Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ

Նախագծով կատարված փոփոխության արդյունքում հարկային պարտավորությունների նախնական հաշվարկի հիմքով հարուցված քրեական գործի շրջանակներում հետաքննության մարմնի կամ քննիչի կողմից կկայացվի հարկային համալիր ստուգում կամ վերստուգում նշանակելու մասին պատճառաբանված որոշում:

  • Տևողություն

    07.03.2019 22.03.2019
  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական օրենսդրություն

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 296

Տպել

Առաջարկներ`

Վարդան Պետրոսյան

15.03.2019

Սույնով հայտնում եմ, իմ անհամաձայնությունը նախաձեռնված փոփոխության վերաբերյալ․ Գործող ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածը դամոկլյան սրի պես կախված է յուրաքանչյուր հարկ վճարողի գլխավերևում, ի նկատի ունենալով, որ ցանկացած ստուգման ակտով առաջադրված պարտավորություն, գերազանցելով 4000000 դրամը, ձևավորում է հիշյալ նորմով սահմանված հանցագործության հատկանիշներ, որի արդյունքում գրեթե բոլոր դեպքերում հարկային մարմնի կողմից իրականացվում է առնվազն հետաքննություն։ Խնդիրը նրանում է, որ հարկային մարմինը, ունենալով 205 հոդվածով սահմանված որոշակի իրավունքներ և պարտականություններ, ցանկացած անձի 4 մլն դրամից ավել հարկային պարտավորություն առաջադրելուց հետո, կաշկանդված է լինում ստուգելու՝ հետաքննելու, 205 հոդվածով սահմանված հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի՝ հետաքննություն նշանակելու որոշում կայացնողի, կաշկանդվածությունը կայանում է նրանում, որ հետաքննություն նշանակելը իր բնույթով հայեցողական լիազորություն է՝ ըստ այդմ պարունակում է կոռուպցիոն ռիսկ։ Այսինքն հետաքննություն անցկացնելու որոշում կայացնելիս համապատասխան պաշտոնատար անձը առավել շահագրգռված է լինում նշանակելու հետաքննություն, քանի որ հակառակ՝ հետաքննություն չնշանակելու, դեպքում իր այդպիսի, որոշումը ենթակա կլինի ուսումնասիրության՝ պարզելու, թե արդյո՞ք կոռուպցիոն համաձայնություն չի եղել։ Քննարկվող օրենսդրական փոփոխություն ընդունելու դեպքում էլ ավելի է խորանում վերը նշված խնդիրը։ Այսինքն հետաքննիչին վերապահվում է հայեցողական լիազորություն, որը իրացնելիս վերջինիս մոտ ևս կաշկանդվածություն է առաջանում պայմանավորված վերը նշված հանգամանքներով։ Այսպիսով վերոհիշյալ իրավահարաբերությունների առկայության պայմաններում անձինք, որոնց առաջադրվել է 4 մլն դրամից ավել հարկային պարտավորություն, վարչական վարույթ անցնելուց հետո, գրեթե բոլոր դեպքերում անցնում է նաև հետաքննության վարույթով։ Միևնույն ժամանակ հետաքննիչին վերստուգում նշանակելու որոշում ընդունելու հայեցողական լիազորություն տալով, համոզված կարելի է ասել, որ գրեթե բոլոր դեպքերում կնշանակվեն վերստուգումներ։ Ամփոփելով վերոգրյալը, գտնում եմ, որ սույն օրենսդրական փոփոխությամբ, հարկային մարմնին տրվում են այնպիսի հնարավորություններ, որոնք, ելնելով իր առաքելությունից, վերջինս պարտավոր կլինի գործնականում իրագործել։ Իրավական պետությունում անձինք վարույթի օբյեկտ չեն, հետևաբար նման օրենսդրական փոփոխություները նախաձեռնելիս չպետք է սահմանափակվել միայն հանցագործությունների բացահայտմանն ուղղված հնարավորությունները ընդլայնելով, այլև անհրաժեշտ է հավասարակշռություն անցկացնել, թե արդյո՞ք դրանով անհարկի միջամտություն չի կատարվում անձի հիմնական իրավունքներին և ազատություններին։ Հարկ եմ համարում հիշատակել ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը․ 1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: 2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: 3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք:

Grigor Minasyan

07.03.2019

ստուգում կամ վերստուգում նշանակելու մասին որոշում կայացնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև այնպիսի քրեական գործերով, որոնք հարուցվել են ոչ թե 205-րդ հոդվածով, այլ որիշ հոդվածներով։ Այս դեպքում ստուգում կամ վերստուգում չի կարող նշանակվել, ինչը ճիշտ չէ։ Կարծում եմ այս դատավարական գործողությունը սահմանափակել միյան 205-րդ հոդվածով հարուցված քրեական գործերով, մեղմ ասած, ճիշտ չէ։ Կարելի է ընդամենը գրել քրեական գործերով՝ առանց հղում անելու այն հոդվածին, որով հարուցվել է քրեական գործը։

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: