Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Լիազորած պետական մարմին ճանաչելու, միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը և միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Լիազորած պետական մարմին ճանաչելու, միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը  և  միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Նoրենքի ընդունմամբ: 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն, ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-240-Ն և ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-239-Ն օրենքներով միասնականացվել է ՀՀ պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների անկանխիկ եղանակով վճարման գործընթացը: Նշված իրավական ակտերի համաձայն` միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարները վճարվելու են միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելու միջոցով:

 1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքելու համար պետական լիազոր մարմինը և միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը: 

  1. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով սահմանվել են միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող` միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները, այն է`

ա երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարը,

բ չաշխատող անձի մայրության նպաստի գումարը,

գ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի` նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված նպաստի գումարը,

դ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի` նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո (եթե դրա հիմքը կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելը չէ) չվճարված նպաստի գումարը,

ե կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո (եթե դրա հիմքը այլ կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռքբերելը չէ) չվճարված կենսաթոշակի, կամ մահվան դեպքում նշանակված թաղման նպաստի գումարները,

զ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված` պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո (եթե չունի ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, կամ պետական կենսաթոշակ ստանալու իրավունք) չվճարված պարգևավճարի գումարը,

է պատվովճար ստանալու իրավունք ունեցող անձի «Վետերանների մասին» ՀՀ օրենքով սահմանված` պատվովճար ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված պատվովճարի գումարը,

թ պատվովճար ստացող անձի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով սահմանված` մահվան պատճառով չվճարված պատվովճարի գումարը,

ժ աշխատողների աշխատանքային պարտավորությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարների` դրանք ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված փոխհատուցման գումարը:

ժա «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարը:

ժբ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հրատապ օգնության գումարը:

Նախագծով առաջարկվել է հաստատել միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը:

Միաժամանակ նախագծով նախատեսվում է նաև միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները նոր հիմունքներով (բանկերի հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրերով) վճարել 2019 թվականի մայիս 1-ից, իսկ անցումային ժամանակահատվածում (որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 թվականի մայիս 1-ն ընկած ժամանակահատվածում) վճարումներն իրականացնել գործող պայմանագրերի հիման վրա, կանոնակարգելով բանկերի հետ նախկինում կնքված վճարման ծառայությունների պայմանագրերը մինչև 2019թ. մայիսի 1-ը համապատասխան համաձայնագրեր կնքելու միջոցով լուծելու գործընթացը: 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն օրենքի կիրարկումը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Լիազորած պետական մարմին ճանաչելու, միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը  և  միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

«Լիազորած պետական մարմին ճանաչելու, միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը  և  միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

ՏԵՂԵԿԱՆՔ

«Լիազորած պետական մարմին ճանաչելու, միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը  և  միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

«Լիազորած պետական մարմին ճանաչելու, միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը  և  միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության` 2014թ. մայիսի 6-ի թիվ 275-Ն, 2015թ. հոկտեմբերի 8-ի թիվ 1179-Ն, 2015թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1566-Ն, 2011թ. մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշումներում:

  • Քննարկվել է

    31.01.2019 - 15.02.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1988

Տպել