Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգիրքը լրացնել նոր` 201.1 հոդվածով` հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 201.1. Համալիր հարկային  ստուգման կամ վերստուգման նշանակման լիազորության իրականացումը

  1. Հետաքննության մարմնի կամ քննիչի կողմից կարող է կայացվել համալիր հարկային ստուգում կամ վերստուգում նշանակելու մասին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:
  2. Համալիր հարկային ստուգման կամ վերստուգման որոշումը պետք է լինի պատճառաբանված, նշում պարունակի քրեական գործի շրջանակում ապացուցման ենթակա այն հանգամանքների մասին, որոնք կարող են հաստատվել կամ հերքվել տվյալ ստուգմամբ կամ վերստուգմամբ:
  3. Համալիր հարկային ստուգում կամ վերստուգում նշանակելու մասին որոշումը անհապաղ ուղարկվում է հսկող դատախազին: Հսկող դատախազը որոշումը ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում իրավասու է վերացնել որոշումը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

                                                                                               

                                                                  

 

 

  • Քննարկվել է

    07.03.2019 - 22.03.2019

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական օրենսդրություն

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6796

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Տիգրան Սարաֆյան

20.03.2019

երբ կձևակերպվի հարկ վճարելու պարտավորության մշակույթի զարգացման հայեցակարգ` վարկ վճարելու պարտավորության համեմատ, այդ դեպքում կարելի կլինի քննարկելի դարձնել սույն նախագիծը և այլ նախագծերը, որպես դրա որևէ միջոցառում, իսկ գործող իրավակարգավորումները փոխելը չի նպաստելու գործարարության զարգացմանը և ներդրումներին,

Տիգրան Սարաֆյան

20.03.2019

երբ կձևակերպվի հարկ վճարելու պարտավորության մշակույթի զարգացման հայեցակարգ` վարկ վճարելու պարտավորության համեմատ, այդ դեպքում կարելի կլինի քննարկելի դարձնել սույն նախագիծը և այլ նախագծերը, որպես դրա որևէ միջոցառում, իսկ գործող իրավակարգավորումները փոխելը չի նպաստելու գործարարության զարգացմանը և ներդրումներին,

Վարդան Պետրոսյան

15.03.2019

Սույնով հայտնում եմ, իմ անհամաձայնությունը նախաձեռնված փոփոխության վերաբերյալ․ Գործող ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածը դամոկլյան սրի պես կախված է յուրաքանչյուր հարկ վճարողի գլխավերևում, ի նկատի ունենալով, որ ցանկացած ստուգման ակտով առաջադրված պարտավորություն, գերազանցելով 4000000 դրամը, ձևավորում է հիշյալ նորմով սահմանված հանցագործության հատկանիշներ, որի արդյունքում գրեթե բոլոր դեպքերում հարկային մարմնի կողմից իրականացվում է առնվազն հետաքննություն։ Խնդիրը նրանում է, որ հարկային մարմինը, ունենալով 205 հոդվածով սահմանված որոշակի իրավունքներ և պարտականություններ, ցանկացած անձի 4 մլն դրամից ավել հարկային պարտավորություն առաջադրելուց հետո, կաշկանդված է լինում ստուգելու՝ հետաքննելու, 205 հոդվածով սահմանված հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի՝ հետաքննություն նշանակելու որոշում կայացնողի, կաշկանդվածությունը կայանում է նրանում, որ հետաքննություն նշանակելը իր բնույթով հայեցողական լիազորություն է՝ ըստ այդմ պարունակում է կոռուպցիոն ռիսկ։ Այսինքն հետաքննություն անցկացնելու որոշում կայացնելիս համապատասխան պաշտոնատար անձը առավել շահագրգռված է լինում նշանակելու հետաքննություն, քանի որ հակառակ՝ հետաքննություն չնշանակելու, դեպքում իր այդպիսի, որոշումը ենթակա կլինի ուսումնասիրության՝ պարզելու, թե արդյո՞ք կոռուպցիոն համաձայնություն չի եղել։ Քննարկվող օրենսդրական փոփոխություն ընդունելու դեպքում էլ ավելի է խորանում վերը նշված խնդիրը։ Այսինքն հետաքննիչին վերապահվում է հայեցողական լիազորություն, որը իրացնելիս վերջինիս մոտ ևս կաշկանդվածություն է առաջանում պայմանավորված վերը նշված հանգամանքներով։ Այսպիսով վերոհիշյալ իրավահարաբերությունների առկայության պայմաններում անձինք, որոնց առաջադրվել է 4 մլն դրամից ավել հարկային պարտավորություն, վարչական վարույթ անցնելուց հետո, գրեթե բոլոր դեպքերում անցնում է նաև հետաքննության վարույթով։ Միևնույն ժամանակ հետաքննիչին վերստուգում նշանակելու որոշում ընդունելու հայեցողական լիազորություն տալով, համոզված կարելի է ասել, որ գրեթե բոլոր դեպքերում կնշանակվեն վերստուգումներ։ Ամփոփելով վերոգրյալը, գտնում եմ, որ սույն օրենսդրական փոփոխությամբ, հարկային մարմնին տրվում են այնպիսի հնարավորություններ, որոնք, ելնելով իր առաքելությունից, վերջինս պարտավոր կլինի գործնականում իրագործել։ Իրավական պետությունում անձինք վարույթի օբյեկտ չեն, հետևաբար նման օրենսդրական փոփոխություները նախաձեռնելիս չպետք է սահմանափակվել միայն հանցագործությունների բացահայտմանն ուղղված հնարավորությունները ընդլայնելով, այլև անհրաժեշտ է հավասարակշռություն անցկացնել, թե արդյո՞ք դրանով անհարկի միջամտություն չի կատարվում անձի հիմնական իրավունքներին և ազատություններին։ Հարկ եմ համարում հիշատակել ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը․ 1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: 2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: 3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք:

Տեսնել ավելին