետերում «հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական տեսուչը» բառերը` իրենց հոլովաձևերով, փոխարինել «hրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով` համապատասխան հոլովաձևերով.
  5. 2-րդ մասի «գ» կետում «հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության ավագ պետական տեսուչները» բառերը փոխարինել «hրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողները» բառերով.
  6. 2-րդ մասի «դ» կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենսգրքի 24411-րդ հոդվածի`

  1. վերնագրում և 1-ին մասում «Քաղաքաշինական պետական տեսչության մարմինները» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.
  2. 1-ին մասում «քննում են» բառերը փոխարինել «քննում է» բառերով.
  3. 2-րդ մասում «Քաղաքաշինական պետական տեսչության մարմինների» բառերը փոխարինել «Քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով.
  4. 2-րդ մասի 1-ին կետում «քաղաքաշինական պետական տեսչության պետը» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով.
  5. 2-րդ մասի 2-րդ կետում «քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման պետերը» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները» բառերով.
  6. 2-րդ մասի 3-րդ կետում «քաղաքաշինական պետական տեսուչները» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողները» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 24413-րդ հոդվածի`

  1. վերնագրում և տեքստում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչություն» բառերը` իրենց հոլովաձևերով, փոխարինել «Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին» բառերով` համապատասխան հոլովաձևերով,
  2. 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետը» բառերը փոխարինել «Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ մասում «էներգապետհսկողության մարմինների» բառերը փոխարինել «էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    19.04.2019 - 04.05.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Վարչական իրավախախտում

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6748

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ