Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի № 777-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի № 702-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

_________________ 2019 թվականի N ______-Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 777-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 702-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը, 7-րդ և 24-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ  հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի Սահմանի նշանակված անցման կետերում Հայաստանի Հանրապետությունում միջազգային առողջապահական կանոնների ներդրման և արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը հաստատելու մասին N 777-Ն որոշման հավելվածի`
  • 5-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի» բառերով, «և իրականացումը.» բառերը հանել:
  • 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «9. Օրենքով սահմանված կարգով Առողջապահության նախարարությունը`

1) իրականացնում է  հիվանդությունների կանխարգելում՝ դրանց տարածման նվազեցման կամ բացառման ուղղությամբ գործունեության պլանավորում, համալիր միջոցառումների իրականացում և գնահատում,

2)  իրականացնում է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկությունների մշակում,

3) համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի  տեսչական մարմնի կողմից տրված Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 219-Ն որոշման հավելված N 2-ով հաստատված հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորի բնակավայրի հաստատման հասցեական քարտերի (այսուհետ՝ հասցեական քարտ), կազմակերպում է սահմանի անցման կետերում հայտնաբերված հիվանդների և նրանց հետ շփված (կոնտակտավորների) անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը երկրի տարածքում:»:

3) 11-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը» բառերով:

4) 13-րդ և 21-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության  ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը» բառերով:

5) 14-րդ և 22-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել  «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերով:

6) 15-րդ և 23-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը» բառերը փոխարինել  «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն» բառերով:

7)  18-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին N 702-Ն որոշման`
  • N 2 հավելվածի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը» բառերով:
  • N 3 հավելվածի`

ա. 1-ին կետում  «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի (այսուհետ` սահմանապահ զորքեր), մաքսային մարմինների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի (այսուհետ` սահմանապահ զորքեր), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի  տեսչական մարմնի, Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի,  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի» բառերով:

բ. 4-րդ, 11-րդ, 14-րդ կետերի իրենց համապատասխան հոլովաձևերով «մաքսային մարմիններ» բառերը փոխարինել իրենց համապատասխան հոլովաձևերով «Հայաստանի Հանրապետության  պետական եկամուտների կոմիտեն» բառերով:

          գ. N 3-ի 15-րդ կետի  «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի  տեսչական մարմինն» բառերով:

          դ. 16-րդ կետի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն» բառերը փոխարինել  «Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 

 

  • Քննարկվել է

    12.03.2019 - 27.03.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7512

Տպել