Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ

Նախագծով կատարված փոփոխության արդյունքում հարկային պարտավորությունների նախնական հաշվարկի հիմքով հարուցված քրեական գործի շրջանակներում հետաքննության մարմնի կամ քննիչի կողմից կկայացվի հարկային համալիր ստուգում կամ վերստուգում նշանակելու մասին պատճառաբանված որոշում:

  • Обсуждалось

    07.03.2019 - 22.03.2019

  • Тип

    Кодекс

  • Область

    Юстиция, Уголовное законодательство

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6795

Принт

Предложения

Տիգրան Սարաֆյան

20.03.2019

երբ կձևակերպվի հարկ վճարելու պարտավորության մշակույթի զարգացման հայեցակարգ` վարկ վճարելու պարտավորության համեմատ, այդ դեպքում կարելի կլինի քննարկելի դարձնել սույն նախագիծը և այլ նախագծերը, որպես դրա որևէ միջոցառում, իսկ գործող իրավակարգավորումները փոխելը չի նպաստելու գործարարության զարգացմանը և ներդրումներին,

Տիգրան Սարաֆյան

20.03.2019

երբ կձևակերպվի հարկ վճարելու պարտավորության մշակույթի զարգացման հայեցակարգ` վարկ վճարելու պարտավորության համեմատ, այդ դեպքում կարելի կլինի քննարկելի դարձնել սույն նախագիծը և այլ նախագծերը, որպես դրա որևէ միջոցառում, իսկ գործող իրավակարգավորումները փոխելը չի նպաստելու գործարարության զարգացմանը և ներդրումներին,

Վարդան Պետրոսյան

15.03.2019

Սույնով հայտնում եմ, իմ անհամաձայնությունը նախաձեռնված փոփոխության վերաբերյալ․ Գործող ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածը դամոկլյան սրի պես կախված է յուրաքանչյուր հարկ վճարողի գլխավերևում, ի նկատի ունենալով, որ ցանկացած ստուգման ակտով առաջադրված պարտավորություն, գերազանցելով 4000000 դրամը, ձևավորում է հիշյալ նորմով սահմանված հանցագործության հատկանիշներ, որի արդյունքում գրեթե բոլոր դեպքերում հարկային մարմնի կողմից իրականացվում է առնվազն հետաքննություն։ Խնդիրը նրանում է, որ հարկային մարմինը, ունենալով 205 հոդվածով սահմանված որոշակի իրավունքներ և պարտականություններ, ցանկացած անձի 4 մլն դրամից ավել հարկային պարտավորություն առաջադրելուց հետո, կաշկանդված է լինում ստուգելու՝ հետաքննելու, 205 հոդվածով սահմանված հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի՝ հետաքննություն նշանակելու որոշում կայացնողի, կաշկանդվածությունը կայանում է նրանում, որ հետաքննություն նշանակելը իր բնույթով հայեցողական լիազորություն է՝ ըստ այդմ պարունակում է կոռուպցիոն ռիսկ։ Այսինքն հետաքննություն անցկացնելու որոշում կայացնելիս համապատասխան պաշտոնատար անձը առավել շահագրգռված է լինում նշանակելու հետաքննություն, քանի որ հակառակ՝ հետաքննություն չնշանակելու, դեպքում իր այդպիսի, որոշումը ենթակա կլինի ուսումնասիրության՝ պարզելու, թե արդյո՞ք կոռուպցիոն համաձայնություն չի եղել։ Քննարկվող օրենսդրական փոփոխություն ընդունելու դեպքում էլ ավելի է խորանում վերը նշված խնդիրը։ Այսինքն հետաքննիչին վերապահվում է հայեցողական լիազորություն, որը իրացնելիս վերջինիս մոտ ևս կաշկանդվածություն է առաջանում պայմանավորված վերը նշված հանգամանքներով։ Այսպիսով վերոհիշյալ իրավահարաբերությունների առկայության պայմաններում անձինք, որոնց առաջադրվել է 4 մլն դրամից ավել հարկային պարտավորություն, վարչական վարույթ անցնելուց հետո, գրեթե բոլոր դեպքերում անցնում է նաև հետաքննության վարույթով։ Միևնույն ժամանակ հետաքննիչին վերստուգում նշանակելու որոշում ընդունելու հայեցողական լիազորություն տալով, համոզված կարելի է ասել, որ գրեթե բոլոր դեպքերում կնշանակվեն վերստուգումներ։ Ամփոփելով վերոգրյալը, գտնում եմ, որ սույն օրենսդրական փոփոխությամբ, հարկային մարմնին տրվում են այնպիսի հնարավորություններ, որոնք, ելնելով իր առաքելությունից, վերջինս պարտավոր կլինի գործնականում իրագործել։ Իրավական պետությունում անձինք վարույթի օբյեկտ չեն, հետևաբար նման օրենսդրական փոփոխություները նախաձեռնելիս չպետք է սահմանափակվել միայն հանցագործությունների բացահայտմանն ուղղված հնարավորությունները ընդլայնելով, այլև անհրաժեշտ է հավասարակշռություն անցկացնել, թե արդյո՞ք դրանով անհարկի միջամտություն չի կատարվում անձի հիմնական իրավունքներին և ազատություններին։ Հարկ եմ համարում հիշատակել ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը․ 1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: 2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: 3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք:

Узнать больше