Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Grigor Minasyan 07.03.2019 16:58:57 ստուգում կամ վերստուգում նշանակելու մասին որոշում կայացնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև այնպիսի քրեական գործերով, որոնք հարուցվել են ոչ թե 205-րդ հոդվածով, այլ որիշ հոդվածներով։ Այս դեպքում ստուգում կամ վերստուգում չի կարող նշանակվել, ինչը ճիշտ չէ։ Կարծում եմ այս դատավարական գործողությունը սահմանափակել միյան 205-րդ հոդվածով հարուցված քրեական գործերով, մեղմ ասած, ճիշտ չէ։ Կարելի է ընդամենը գրել քրեական գործերով՝ առանց հղում անելու այն հոդվածին, որով հարուցվել է քրեական գործը։
2 Վարդան Պետրոսյան 15.03.2019 18:38:26 Սույնով հայտնում եմ, իմ անհամաձայնությունը նախաձեռնված փոփոխության վերաբերյալ․ Գործող ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածը դամոկլյան սրի պես կախված է յուրաքանչյուր հարկ վճարողի գլխավերևում, ի նկատի ունենալով, որ ցանկացած ստուգման ակտով առաջադրված պարտավորություն, գերազանցելով 4000000 դրամը, ձևավորում է հիշյալ նորմով սահմանված հանցագործության հատկանիշներ, որի արդյունքում գրեթե բոլոր դեպքերում հարկային մարմնի կողմից իրականացվում է առնվազն հետաքննություն։ Խնդիրը նրանում է, որ հարկային մարմինը, ունենալով 205 հոդվածով սահմանված որոշակի իրավունքներ և պարտականություններ, ցանկացած անձի 4 մլն դրամից ավել հարկային պարտավորություն առաջադրելուց հետո, կաշկանդված է լինում ստուգելու՝ հետաքննելու, 205 հոդվածով սահմանված հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի՝ հետաքննություն նշանակելու որոշում կայացնողի, կաշկանդվածությունը կայանում է նրանում, որ հետաքննություն նշանակելը իր բնույթով հայեցողական լիազորություն է՝ ըստ այդմ պարունակում է կոռուպցիոն ռիսկ։ Այսինքն հետաքննություն անցկացնելու որոշում կայացնելիս համապատասխան պաշտոնատար անձը առավել շահագրգռված է լինում նշանակելու հետաքննություն, քանի որ հակառակ՝ հետաքննություն չնշանակելու, դեպքում իր այդպիսի, որոշումը ենթակա կլինի ուսումնասիրության՝ պարզելու, թե արդյո՞ք կոռուպցիոն համաձայնություն չի եղել։ Քննարկվող օրենսդրական փոփոխություն ընդունելու դեպքում էլ ավելի է խորանում վերը նշված խնդիրը։ Այսինքն հետաքննիչին վերապահվում է հայեցողական լիազորություն, որը իրացնելիս վերջինիս մոտ ևս կաշկանդվածություն է առաջանում պայմանավորված վերը նշված հանգամանքներով։ Այսպիսով վերոհիշյալ իրավահարաբերությունների առկայության պայմաններում անձինք, որոնց առաջադրվել է 4 մլն դրամից ավել հարկային պարտավորություն, վարչական վարույթ անցնելուց հետո, գրեթե բոլոր դեպքերում անցնում է նաև հետաքննության վարույթով։ Միևնույն ժամանակ հետաքննիչին վերստուգում նշանակելու որոշում ընդունելու հայեցողական լիազորություն տալով, համոզված կարելի է ասել, որ գրեթե բոլոր դեպքերում կնշանակվեն վերստուգումներ։ Ամփոփելով վերոգրյալը, գտնում եմ, որ սույն օրենսդրական փոփոխությամբ, հարկային մարմնին տրվում են այնպիսի հնարավորություններ, որոնք, ելնելով իր առաքելությունից, վերջինս պարտավոր կլինի գործնականում իրագործել։ Իրավական պետությունում անձինք վարույթի օբյեկտ չեն, հետևաբար նման օրենսդրական փոփոխություները նախաձեռնելիս չպետք է սահմանափակվել միայն հանցագործությունների բացահայտմանն ուղղված հնարավորությունները ընդլայնելով, այլև անհրաժեշտ է հավասարակշռություն անցկացնել, թե արդյո՞ք դրանով անհարկի միջամտություն չի կատարվում անձի հիմնական իրավունքներին և ազատություններին։ Հարկ եմ համարում հիշատակել ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը․ 1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: 2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: 3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք:
3 Տիգրան Սարաֆյան 20.03.2019 11:49:21 երբ կձևակերպվի հարկ վճարելու պարտավորության մշակույթի զարգացման հայեցակարգ` վարկ վճարելու պարտավորության համեմատ, այդ դեպքում կարելի կլինի քննարկելի դարձնել սույն նախագիծը և այլ նախագծերը, որպես դրա որևէ միջոցառում, իսկ գործող իրավակարգավորումները փոխելը չի նպաստելու գործարարության զարգացմանը և ներդրումներին,
4 Տիգրան Սարաֆյան 20.03.2019 11:49:31 երբ կձևակերպվի հարկ վճարելու պարտավորության մշակույթի զարգացման հայեցակարգ` վարկ վճարելու պարտավորության համեմատ, այդ դեպքում կարելի կլինի քննարկելի դարձնել սույն նախագիծը և այլ նախագծերը, որպես դրա որևէ միջոցառում, իսկ գործող իրավակարգավորումները փոխելը չի նպաստելու գործարարության զարգացմանը և ներդրումներին,