Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

----  ---------- 2019 թվականի N----Ն
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N344Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N344Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․

       1) Կանոնների 2-րդ կետի 31-րդ ենթակետում ««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն էլեկտրական էներգիայի գման երաշխիք ունեցող ՎԷԱ կայանների» բառերը փոխարինել «ՎԷԱ կայանների և ՁորաՀԷԿ-ի» բառերով,

       2)Կանոնների 65-րդ կետի 1-ին ենթակետում «2004 թվականի սեպտեմբերի 16-ի №109Ն, 2004 թվականի հոկտեմբերի 29-ի №135Ն և 2005 թվականի մայիսի 6-ի №102Ն» բառերը փոխարինել «2004 թվականի սեպտեմբերի 16-ի №109Ն, 2015 թվականի մայիսի 6-ի №102Ն, 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №543Ն և 2018 թվականի դեկտեմբերի 12-ի №456Ն» բառերով,

       3) Կանոնների 71-րդ և 72-րդ կետերում «փոքր ՀԷԿ-երից» բառերը փոխարինել «Փոքր ՀԷԿ-երից» բառերով,

       4) Կանոնների 104-րդ կետից հանել «՝ համաձայն Հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 29-ի №48Ն որոշմամբ հաստատված օրինակելի ձևի» բառերը,

       5) Կանոնների 114-րդ կետում «իրավիճակներում» բառից հետո լրացնել «Հաղորդողի,» բառը,

       6) Կանոնների 135-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«135. Որևէ հաշվարկային ժամանակահատվածում Իրանի հետ փոխհոսքերի շրջանակում Իրան արտահանված և ԵրՋԷԿ-ի կողմից Բաշխողից գնված էլեկտրական էներգիա է համարվում սույն կանոնների 164.2 կետի համաձայն որոշված մեծությունը։»,

       7) Կանոնների 154-րդ կետում «հանդիսանում» բառից հետո լրացնել «վերջինիս կողմից» բառերը, իսկ «կազմման» բառից հետո՝ «և վերջիններիս ստորագրմանը ներկայացման» բառերը,

       8) Կանոնները լրացնել 154.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«154.1. Շուկայի օպերատորը յուրաքանչյուր հաշվարկային ժամանակահատվածի համար, սույն կանոնների 154-րդ կետի համաձայն կազմված՝ էլեկտրական էներգիայի գնման երաշխիք չունեցող Փոքր ՀԷԿ-երից և այլ ՎԷԱ կայաններից առաքված և վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտի հետ միաժամանակ Բաշխողին է ներկայացնում նաև տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար աշխատող՝ Հաշվեկշիռը փակող կայանի վերաբերյալ տեղեկատվություն։»,

       9) Կանոնների 159-րդ կետում «ընթացքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կանոնների 2-րդ կետով նախատեսված դեպքի, որի մասով հաշվառման տվյալները հաշվառման համակարգում ամրագրվում են յուրաքանչյուր ժամի համար» բառերը,

       10) Կանոնները լրացնել 164.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«164.1. Սույն կանոնների 164-րդ կետում նշված WԱԻ մեծությունը ԵրՋԷԿ-ի դեպքում որոշվում է հետևյալ բանաձևով՝

WԱԻ = WԻԱ – WՎր.Ն -WԱՊ – WՓԻ,

որտեղ՝

WԻԱ-ն Իրան առաքված էլեկտրական էներգիայի քանակն է՝ բերված Հայաստանի Հանրապետություն-Իրան Միջհամակարգային հոսանքահաղորդման կետ,

WՎր.Ն-ն Միջհամակարգային հոսանքահաղորդման կետում հաշվառված՝ Իրան առաքման նպատակով Վրաստանից ներկրված էլեկտրական էներգիայի քանակն է՝ բերված Հայաստանի Հանրապետություն-Իրան Միջհամակարգային հոսանքահաղորդման կետ,

WԱՊ-ն Իրան առաքման նպատակով այլ պայմանագրերով ԵրՋԷԿ-ին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է՝ բերված Հայաստանի Հանրապետություն-Իրան Միջհամակարգային հոսանքահաղորդման կետ,

WՓԻ-ն Իրանի հետ փոխհոսքերի շրջանակում Իրան արտահանված և ԵրՋԷԿ-ի կողմից Բաշխողից գնված էլեկտրական էներգիան է։»,

     11)  Կանոնները լրացնել 164.2 կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

««164.2. Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Իրանի հետ փոխհոսքերի շրջանակում Իրան արտահանված և ԵրՋԷԿ-ի կողմից Բաշխողից գնված էլեկտրական էներգիայի հաշվառումը իրականացվում է յուրաքանչյուր ժամի համար և որոշվում է հետևյալ բանաձևով՝ փոխհոսք համարելով միայն դրական մեծությունը՝

         n

WՓԻ=∑ (WԻԱi – WԵրՋԷԿi-WՎրՆi -WԱՊi),

           i=1

որտեղ՝

WԻԱi-ն i-րդ ժամին Իրան առաքված էլեկտրական էներգիայի քանակն է` բերված Հայաստանի Հանրապետություն-Իրան Միջհամակարգային հոսանքահաղորդման կետ,

WԵրՋԷԿi-ն i-րդ ժամին ԵրՋԷԿ-ից առաքված էլեկտրական էներգիայի քանակն է՝ բերված Հայաստանի Հանրապետություն-Իրան Միջհամակարգային հոսանքահաղորդման կետ,

WՎր.Նi-ն i-րդ ժամին Միջհամակարգային հոսանքահաղորդման կետում հաշվառված` Իրան առաքման նպատակով Վրաստանից ներկրված էլեկտրական էներգիայի քանակն է՝ բերված Հայաստանի Հանրապետություն-Իրան Միջհամակարգային հոսանքահաղորդման կետ,

WԱՊi-ն  i-րդ ժամին Իրան առաքման նպատակով այլ պայմանագրերով ԵրՋԷԿ-ին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է՝ բերված Հայաստանի Հանրապետություն-Իրան Միջհամակարգային հոսանքահաղորդման կետ,

n-ը Հաշվարկային ժամանակահատվածի  ժամերի քանակն է։»,

      12) Կանոնների 168-րդ կետում «Հաղորդողին հանձնված» բառերից հետո լրացնել «և Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում ներկրված» բառերը,

      13) Կանոնների 189-րդ կետից հանել «Համաձայն Հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի №79Ա որոշմամբ Բաշխողին տրված էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիայի պայմանների 4.22, 4.39, 4.40 և 4.41 կետերի,» բառերը.

       14) Կանոնների 191-րդ կետից հանել «, Բաշխողին տրված լիցենզիայի պայմաններին» բառերը:

    2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

             ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ

             ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

              ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ՝                                                                  Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

  

 

         ք. Երևան

___  _______________   2019թ.

  • Քննարկվել է

    11.03.2019 - 10.06.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1648

Տպել