Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Լիազորած պետական մարմին ճանաչելու, միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը և միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2019 թվականի  N                –Ն 

ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ  ԵՎ  ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՎՃԱՐՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱUԻՆ 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունն է այսուհետ` լիազոր մարմին:
  2. Սահմանել միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
  3. Սահմանել, որ միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվում են
  • «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հրատապ օգնության գումարը,
  • «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վճարվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարը (բացառությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ պետական աջակցության հաշվին մուտքագրվող գումարի),
  • «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վճարվող` չաշխատող անձի մայրության նպաստի գումարը,
  • «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա՝ նպաստի չվճարված գումարը,
  • «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վճարվող թաղման նպաստի գումարը, ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա՝ ծերության, հաշմանդամության կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չվճարված գումարը, բացառությամբ այն դեպքի, երբ նպաստի չվճարված գումարը վճարվում է կրկին նպաստ կամ կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո,
  • «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վճարվող թաղման նպաստի գումարը, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա՝ կենսաթոշակի չվճարված գումարը, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակի չվճարված գումարը վճարվում է ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո,
  • «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վճարվող` թաղման նպաստի գումարը, հուղարկավորության նպաստի գումարը, միանվագ դրամական օգնության գումարը, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա՝ կենսաթոշակի չվճարված գումարը, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակի չվճարված գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո,
  • «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա՝ պարգևավճարի չվճարված գումարը, բացառությամբ այն դեպքի, երբ պարգևավճարի չվճարված գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո,
  • «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պատվովճար ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա` պատվովճարի չվճարված գումարը, բացառությամբ այն դեպքի, երբ պատվովճարի չվճարված գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո,
  • աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման չվճարված գումարը, եթե այն վճարվում է ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո:
  • «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարը:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 3-րդ կետի 1-ին և 11-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2019 թվականի սեպտեմբերի 1-ին ։
  2. Սույն որոշման 3-րդ կետում նշված գումարները բացառությամբ այդ կետի 1-ին և 11-րդ ենթակետերում նշված գումարների,  2019 թվականի մայիսի 1-ից անկանխիկ եղանակով վճարվում են լիազոր մարմնի հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով:
  3. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել.
  • սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 6-ի N 275-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա կնքված` երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման (ընտանեկան դրամագլխի սպասարկման) պայմանագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի հիման վրա կնքված՝ մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման մասին պայմանագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի հիման վրա կնքված՝ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած բանկերին ներկայացնել առաջարկություն` կնքել համապատասխան պայմանագիրը լուծելու վերաբերյալ համաձայնագիր, դրանում պայմանագրի լուծման ժամկետ նախատեսելով 2019 թվականի մայիսի 1-ը, իսկ բանկի կողմից` տվյալ պայմանագիրը լուծելու օրվա դրությամբ` պայմանագրով ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու ժամկետը` 2020 թվականի մայիսի 1-ը.

ա. մինչև բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 6-ի N 275-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 4-րդ կետի 13-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը (2-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված պահանջը չկատարած անձանց տվյալները) վերջին անգամ լիազոր մարմնին տրամադրելու ամիսը ներառյալ` սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարի դեպքում,

բ. մինչև բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը (2-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված պահանջը չկատարած անձանց տվյալները) վերջին անգամ լիազոր մարմնին տրամադրելու ամիսը ներառյալ` սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գումարի դեպքում,

գ. մինչև բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 2.3.8-րդ ենթակետում նշված տեղեկատվության (1.2.2-րդ ենթակետում նշված պահանջը չկատարած անձանց տվյալները) վերջին անգամ  լիազոր մարմնին տրամադրելու ամիսը ներառյալ` սույն որոշման 3-րդ կետի 5-9-րդ ենթակետերում նշված գումարների դեպքերում,

  • սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրեր կնքած բանկի հետ մինչև 2019 թվականի մայիսի 1-ը միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքելու դեպքում, ըստ անհրաժեշտության բանկի կողմից առաջարկություն ստացվելու դեպքում, այդ պայմանագիրը կնքելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում, բայց պայմանագիրը կատարելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը մշակելու և ներդնելու ամսվանից ոչ ուշ, սույն որոշման 3-րդ կետում նշված գումարներն այդ բանկի միջոցով անկանխիկ եղանակով վճարելը` նախկինում կնքված պայմանագրերի համաձայն:


  • Քննարկվել է

    31.01.2019 - 15.02.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 823

Տպել