Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.07.2020 - 13.08.2020

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված  իրավախախտումների համար  համաչափ պատասխանատվության միջոցների սահմանմամբ,  ինչպես նաև օրենսգրքի գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած որոշ խնդիրներին լուծում տալու նպատակով:
0 6139

Քննարկվել է 19.04.2019 - 04.05.2019

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստեղծվելուց և դրա կանոնադրությունը հաստատելուց հետո լուծարվել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի  էներգետիկայի պետական տեսչությունը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտային տեսչությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային անվտանգության և տեխնիկական տեսչությունը, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչությունը, ՀՀ կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչությունը: Այսուհետ նշված տեսչությունների կողմից իրականացվող վերահսկողության ոլորտներում վերահսկողություն իրականացնող պետական մարմին է հանդիսանում ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը: Սակայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի տեսչական մարմնի վերահսկողության ոլորտում կատարվող իրավախախտումները կարգավորող համապատասխան հոդվածներով դեռևս սահմանվում է, որ վերահսկողություն իրականացնող կամ գործերը քննող և իրավախախտումների համար պատասխանատվություն կիրառող մարմինները կամ պետական կառավարման լիազոր մարմիններն են, որոնց կազմում գործում էին արդեն իսկ լուծարված տեսչությունները կամ նշված են արդեն իսկ լուծարված տեսչությունների անվանումները: Հաշվի առնելով տեսչական մարմնի կանոնադրությամբ սահմանված լիազորությունները` անհրաժեշտ է օրենսգրքում կատարել ներկայացված նախագծով նախատեսված փոփոխությունները, որոնք կհստակեցնեն քաղաքաշինության, գեոդեզիայի, քարտեզագրության և հողային հարաբերությունների, տրնսպորտի, էներգետիկ, տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլոտրներում կատարվող օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված իրավախախտումները քննող և դրանց համար պատասխանատվություն կիրառող մարմինը` ապահովելով իրավական նորմերի և անվտանգության պահպանությունը նշված ոլորտներում:
0 6647