Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈԻ ՄԸ

 

«____» «________________»                    2018 թվականի N

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ  ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հավանություն տալ՝
  • Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարությանը՝ համաձայն N 1 հավելվածի.
  • Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարության իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագրին՝ համաձայն N 2 հավելվածի:
  • Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների  ռազմավարության իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագրի կատարումը համակարգելու և մշտադիտարկելու նպատակով ստեղծել համակարգող խումբ և հաստատել համակարգող խմբի  գործունեության կազմակերպման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

-------------ի N ---------- որոշման

 

 

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Հայաստանի Հանրապետությունում իրականացվող սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների շրջանակներում առանձնակի կարևորվում է քրեական պատիժների ոլորտում անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը, դրանց լիարժեք իրացման երաշխիքների ստեղծումը, իրավունքների և օրինական շահերի իրացմանն ուղղված արդյունավետ մեխանիզմների նախատեսումը և շարունակական կատարելագործումը, դրանց նորովի արժևորումը:
  3. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակը բարելավելու, ինչպես նաև ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար նախատեսված ռազմավարության հիմնական նպատակը լինելու է քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների ներդնումն ու պատժի նպատակների արդյունավետ իրացումը, ինչին հասնելու համար առաջնահերթ է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում առկա խնդիրների մանրամասն ուսումնասիրությունը և դրանց լուծմանն ուղղված թիրախային քայլերի ձեռնարկումը: Վերականգնողական արդարադատության սկզբունքներից բխում է, որ քրեական պատիժների ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է ենթադրեն ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը, քանի որ նման գաղափարախոսությունը ապահովում է առավել ճկուն հակազդում հանցագործությանը:
  4. Քրեակատարողական համակարգում իրավիճակը բարելավելու, ինչպես նաև քրեական պատիժների նպատակային իրագործումն առավել արդյունավետ դարձնելու համար որպես թիրախային ուղություններ անհրաժեշտ է առանձնացնել՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը, քրեակատարողական հիմնարկների օպտիմալացումն ու արդիականացումը, անազատության մեջ գտնվող անձանց պահման պայմանների բարելավումը, վերասոցիալականացումը,  անազատության մեջ գտնվող անձանց բժշկական օգնության և սպասարկման պայմանների բարելավումը, քրեակատարողական ծառայության կառավարման մոդելի և կադրային քաղաքականության կատարելագործումը, քրեակատարողական հիմնարկներում գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների ապահովումը: Բացի այդ, քրեակատարողական ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման տեսանկյունից մեծ կարևորություն ունի քրեակատարողական ծառայողների սոցիալական պայմանների բարելավումը, քրեակատարողական ոլորտում կոռուպցիայից զերծ մշակույթի ձևավորումը՝ հակակոռուպցիոն թիրախային միջոցառումների հստակ իրականացմամբ, անչափահասների իրավունքների արդյունավետ պաշտպանության այնպիսի մեխանիզմի նախատեսումը, որի շրջանակում ապահովված է երեխայի ձայնի և մասնակցության իրավունքը, լավագույն շահը: Քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավմանն ուղղված բարեփոխումներն ապահովելու են քրեակատարողական համակարգի շարունակական զարգացումը և  համապատասխանեցումը միջազգային չափանիշներին:
  5. Ռազմավարության և միջոցառումների ծրագրի ֆինանսական կայունությունն ապահովվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հասանելի միջոցների շրջանակում ռազմավարական նպատակներից բխող գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրման միջոցով: Գործողությունների արդյունավետ իրականացման տեսանկյունից կարևորվում է Հայաստանի Հանրապետությունում քրեակատարողական քաղաքականության բարեփոխումներին մշտապես աջակցող գործընկերների, այդ թվում՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսական կամ տեխնիկական աջակցությունը: Ռազմավարության ներդրումն ապահովող ֆինանսավորումն ակնկալվում է այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, միջազգային կազմակերպությունների կողմից տրվող ֆինանսավորումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական աղբյուրները:

 

  1. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
  2. Հայաստանի Հանրապետությունում քրեական արդարադատության և պատիժների համակարգում հիմնարար բարեփոխումների փուլի սկիզբը հիմնականում դրվեց վերջին ժամանակների իրավական և դատական բարեփոխումներով: Այդ բարեփոխումների համար կարևոր նշանակություն ունեցավ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից (այսուհետ ծրագիր) բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին»  ՆԿ-96-Ա կարգադրության ընդունումը: Ծրագիրն ուղղված էր Հայաստանում իրավունքի գերակայության և ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի ամրապնդմանը: Այդ հիմնական նպատակի իրագործման համար Ծրագիրը նախատեսում էր բարեփոխումներ մի շարք ուղղություններով, այդ թվում՝ քրեական արդարադատության և  քրեական պատիժների համակարգի արդյունավետության բարձրացում: Նշված հիմնական ուղղություններով իրականացված միջոցառումների արդյունքում մասնավորապես՝
  • ընդունվեց «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքը, որի արդյունքում ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում կատարվեց դեպի վերականգնողական արդարադատության գաղափարախոսություն, քայլել ձեռնարկվեցին այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը խրախուսելու, կրկնահանցագործությունները կրճատելու ուղղությամբ.
  • պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով պատիժը կատարող հիմնարկի վարչակազմ - անկախ հանձնաժողով - դատարան եռաստիճան ինստիտուցիոնալ մոդելից անցում կատարվեց անկախ հանձնաժողով - դատարան երկաստիճան ինստիտուցիոնալ մոդելին. հստակեցվեցին անկախ հանձնաժողովի և դատարանի գործառույթները՝ բացառելով նույնաբնույթ գործառույթների իրականացումը, անկախ հանձնաժողովի կազմում ընդգրկվող ներկայացուցիչների ցանկը, ընդլայնվեց անկախ հանձնաժողովների թիվը, սահմանվեցին հստակ չափանիշներ, որոնք պետք է դրվեն անկախ հանձնաժողովի եզրակացությունների և դատարանի որոշումների հիմքում: Բացի այդ, դատապարտյալին իրավունք վերապահվեց մասնակցել իրեն վերաբերող եզրակացության կայացմանը և իրականացնելու համապատասխան պաշտպանություն, այսինքն՝ ապահովվեց դատապարտյալի լսված լինելու իրավունքը:
  • հստակեցվեցին պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկն ու դրանց չափորոշիչները և համապատասխանեցվեցին հիվանդությունների միջազգային դասակարգման տասներորդ վերանայված տարբերակին:
  1. Ներկայումս քրեակատարողական ոլորտում տարվող պետական քաղաքականության կատարելագործման համար թիրախային ուղություններ են արտացոլվել կարևոր նշանակություն ունեցող այնպիսի ռազմավարական փաստաթղթերում, ինչպիսիք են ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը, որով նախատեսվում է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների ներդրման, կրկնահանցագործության կրճատման և հանցանք կատարած անձանց սոցիալական վերաինտեգրման գործընթացն ավելի արդյունավետ իրականացնելու ուղղությամբ, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկելու պրոբացիայի ծառայության նպատակային գործունեությունը և արդյունավետությունն ապահովելու, պատիժը կրող և կալանավորված անձանց իրավունքները պաշտպանելու և օրենքով սահմանված պատժի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ կառուցակարգեր ստեղծելու ուղղությամբ:

Իր հերթին Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով նախատեսվեցին քրեակատարողական ոլորտին առնչվող առանձին միջոցառումներ՝ ուղղված ազատազրկված անձանց սոցիալական կապերի պահպանման համար պայմաններ ստեղծելուն, արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու եղանակներն ընդլայնելուն, կալանավորված անձանց և դատապարտյալների՝ հիվանդության հիմքով պատժից ազատման իրավունքն իրացնելուն, ազատությունից զրկված անձանց համար բողոքարկման հստակ ընթացակարգեր սահմանելուն և, ըստ առաջնահերթության, ազատազրկման վայրերում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների բավարարման նպատակով համապատասխան պայմաններ ապահովելուն։

  1. Հարկ է նշել, որ միջազգային իրավական մի շարք փաստաթղթերով ևս առաջադրում է (մասնավորապես` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիա, «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին»  եվրոպական կոնվենցիա, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիա, Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոններ, Եվրոպական բանտային կանոններ և այլ միջազգային փաստաթղթեր) միջազգային չափանիշներին համահունչ քրեակատարողական համակարգ, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների պաշտպանության ապահովման պատշաճ համակարգ ունենալու անհրաժեշտության պահանջ: Այս համատեքստում հատկապես մեծ կարևորություն ունեն Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (այսուհետ՝ ԽԿԿ) զեկույցներում արձանագրված խնդիրների լուծումը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների իրացման ուղղությամբ հստակ միջոցառումների իրականացումը.

ԽԿԿ Հայաստանի վերաբերյալ իր վերջին՝ 2016 թվականի զեկույցում, ողջունելով պետության կողմից քրեակատարողական ոլորտում ձեռնարկած օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածության և կալանավայրերում պահելու պայմանները բարելավելու հարցերի կարգավորմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ նոր կառուցված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բացումը, առաջարկել է Հայաստանի Հանրապետությանը շարունակել ձեռնարկել արդյունավետ միջոցներ, որպեսզի ապահովի ազատությունից զրկված անձանց պահելու պայմանների՝ մարդու իրավունքների միջազգային ստանդարտների, այդ թվում՝ ՄԱԿ-ի՝ Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների (Նելսոն Մանդելայի կանոններ) ամբողջական կատարումը, մասնավորապես՝

1)       քրեակատարողական հիմնարկներում ուժեղացնել կյանքի պայմանները բարելավելուն ուղղված ջանքերը և այլ խնդիրների շարքում լուծել կյանքի անհավասար պայմանների խնդիրը, ապագայում ուժեղացնել գերծանրաբեռնվածությունը կանխարգելելուն ուղղված միջոցները, մասնավորապես՝ ազատությունից զրկելու հետ չկապված միջոցները՝ որպես ազատազրկման այլընտրանք ավելի լայնորեն կիրառելու միջոցով՝ ազատությունից զրկելու հետ չկապված միջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների (Տոկիոյի կանոններ) լույսի ներքո.

2)       բարելավել առողջապահության, այդ թվում՝ հոգեբուժական օգնության մատչելիությունը և որակը բոլոր ազատազրկման վայրերում, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտված բանտարկյալների համար, տրամադրել համապատասխան բժշկական սարքավորումներ, ավելացնել մասնագիտական բժշկական անձնակազմի թիվը կալանավորվածներին պահելու բոլոր վայրերում և ապահովել նրանց անկախությունն ու անկողմնակալությունը.

3)       արդյունավետորեն իրականացնել պրոբացիայի իրավական և ինստիտուցիոնալ կարգավորումը, ընդունել կալանավորվածների՝ առողջության հիմքով վաղաժամկետ ազատման հստակ ընթացակարգ, ապահովել նման խնդրանքների պատշաճ ուսումնասիրությունը համապատասխան հանձնաժողովի կողմից, սահմանել վաղաժամկետ ազատման, պայմանական վաղաժամկետ ազատման պահանջների ուսումնասիրության համար պատասխանատու հանձնաժողովների բացասական որոշումների դեմ բողոքարկելու հնարավորություն և հասցեագրել նրանց անկախությունը և անկողմնակալությունը՝ ի թիվս այլոց, ապահովելով այդ հանձնաժողովների ավելի հավասարակշռված անդամակցություն, մշակել և շարունակել ամրապնդել սոցիալական վերականգնման և ազատմանը նախապատրաստելուն ուղղված գործող ծրագրերը՝ ազատումից հետո կալանավորվածների սոցիալական վերաինտեգրումն ապահովելու նպատակով:

  1. Հայաստանի Հանրապետությունում քրեական արդարադատության համակարգում առկա խնդիրներին հաճախ անդրադարձ է կատարվում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող մի շարք վճիռներում, որոնք վերաբերում են կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների և ազատությունների պաշտպանության պատշաճ երաշխավորմանը՝ նրանց պահման պայմաններին, բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելուն և այլն:

 Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի», «Դավթյանն ընդդեմ Հայաստանի» վճիռներով մատնանշվում է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման, մասնավորապես՝ ֆիզիկական անձեռնմխելիության, այդ թվում՝ անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու, անհրաժեշտ դեղամիջոցների առկայությունը երաշխավորելու միջոցով նրանց պաշտպանելու պարտականության ապահովման անհրաժեշտությանը, իսկ Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի,  Կարապետյանն ընդդեմ Հայաստանի Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ անձնական նվազագույն տարածքի բացակայության առնչությամբ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է արձանագրել:

  1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագծով պատժի նպատակների վերաբերյալ որդեգրված հայեցակարգային նոր մոտեցումները և հաշվի առնելով ԽԿԿ առաջարկությունները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումները՝ քրեակատարողական համակարգի արմատական, կայուն և շարունակական բարեփոխումն ապահովելու, համակարգն ամբողջությամբ արդիականացնելու հրատապությունից ելնելով՝ անհրաժեշտ է առանձնացնել այն թիրախային ուղղությունները, որոնց արդյունավետ իրագործումը լուծելու է ոլորտի առջև ծառացած կարևորագույն խնդիրները:

 

III. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Ռազմավարության ընդհանուր նպատակը: Ռազմավարության հիմնական նպատակն է միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական համակարգի կայացումը, քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների ներդնումը, պատժի նպատակների արդյունավետ իրագործումը, վերասոցիալականացման արդյունավետ համակարգի կայացումը, քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց պահման պայմանների բարելավումը, նրանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանության երաշխիքների ստեղծումը, քրեակատարողական ծառայողների սոցիալական պայմանների բարելավումը, կառավարման արդյունավետ մոդելի հիմնումը, կոռուպցիայից զերծ մշակույթի ձևավորումը, քրեակատարողական ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացումը:
  2. Ռազմավարության ուղղությունները: Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավմանն ուղղված բարեփոխումների ձեռնարկման համար առանցքային նշանակություն ունի այս ոլորտի թիրախային ուղղությունների առանձնացումը՝ ելնելով նաև ոլորտի առկա հիմնախնդիրներից: Այդ ուղղություններն են՝

11.1 ՀՀ քրեակատարողական օրենսդրության շարունակական զարգացում: Այս ուղղության ռազմավարական նպատակները միտված են օրենսդրական կարգավորումների միջոցով այնպիսի մեխանիզմների ներդրմանը, որոնք դատապարտյալների իրավունքների պաշտպանությունը կդարձնեն ոչ թե վերացական, այլ իրական: Քրեակատարողական ոլորտին առնչվող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունն ուղղակիորեն բխում է նաև 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններից՝ առաջնային համարելով այդ ակտերի համապատասխանեցումը Սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության, օրինականության, համաչափության սկզբունքներին: Մասնավորապես համապատասխան փոփոխություններ և լրացումներ պետք է կատարվեն ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, Քրեակատարողական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում, այլ օրենքներում և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում: Պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության քրեական և քրեակատարողական նոր օրենսգրքերի մշակմամբ և ընդունմամբ սկիզբ կդրվի օրենսդրական բարեփոխումների նոր փուլի, որի իրականացման ընթացքում առանձնակի ուշադրություն պետք է դարձնել, որպեսզի առաջարկվող իրավական կարգավորումներն առավելագույնս համապատասխանեցված լինեն միջազգային իրավական չափանիշներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մակարդակում պետք է  ներդնել այնպիսի գործուն մեխանիզմներ, որոնք կապահովեն նոր ինստիտուտների արդյունավետ գործունեությունը:

  • Քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում և արդիականացում: Այս ուղղության ռազմավարական նպատակները միտված են ՀՀ քրեակատարողական հիմնարկների շենքային և տեխնիկական հագեցվածության ապահովմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, որի արդյունքում անազատության մեջ գտնվող անձանց համար կապահովվեն միջազգային չափանիշներին համապատասխան պահման պայմաններ, քրեակատարողական հիմնարկները կվերազինվեն անվտանգության և հսկողության ապահովման ժամանակակից ինժեներատեխնիկական միջոցներով, որն իր հերթին կնպաստի հիմնարկների արդյունավետ կառավարման գաղափարի ներդրմանը: Անհրաժեշտ է շարունակական քայլեր ձեռնարկել ազատությունից զրկված անձանց ներպետական և միջազգային չափանիշներին համահունչ անձնական տարածությամբ ապահովելու ուղղությամբ: Խնդիրը պետք է դիտարկել ինչպես ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի՝ նվազագույն բնակելի տարածության (չորս քառակուսի մետր), այնպես էլ մարդկային արժանապատվության հետ համատեղելի պայմաններով անձնական տարածության ապահովման տեսանկյունից: Հարկ է նշել, որ 2016 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից քայլեր ձեռնարկվեցին գերբնակեցման խնդիրը լուծելու ուղղությամբ, մասնավորապես՝ շահագործման հանձնելով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վեց մասնաշենքերը՝ 1240 լրակազմով, ինչը ստեղծել է ավելի մեծ թվով լրակազմ ունենալու հնարավորություն: Արդյունքում, ավելի քան 649 ազատությունից զրկված անձ, այդ թվում՝ ցմահ ազատազրկման ազատազրկման դատապարտված 20 անձ տեղափոխվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Ներկայումս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կազմում գործում է 12 քրեակատարողական հիմնարկ, որոնցում  հնարավոր է պահել կալանավորված և ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված 5351 անձի:  Հիմնարկներում պահվող անձանց միջին թիվը կազմում է մոտ 314: Նման փոքր հիմնարկների պահպանումը, այն դեպքում, երբ դրանք գտնվում են միևնույն բնակավայրում կամ շատ մոտ են միմյանց, անարդյունավետ է, քանի որ հիմնարկների պահպանման ծախսերի այդ թվում՝ անվտանգության ապահովման զգալի մասը չի համընկնում հիմնարկում պահվող  անձանց թվի հետ: Նման մոտեցումը արդարացված չէ նաև տնտեսական արդյունավետության և ֆինանսական միջոցները խնայելու տեսանկյունից: Հատկանշական է նաև քրեակատարողական հիմնարկների տարածքային տեղակայման խնդիրը: Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության տարածքը (չափերը)՝ տնտեսապես արդյունավետ է քրեակատարողական հիմնարկների կառուցումը և շահագործումը համընդհանուր սկզբունքով: Այսպես՝ նախաքննական մարմինների գործունեությունը հնարավորինս դյուրին ու արդյունավետ դարձնելու նպատակով, հանրապետության տարբեր տարածաշրջաններում  այսպես, թե այնպես պետք է տեղակայված լինեն կալանավորվածներին պահելու վայրեր: Այդ առումով նպատակահարմար է դրանք ունենալ հանրապետության հյուսիսային տարածաշրջանում` Վանաձորում, արևելքում` Արթիկում, հյուսիս-արևմուտքում` Սևանում, հարավում` Գորիսում, ինչպես նաև Երևանում (կամ դրանց մերձակայքում):

Հարկ է նշել, որ  առաջնային խնդիր է նաև մի շարք քրեակատարողական հիմնարկներում շենքային պայմանների բարելավումը և նյութատեխնիկական հագեցվածության ապահովումը: Օրինակ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում առկա շենքային պայմանները խիստ անբավարար են և ենթակա են ապամոնտաժման՝ տեխնիկական պարամետրերին չհամապատասխանելու պատճառով: Ավելին՝ նշված քրեակատարողական հիմնարկները տեղակայված են «հոսող հողերի» վրա, ինչը նույնպես հրատապ լուծում է պահանջում դրանք այլ տեղամասերում կառուցելու համար: Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է իրականացնել համապատասխան ենթակառուցվածքային բարեփոխումներ, քանի որ շենք-շինություններն իրենց ներկա վիճակով անբավարար են: Տնտեսական արդյունավետության տեսանկյունից նպատակահարմար է առաջիկա 20 տարիների ընթացքում շահագործման հանձնել նոր քրեակատարողական հիմնարկներ, որոնցից յուրաքանչյուրում հնարավոր կլինի պահել 800-1200 կալանավորված և ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց: ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբն, իր գործունեության 2014-2015 թվականների հաշվետության մեջ անդրադարձ կատարելով ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բնակեցման պայմաններին, նշել է, որ միայն նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելը խնդրի լուծում չէ. հարկավոր են համակարգային փոփոխություններ՝ ուղղված ինչպես օրենսդրության, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայի բարելավմանը, այդ թվում՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և խափանման միջոցների կիրառման խթանմանը, հնարավոր այլընտրանքային պատժատեսակների ընդլայնմանը, ինչպես նաև՝ որոշ հանցագործությունների ապաքրեականացմանը:

ԽԿԿ 2010 թվականի հրապարակված իր զեկույցում ,անդրադառնալով ՀՀ ՔԿՀ-ներում գերբնակեցման խնդրին, նշել է. «…ավելի շատ քրեակատարողական հիմնարկներ կառուցելը հարցի միակ լուծումը չէ։ Դա ենթադրում է, որ, առաջին հերթին, շեշտը պետք է դրվի՝ նախքան պատիժ նշանակելն ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցների վրա, երկրորդ՝ արդյունավետ միջոցներ ընդունելու վրա, որոնք կհեշտացնեն ազատությունից զրկված անձանց վերաինտեգրումը հասարակություն…»։ Այսինքն՝ քրեակատարողական հիմնարկների օպտիմալացումը և արդիականացումը պետք է իրականացվի ոչ թե մեկուսի, այլ Ռազմավարության այլ հիմնական ուղղությունների համատեքստում և ապահովվի կապը նաև ռազմավարության այլ ուղղությունների արդյունավետ իրացման հետ:

  • Անազատության մեջ գտնվող անձանց վերասոցիալականացում: Այս ուղղության ռազմավարական նպատակները միտված են քրեակատարողական համակարգում ստեղծելու և զարգացնելու այնպիսի նախադրյալները, որոնց հիման վրա հնարավոր կլինի արդյունավետ իրացնել վերականգնողական արդարադատության գաղափարախոսությունը, ապահովել պատժի կիրառման նպատակայնությունը: Հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է կատարելագործել դատապարտյալների՝ հասարակությանն ինտեգրվելուն ուղղված քաղաքականությունը (պատժի իրականացման կազմակերպումը) ինչպես քրեակատարողական հիմնարկներում գտնվելու ընթացքում, այնպես էլ դատապարտյալների պատժի կրումից հետո՝ ներդնելով կալանավորված և դատապարտված, պատժից ազատված անձանց  վերասոցիալականացման և հասարակությունում վերաինտեգրման ծրագրեր: Վերոնշյալ խնդրի լուծման համար անհրաժեշտ է կատարելագործել ազատազրկման վայրերում դատապարտյալների ուղղման, նրանց հետ տարվող սոցիալական և հոգեբանական, հասարակության լիիրավ անդամ դարձնելուն ուղղված աշխատանքները, ինչպես նաև ապահովել վերջիններիս կրթական և աշխատանքային զբաղվածությունը: Այս համատեքստում մեծ դերակատարում է ունենալու պատժի անհատական պլանավորումը և ռիսկերի և պահանջմունքների գործիքի մշակումը և հետևողական ներդրումը: Քայլեր պետք է  ձեռնարկվեն քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց վերաինտեգրման, արտախցային զբաղվածության խթանման ուղղությամբ. (օրինակ՝ աշխատանք, ակտիվ մասնակցություն սպորտային, մշակութային միջոցառումներին և այլն): Ըստ այդմ, աշխատանքային զբաղվածության ապահովման համար առավել նպատակահարմար դիտարկել քրեակատարողական հիմնարկներում փոքր արտադրական գործունեության խթանման հնարավորությունը։ Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում արտադրության կազմակերպման և արտադրանքի իրացման փորձը ցույց է տալիս, որ քրեակատարողական համակարգում արտադրվող ապրանքների ցանկը կարող է բազմապիսին լինել՝ ընդհուպ մինչև արտադրության համար անհրաժեշտ հումքի մշակումը: Արտադրությունը կազմակերպվում է քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում, իսկ աշխատանքների նկատմամբ հսկողությունն իրականացվում է հիմնարկի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից: Ընդ որում՝ արտադրվող ապրանքների և շուկայի բազմազանության ծավալները թույլ են տալիս անսխալ կանխատեսել նաև սպառման ծավալները: Հետևաբար, անհրաժեշտ է քննարկել բիզնես միջավայրի համար առողջ պայմաններ ստեղծելու հնարավորությունները, քրեակատարողական հիմնարկում արտադրության հիմնումը դարձնել հնարավորինս գրավիչ, որի արդյունքում հնարավոր կլինի լուծում տալ ինչպես անազատության մեջ պահվող անձանց զբաղվածության, այնպես էլ արտադրանքի իրացման հիմնախնդիրներին: Օրինակ` Ռուսաստանի Դաշնությունը հովանավորում է քրեակատարողական հիմնարկներում արտադրության կազմակերպումը և իրացումը՝ մրցույթների ժամանակ նախապատվություն տալով քրեակատարողական հիմնարկներում արտադրված ապրանքներին, իսկ Բելառուսի Հանրապետությունում քրեակատարողական հիմնարկներում արտադրված ապրանքների գնման գործընթացն իրականացվում է առանց գնումների  սահմանված ընթացակարգի: Քրեակատարողական հիմնարկների արդյունաբերության վերակառուցման միջոցառումների համալիրը պետք է հնարավորինս ներառի նաև քրեակատարողական համակարգի պարենային, իրային, շինարարական, կոմունալ-կենցաղային, տնտեսական և հատուկ նշանակության արտադրանքի կարիքների ինքնուրույն բավարարումը և դատապարտյալների ուսուցման համակարգի կատարելագործում՝ ելնելով աշխատանքի շուկայում տիրող իրավիճակից։

11.4 Մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարելավումը. Այս ուղղության ռազմավարական նպատակները միտված են քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայության արդիականացմանը: Քրեակատարողական համակարգում վերափոխման կարիք ունի նաև բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների համակարգը՝ հաշվի առնելով այն, որ առող­ջութ­յան պահ­պան­ման ի­րա­վուն­քը մար­դու բնա­կան ի­րա­վունքն է և այն հատ­կա­պես, կարևորվում է հա­սա­րա­կութ­յու­նից մե­կու­սաց­ման պայ­ման­­նե­րում:

Թերևս նշված խնդիրների լուծման կարևորությունից ելնելով վերջին տարիներին ՀՀ կառավարության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումը:  Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքների երաշխավորումը դիտարկվում է որպես առաջնային և հրատապ լուծում պահանջող հարց: Կարևորելով նշված ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը՝ ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 19-ի նիստի N 2  արձանագրային որոշմամբ հաստատվել է ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման» հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ): Ըստ այդմ, Հայեցակարգով նախատեսվել են քրեակատարողական առողջապահական ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխման հայեցակարգային լուծումներ, որոնք ուղղված են՝

  1. բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող անձնակազմի մասնագիտական անկախության ապահովմանը,
  2. բուժանձնակազմի հանդեպ ազատությունից զրկված անձանց վստահության ամրապնդմանը,
  3. քրեակատարողական համակարգ որակյալ բուժաշխատողների ներգրավմանը,
  4. բժշկական անձնակազմի անհրաժեշտ որակավորման ապահովմանը և հանրային առողջապահական համակարգին ինտեգրելու արդյունավետ հնարավորությունների ստեղծմանը:

Պետք է արձանագրել, որ այս ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են հստակ քայլեր, որոնք ուղղված են վերը նշված խնդիրների լուծմանը: Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության 11 քրեակատարողական հիմնարկների բուժմասերի համար ձեռք են բերվել առաջնային բժշկական օգնության տրամադրման համար անհրաժեշտ ժամանակակից պարագաներ և սարքավորումներ, տրամադրվել է բժշկական անձնակազմի համար նախատեսված կահույք, իրականացվել են տարբեր թեմաներով բժշկական անձնակազմի վերապատրաստումներ:

Այնուամենայնիվ պետք է նշել, որ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքների երաշխավորման խնդրի արդյունավետ լուծումը մեծապես կախված է նաև քրեակատարողական առողջապահական առկա համակարգի ինստիտուցիոնալ արդյունավետության ապահովման հետ, որի արդյունքում կստեղծվեն անհրաժեշտ երաշխիքներ քրեակատարողական բուժօգնության ծառայության մասնագիտական և ֆինանսական անկախության, հանրային առողջապահական համակարգին ինտեգրելու, որակյալ բուժանձնակազմ ներգրավելու  հնարավորության ապահովման համար:

Հարկ է նաև նշել, որ կարևորագույն խնդիր է քրեակատարողական համակարգ որակյալ բուժաշխատողների ներգրավումը, քանի որ տարիքային սահմանափակումները, այլ աշխատանքով զբաղվելու արգելքը, ցածր վարձատրությունը, աշխատանքային առանձնահատուկ պայմանները, մասնագիտական վերապատրաստումների բացակայությունը էականորեն նվազեցնում են քրեակատարողական համակարգի բժշկական ստորաբաժանումներ որակյալ բժշկական անձնակազմ ներգրավելու հնարավորությունը, ինչն իր հերթին բացասաբար է անդրադառնում տրամադրվող բժշկական ծառայությունների որակի և ծավալի վրա։ Քրեակատարողական հիմնարկներում պետք է ձեռնարկվեն նաև քայլեր բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնություն արդյունավետ ապահովելու նպատակով, քանի որ ներկայումս սանիտարահիգիենիկ հսկողությունը պատշաճ ձևով չի իրականացվում, քրեակատարողական հիմնարկներում չկան նաև սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի վերահսկողության անհրաժեշտ գիտելիքներ և որակավորում ունեցող մասնագետներ:

Մարդու իրավունքների պաշտպանը իր՝ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2016 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում ևս նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պետք է հսկողություն սահմանել սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահպանման նկատմամբ՝ առանձնակի ուշադրություն դարձնելով խցերի պատշաճ վերանորոգմանը, սանհանգույցների և լվացարանների վիճակին ու քանակին, ախտահանման և մակաբույծների ոչնչացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների բավարար որակին:

11.5 Կադրային քաղաքականության վերանայում: Այս ուղղության ռազմավարական նպատակները միտված են քրեակատարողական ծառայության   կառավարման մոդելի արդիականացմանը, մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող կադրերի պատրաստմանը: Քրեակատարողական ոլորտի հիմնախնդիրներից է նաև քրեակատարողական ծառայողների՝ մասնավորապես բարձր որակավորում ունեցող մասնագետների ընտրության և ուսուցման ոչ արդյունավետ մեխանիզմների առկայությունը, քրեակատարողական համակարգի աշխատողների սոցիալական ապահովության և պաշտպանության արդյունավետ երաշխիքների բացակայությունը: Վերոնշյալ հիմնախնդրի լուծման հիմնական տարբերակներից մեկը միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ քրեակատարողական համակարգում կադրային քաղաքականության վերանայումն է, քրեակատարողական ծառայության անցնելու համար համապատասխան մասնագիտական որակավորում ունենալու նպատակահարմարության հարցի քննարկումը և լուծման տարբերակների առաջադրումը, կարևոր է նաև քրեակատարողական ծառայողների վերապատրաստման ներկայիս կրթական ծրագրերի գնահատումը և ըստ անհրաժեշտության դրանց վերանայումը:

Քրեակատարողական համակարգի աշխատողների սոցիալական ապահովության հիմնախնդիր պետք է դիտարկել նաև  քրեակատարողական ծառայողների, մասնավորապես կրտսեր պաշտոններ զբաղեցնող աշխատողների աշխատավարձերի բարձրացումը: Քրեակատարողական ծառայությունում ներկայումս գործում են կրտսեր խմբի 1294 հաստիքային միավոր, որից թափուր է 90 հաստիքային միավոր: Կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների հաշվարկային միջին աշխատավարձը կազմում է 90.503  ՀՀ դրամ: Աշխատավարձային ներկա քաղաքականությունը և ՔԿՀ աշխատավարձային մեծությունները կարող են առաջացնել մոտիվացիոն բնույթի խնդիրներ՝ հատկապես հաշվի առնելով ոլորտի առանձնահատկություններով պայմանավորված աշխատելու բազում դժվարությունները:

11.6 Քրեակատարողական հիմնարկներում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովում: Այս ուղղության ռազմավարական նպատակները միտված են  ըստ առաջնահերթության, ազատազրկման վայրերում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների բավարարման նպատակով բավարար պայմաններ ապահովելուն: Քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս առանձնակի կարևորություն են ձեռք բերում նաև խոցելի խմբերի, մասնավորապես, անազատության մեջ պահվող հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների ուսումնասիրությունն ու դրանց լուծման ուղիների որոնումները: Այս հանգամանքով է նաև պայմանավորված քրեակատարողական հիմնարկներում պահվող հաշմանդամ անձանց համար մատչելի միջավայր ապահովելու հրամայականների ամրագրումը ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 483-Ն որոշման մեջ:  2017 թվականի հոկտեմբերի 27-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների շրջանում  հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կազմել է 177 անձինք, այդ թվում`  5 հոգի 1-ին կարգի, 38 հոգի  2-րդ կարգի և 134 հոգի  3-րդ կարգի, այնուամանեայնիվ պետք է նշել, որ որպես խոցելի խումբ, վերջիններս մյուսների հետ հավասար հիմունքներով  պետք է ապահովված լինեն իրենց համար անհրաժեշտ մատչելի միջավայրով:

2010 թվականին, Հայաստանի Հանրապետությունը վավերացնելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2006 թվականի դեկտեմբերի 13-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, պարտավորվել է հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և կյանքի բոլոր բնագավառներում լիակատար մասնակցության հնարավորություն ընձեռելու նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք պետք է ուղղված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով ֆիզիկական միջավայրի, փոխադրամիջոցների, տեղեկատվության և հաղորդակցության, ներառյալ` տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ու համակարգերի հասանելիության ու մատչելիության ապահովմանը:

ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի[1] 25-րդ հոդվածի համաձայն. «Մասնակից պետությունները գիտակցում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն առողջապահական ամենաբարձր չափորոշիչներին հասնելու իրավունք` առանց հաշմանդամության պատճառով խտրականության»: Նույն Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն. «Որպեսզի աջակցեն հաշմանդամություն ունեցող անձանց համար արդարադատության մատչելիության ապահովմանը, մասնակից պետությունները պետք է կազմակերպեն համապատասխան ուսուցողական դասընթացներ արդարադատության վարչական համակարգի աշխատակիցների, ինչպես նաև ոստիկանության և կալանավայրերի անձնակազմերի համար»: Մի շարք երկներ, հիմք ընդունելով միջազգային կարգավորումները, ներպետական օրենսդրությամբ ամրագրում են խոցելի խմբերին վերաբերող մի շարք առանձնահատկություններ: Այսպես՝ Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկում նշանակված է հաշմանդամության հարցերով պատասխանատու անձ: Վերջինիս պարտականությունն է օգնել հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցել քրեակատարողական հիմնարկի միջոցառումների, տրամադրել համապատասխան խորհրդատվություն, քրեակատարողական հիմնարկի անձնակազմին տեղեկացնել հաշմանդամություն ունեցող անձի կարիքների մասին:

 Պետք է արձանագրել, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց համար մեծ նշանակություն ունի քրեակատարողական հիմնարկներում ենթակառուցվածքների մատչելիության ապահովումը  (թեքահարթակներ), տարբեր բժշկական օժանդակ միջոցների (լսողական, օրթոպեդիկ և այլն), մասնագիտացված խնամքի և ախտորոշման հնարավորությունը: Այնուամենայնիվ, քրեակատարողական հիմնարկներում պահվող՝ տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց համար հարմարեցված պայմաններ ապահովելը շարունակում է մնալ խնդրահարույց, քանի, որ բոլոր  քրեակատարողական հիմնարկները (բացառությամբ «Արմավիր» ՔԿՀ-ի) խորհրդային ժամանակաշրջանի շենքեր և շինություններ են, և ճարտարապետահատակագծային ու կոնստրուկտորական լուծումները այս համատեքստում առաջացնում են լրացուցիչ խնդիրներ:

Հաշմանդամություն ունեցող ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի երաշխավորման հարցում կարևոր նշանակություն ունի նրանց խնամքի ապահովումը, բժշկական սպասարկման բաժնի (բաժանմունքի կամ խմբի) ստացիոնարում և բուժական ուղղիչ հիմնարկում ազատությունից զրկված հաշմանդամություն ունեցող  անձանց պատշաճ խնամքի կազմակերպումը: Ըստ այդմ, հաշմանդամություն ունեցող անձը պետք է դիտարկվի որպես հիվանդ, խնամյալ, ով ունի խնամքի և հոգածության կարիք: Ընդ որում, Եվրոպական դատարանի մոտեցմամբ արգելվում է ազատությունից զրկված անձի խնամքի կազմակերպումը ազատությունից զրկված մեկ այլ անձի կողմից: Պետությունը պարտավոր է ապահովել ազատությունից զրկված' հատուկ կարիքներ ունեցող անձանց մշտական խնամքը հատուկ պատրաստում ունեցող մասնագետների կողմից: Մասնավորապես, Ֆարբթուսն ընդդեմ Լատվիայի գործով վճռում Եվրոպական դատարանը պատշաճ չի համարել այն, որ սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող ազատազրկված անձի խնամքի համար պատասխանատվության զգալի բեռը բաշխվել է պատշաճ որակավորում չունեցող մեկ այլ ազատազրկված անձի վրա' նույնիսկ սահմանափակ ժամանակահատվածի դեպքում[2]: Բացի այդ, ԽԿԿ-ն Իտալիայի վերաբերյալ 2013 թվականի իր զեկույցում կոչ է արել զգուշություն ցուցաբերել սահմանափակ հնարավորություններ ունեցող ազատազրկված անձանց խնամքն ապահովելու համար անազատության մեջ պահվող այլ անձանց ներգրավելիս: ԽԿԿ-ն նշել է, որ պետությունը պետք է ձեռնարկի միջոցներ սահմանափակ հնարավորություն ունեցող ազատազրկված անձանց խնամքն ապահովելու նպատակով ներգրավված անազատության մեջ պահվող անձանց պատշաճ վերապատրաստման ուղղությամբ: Նույնիսկ այդ պայմաններում, վերը նշված անձանց կողմից խնամք ապահովելու ընթացքում վերջիններիս աշխատանքը պետք է պատշաճ վերահսկվի համապատասխան որակավորում ստացած ուղղիչ հիմնարկի վարչակազմի աշխատակիցների կողմից:

  • Անչափահաս դատապարտյալների պահման պայմանների բարելավում: Այս ուղղության ռազմավարական նպատակները միտված են կալանավորված և դատապարտված անչափահասների պահման պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացմանը: Նման մեխանիզմների նախատեսման անհրաժեշտության պահանջը նախ և առաջ ամրագրված է միջազգային իրավական փաստաթղթերում: Մասնավորապես` Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայում ընդգծվում է անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության նվազագույն ստանդարտ կանոնների  պահպանման հանգամանքը, Գլխավոր Ասամբլեայի 1985 թվականի նոյեմբերի 29-ի 40/33 բանաձևով, որով հաստատվել է ՄԱԿ-Ի նվազագույն ստանդարտ կանոնները անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ («Պեկինյան կանոններ»), որի համաձայն՝ ուղղիչ հիմնարկներում անչափահասները պետք է ապահովվեն իրենց տարիքին, սեռին, անձին և լիարժեք զարգացման շահերին համապատասխան խնամքով, պաշտպանությամբ և սոցիալական, հոգեբանական, բժշկական, ֆիզիկական, կրթության և արհեստավարժության բնագավառների ողջ անհրաժեշտ օգնությամբ, ինչպես նաև վերջիններս պետք է պահվեն մեծահասակներից առանձին, հատուկ ուղղիչ հիմնարկում կամ ուղղիչ հիմնարկի հատուկ բաժանմունքում: Իր հերթին, 2006 թվականի հունվարի 11-ի Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի կողմից ընդունված «Եվրոպական բանտային կանոնների մասին» ԹԻՎ R(2006) 2 հանձնարարականում ընդգծվում է ուղղիչ հիմնարկներում պահվող անչափահասների՝ իրենց տարիքին, սեռին, անձին և լիարժեք զարգացման շահերին համապատասխան խնամքով, պաշտպանությամբ և սոցիալական, հոգեբանական, բժշկական, ֆիզիկական, կրթության և արհեստավարժության բնագավառների ողջ անհրաժեշտ օգնությամբ ապահովվելու  անհրաժեշտությունը: Եվրոպայի Խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի չափորոշիչների համաձայն՝ անչափահասների համար լավ նախագծված կալանքի կենտրոնը պետք է դրական և անհատականացված պայմաններ ապահովի երիտասարդ անձանց անազատության մեջ պահելու համար՝ հարգելով նրանց արժանապատվությունն ու անձնական կյանքը։ Բոլոր սենյակները պետք է պատշաճ կահավորված և բավարար բնական լույսով և օդափոխությամբ ապահովված լինեն։ Անչափահասները, որպես կանոն, պետք է տեղավորվեն առանձին ննջասենյակներում։ Հիմնավորում պետք է ներկայացվի, թե ինչու է տվյալ անչափահասի լավագույն շահերից բխում ննջասենյակը մեկ այլ բանտարկյալի հետ կիսելը։ Նախքան նույն ննջասենյակում մեկ այլ բանտարկյալի հետ բնակեցնելու պահանջ ներկայացնելը անչափահասների հետ պետք է խորհրդակցել, և նրանք պետք է հնարավորություն ունենան նշելու, թե ում հետ կցանկանային բնակեցվել։ Բացի այդ, անչափահասները պետք է սանիտարական հարմարությունների ազատ մուտք ունենան, որոնք բավարար հիգիենիկ պայմաններ և առանձնություն են ապահովում:

Հաշվի առնելով նաև միջազգային իրավական ակտերով նախատեսված պահանջները՝ անհրաժեշտ է հստակ գնահատել անչափահաս դատապարտյալների պահման պայմանները, ստեղծել նրանց կարիքներին  համապատասխանեցված ոչ բանտանման միջավայր, ապահովելով նաև վերջինիս իրավունքների արդյունավետ և շարունակական իրացումը:

 

  1. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՆԻՇԵՐԸ
  2. Քրեակատարողական ոլորտում մատնանշված հիմնախնդիրները հաշվի առնելով՝ բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշներն են.
  • օրենսդրական դաշտի կատարելագործումը, գործող ակտերի միջազգային իրավական չափորոշիչներին համապատասխանեցումը.
  • միջազգային չափանիշներին համահունչ քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման պայմանների ստեղծումը.
  • մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարելավումը.
  • անազատության մեջ պահվող անձանց զբաղվածության, վերասոցիալականացման ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը, ռիսկերի և պահանջմունքների գործիքների ներդրումը.
  • քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների շարունակական կատարելագործումը, սոցիալական պայմանների բարելավումը.
  • անվտանգության և պահպանության ինժեներատեխնիկական արդի համակարգերով վերազինումը.
  • թափանցիկության ապահովման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների   իրականացումը.
  • քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների ապահովումը:

 

  1. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
  2. Քրեակատարողական համակարգում բարեփոխումների ձեռնարկման վերջնական նպատակներն ու ակնկալվող արդյունքներն են լինելու պատժի նպատակների արդյունավետ իրացումը, քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության գործուն երաշխիքների առկայությունը, վերասոցիալականացմանն ուղղված համալիր և արդյունավետ միջոցառումների շարունակական իրականացումը, քրեակատարողական հիմնարկներում անձանց պահման պայմանների էական բարելավումը, կառավարման արդյունավետ համակարգի առկայությունը, քրեակատարողական ծառայողների համար սոցիալական ապահովության բավարար երաշխիքների առկայությունը: 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

-------------ի N ----------- որոշման

 

 

ԾՐԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ  ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

հ/հ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐՍՏՈՒԳԵԼԻ ՉԱՓԱՆԻՇԸ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՏԱՐՈՂ

ՆԵՐԸ

ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

1.

Միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայի, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում ձեռնարկվող բարեփոխումների առաջնահերթությունների հիման վրա ՀՀ քրեակատարողական օրենսդրության շարունակական արդիականացում

.Քրեակատարողական ոլորտում միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայի հիման վրա, ինչպես նաև սահմանադրական և    դատաիրավական բարեփոխումների շրջանակներում մշակված են քրեակատարողական ոլորտին առնչվող  օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ նախատեսող համապատասխան իրավական ակտերի նախագծերը  և ներկայացված են ՀՀ կառավարություն 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

 

 

2018-2038թթ.

շարունակական

 

Ամրապնդվել են քրեակատարողական համակարգում մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության օրենսդրական երաշխիքները

ՀՀ պետական բյուջե

 

Օրենքով չարգելված այլ միջոցներ

2.

Քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում և արդիականացում

 

1.Միջազգային փորձի ուսումնասիրություն հիման վրա գնահատվել է քրեակատարողական հիմնարկների շենքային և տեխնիկական հագեցվածությունը,

2. Կատարվել է  կարիքների գնահատում և իրականացվել են համապատասխան ֆինանսական հաշվարկներ:

2.Վերանայվել են անազատության մեջ գտնվող անձանց պահման պայմանները՝ ըստ անհրաժեշտության մշակվել են խցերում նույնանման պայմանների ապահովմանն ուղղված նորմատիվներ  (նվազագույն և առավելագույն հագեցվածության):

3.Վերանորոգվել են քրեակատարողական հիմնարկներ և կառուցվել  2 նոր քրեակատարողական հիմնարկ:  

ՀՀ արդարադատութ

յան նախարարություն

2018-2038թթ.

շարունակական

Ապահովվել են անազատության մեջ գտնվող անձանց եվրոպական չափանիշներին համապատասխան պահման պայմաններ և ստեղծվել են անհրաժեշտ նախադրյալներ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց նույնանման միջավայրի  ապահովման համար 

ՀՀ պետական բյուջե

 

Օրենքով չարգելված այլ միջոցներ

3.

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում  արդի ինժեներատեխնիկական և անվտանգության ապահովման միջոցներով վերազինում

1.Իրականացվել է քրեակատարողական հիմնարկներում                      արդի ինժեներա-տեխնիկական  միջոցների անհրաժեշտության կարիքների գնահատում:

 2.Ձեռք են բերվել և տեղադրվել հսկողության էլեկտրոնային համակարգեր:

 3.Դրանց գործարկման արդյունքում, ըստ անհրաժեշտության, վերանայվել է նաև քրեակատարողական ծառայության պաշտոնների անվանացանկն   ու  թվաքանակը:

ՀՀ արդարադատության նախարարություն

2020 - 2030թթ.

շարունակական

Ստեղծված են  քրեակատարողական հիմնարկներում  անվտանգության և հսկողության ապահովման անհրաժեշտ պայմաններ, որի հիման վրա  իրականացվում է արդյունավետ կառավարում

ՀՀ պետական բյուջե

Օրենքով չարգելված այլ միջոցներ

4.

Անազատության մեջ գտնվող անձանց վերասոցիալականացում, այդ թվում՝ ռիսկերի և պահանջմունքների արդյունավետ գործիքի ներդրում, զբաղվածության և մասնագիտական կրթական  ծրագրերի մշակում և իրականացում

1.Ապահովել է անազատության մեջ գտնվող անձանց պատժի կրման անհատական պլանավորումը:

2. Մշակվել և ներդրվել է անազատության մեջ գտնվող անձանց ռիսկերի և պահանջմունքների գնահատման գործիք:

3.Մշակվել կամ ձեռք են բերվել  վերասոցիալականացմանն ուղղված  միջոցառումներ և ծրագրեր:

4. Նախատեսվել են վերասոցիալականացմանն ուղղված  միջոցառումներին  և ծրագրերին ակտիվ մասնակցություն ցուցաբերած անձանց խրախուսման մեխանիզմներ:

5. Դիտարկվել են մասնավոր հատվածի հետ ՔԿՀ-ներում արտադրության կազմակերպման հնարավորությունները:

4.ՔԿՀ-ներում ստեղծվել են անազատության մեջ գտնվող անձանց զբաղվածության ապահովման կենտրոններ:

5. Ներդրվել են արտաքին աշխարհի հետ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց կապի ապահովմանն ուղղված  էլեկտրոնային գործիքներ:

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2018-2038թթ.

Ստեղծված են նպաստավոր պայմաններ  անազատության մեջ պահվող անձանց զբաղվածության ապահովման, վերասոցիալականացման գործընթացի արդյունավետության, հասարակություն վերաինտեգրման համար

ՀՀ պետական բյուջե

Օրենքով չարգելված այլ միջոցներ

5.

Քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայության արդիականացում

1.Ստեղծվել են քրեակատարողական բժշկական ծառայության անկախության անհրաժեշտ երաշխիքներ:

2. Արդիականացվել են քրեակատարողական հիմնարկներում երկրորդային (հիվանդանոցային)  բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները:

3.Անհրաժեշտ և բավարար պայմաններ են ստեղծվել որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման համար (բարելավել են  շենքային պայմանները, ապահովվել են որակյալ կադրերով և սարքավորումներով:

4. Իրականացվել են բժշկական անձնակազմի մասնագիտական վերապատրաստման շարունակական դասընթացներ:

ՀՀ արդարադատության նախարարություն

2018-   2022թթ.

Ստեղծված են անհրաժեշտ և բավարար պայմաններ քրեակատարողական բժշկական ծառայության անկախության ապահովման, անազատության մեջ պահվող անձանց եվրոպական չափանիշներին համապատասխան հիվանդանոցային ծառայությունների տրամադրման և

անհրաժեշտ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պայմաններով ապահովման համար

ՀՀ պետական բյուջե

Օրենքով չարգելված այլ միջոցներ

6.

Քրեակատարողական ծառայության   կառավարման մոդելի արդիականացում,  կադրային քաղաքականության վերանայում

1. Միջազգային փորձի հիման վրա ուսումնասիրվել և ընտրվել է քրեակատարողական ծառայության կառավարման լավագույն մոդելը:

2.Վերանայվել է քրեակատարողական համակարգում կադրային քաղաքականության իրականացումը,

(հստակ սահմանվել  են քրեակատարողական ծառայության անցնելու համար համապատասխան մասնագիտական որակավորում ունենալու պահանջները,  քրեակատարողական ծառայողների մասնագիտական վերապատրաստման դասընթացների իրականացման համար մշակվել է նոր ուսումնական ծրագրեր):

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2019-2023թթ.

Մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող կադրերի պատրաստում, համալրում և արդյունավետ կառավարում

ՀՀ պետական բյուջե

 

 

Օրենքով չարգելված այլ միջոցներ

7.

Քրեակատարողական ծառայողների սոցիալական պայմանների բարելավում

1.Գնահատվել են քրեակատարողական ծառայողների սոցիալական՝ այդ թվում՝  բնակարանային ապահովման կարիքները:

2.Մշակվել և ներդրվել է քրեակատարողական ծառայողների սոցիալական ապահովության արդյունավետ համակարգ:

3. Վերանայվել է աշխատավարձային քաղաքականությունը:

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2018-  2027թթ.

Ստեղծված են  քրեակատարողական ծառայողների սոցիալական ապահովության բավարար երաշխիքներ

ՀՀ պետական բյուջե

 

Օրենքով չարգելված այլ միջոցներ

8.

«Քրեակատարողական գործ» մասնագիտության ուսումնառության կազմակերպում

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է  նախնական մասնագիտական,  միջին մասնագիտական և   բարձրագույն մասնագիտական կրթության կազմակերպում

ՀՀ արդարադատության նախարարություն

 

 

2018-2024թթ.

 

 

 

 

 

 

 

Համապատասխան մասնագիտական կարողություններ ունեցող քրեակատարողական ծառայողների պատրաստված են

ՀՀ պետական բյուջե

Օրենքով չարգելված այլ միջոցներ

9.

Քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող  հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների պաշտպանությանն ու  պահման  մատչելի պայմանների ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում

 

 

1. Ապահովել են  քրեակատարողական հիմնարկներում հաշմանդամություն ունեցող ազատությունից զրկված անձանց համար մատչելի պայմաններ (թեքահարթակներ, բազրիքներ, համապատասխան սանհանգույցներ և այլն) և համապատասխան հարմարանքներ (տեսողության, լսողության և խոսքի խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ սարքավորումներ կամ օժանդակ տեխնիկական միջոցներ):

2. Ապահովվել է հաշմանդամություն ունեցող դատապարտյալների համար առողջապահական ծառայությունների հասանելիությունը, մասնագիտական խնամքը:

3.Քրեակատարողական ծառայողները հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելու համար վերապատրաստվել են:

4.Քրեակատարողական հիմնարկներն ապահոված են Բրայլյան տառատեսակի գրքերով, աուդիոգրքերով, սուրդոթարգմանության տեսանյութերով:

5.Նախատեսված են հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության ստացման և հաղորդման հնարավորությունն ապահովող տեխնիկական և աշխատակարգային լուծումներ:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՀՀ առողջապահության նախարարություն

2019-2023թթ

Ստեղծված են քրեակատարո­ղական հիմնարկներում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր,  իրականացված են հաշմանդամների առողջության վերականգնման ծրագրերը

ՀՀ պետական բյուջե

Օրենքով չարգելված այլ միջոցներ

10.

 Անչափահաս դատապարտյալների պահման պայմանների բարելավում

1. Միջազգային չափորոշիչների հիման վրա գնահատված են անչափահաս դատապարտյալների պահման պայմանները:

2. Ստեղծված է նրանց կարիքներին  համապատասխանեցված ոչ բանտանման միջավայր:

3. Ապահոված է անչափահաս դատապարտյալների կրթություն ստանալու իրավունքի շարունակականությունը:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2018-2025թթ

Ստեղծված են անչափահաս դատապարտյալների կարիքների հաշվառմամբ՝ վերջիններիս համար նպաստավոր պայմաններ

 

 

ՀՀ պետական բյուջե

Օրենքով չարգելված այլ միջոցներ

11.

Քրեակատարողական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված   միջոցառումների իրականացում

 

 

 

1. Իրականացվել է քրեակատարողական ծառայության գործունեության ռիսկային ոլորտների ուսումնասիրություն, կարիքների գնահատում:

2. Ուսումնասիրության արդյունքների հիման վրա իրականացվում են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն և կանխարգելմանն  ուղղված միջոցառումներ:

3. Իրականացվում են կոռուպցիոն բնույթի դեպքերի բացահայտմանն և կանխարգելմանն ուղղված վերահսկողության արդյունավետ միջոցառումներ:

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

2019-2038թթ

.

Ապահոված է քրեակատարողական ծառայության գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և հաշվետվողականությունը,ներդրված է կոռուպցիայից զերծ մշակույթ

ՀՀ պետական բյուջե

Օրենքով չարգելված այլ միջոցներ

               

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

-------------ի N ---------- որոշման

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ  ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

  1. Հայաստանի հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարության իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագրի   մշտադիտարկումը և գնահատումը  իրականացվում է համակարգող խմբի կողմից:
  2. Համակարգող խումբը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (համաձայնությամբ), հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներից:   Համակարգող խմբի անդամների թիվը չպետք է գերազանցի 10-ը: Համակարգող խմբի կազմը հաստատվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսյա ժամկետում` ՀՀ արդարադատության նախարարի հրամանով: Համակարգող  խումբը երկամսյա ժամկետում մշակում է սույն որոշման  N 2 հավելվածով հաստատված միջոցառումների կատարման մշտադիտարկման ձևաչափը:
  3. Համակարգող խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք կազմակերպվում են առնվազն կիսամյակը մեկ անգամ: Համակարգող խումբը, նախորդ տարվա մշտադիտարկման և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա կազմում է տարեկան հաշվետվություն, ինչպես նաև մշակում առաջարկություններ  և ներկայացնում   խմբի՝ յուրաքանչյուր տարվա  հերթական նիստի  քննարկմանը: Խումբը քննարկում է հաշվետվությունը և ներկայացնում իր դիրքորոշումը և/կամ առաջարկություններ միջոցառումների պատասխանատու կատարող պետական մարմիններին:
  4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նիստի օրվանից առնվազն 7 օր առաջ տեղեկացնում է խմբի անդամներին նիստի օրվա, ժամի, վայրի և օրակարգի մասին: Նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը (կարծիքները, առաջարկությունները և այլ` դրանց առկայության դեպքում) նիստի մասնակիցներին են փոխանցվում նախապես` էլեկտրոնային փոստով, նիստի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ:
  5. Տարեկան գրավոր հաշվետվությունները պետք է ներառեն ամփոփ տեղեկություններ ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքի վերաբերյալ, մասնավորապես`

1) հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ.

2) ըստ անհրաժեշտության՝ ծրագրով նախատեսված այն գործողությունների վերաբերյալ, որոնց կատարման վերջնաժամկետը չի ավարտվում հաշվետու ժամանակահատվածում, սակայն որոշակի քայլեր արդեն կատարվել են.

3) այն ռիսկերի կամ հիմնախնդիրների վերաբերյալ (դրանց առկայության դեպքում), որոնք խոչընդոտում կամ վտանգի տակ են դնում ծրագրով նախատեսված գործողության հաջող կատարման ընթացքը.

4) այն առաջարկությունների վերաբերյալ, եթե այդպիսիք կան, որոնք կարող են նպաստել ծրագրով նախատեսված գործողությունների կատարմանը:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    19.12.2018 - 25.03.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Սոցիալական ապահովություն, Քրեակատարողական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4296

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ

28.12.2018

Նշված ռազմավարությամբ նախատեսված գործողությունների կատարման նվազագույն ժամանակահատվածը 4 տարի է, իսկ որոշ գործողությունների դեպքում նույնիսկ 10-20 տարի: Պրակտիկայում 4 տարվա ընթացքում կարելի է հասնել ֆունդամենտալ փոփոխությունների: Խումբը գտնում է, որ նշված ծրագրի մշակման ժամանակ, մշակողները պետք է ունենան անձնական պատասխանատվություն՝ թե ծրագիրը հաջողությամբ իրագործելու և թե այն ձախողելու պարագայում: Իսկ նշված ժամկետում այդ պատասխանատվությունը բացառվում է: Ընդհանուր առմամբ խումբը գտնում է, որ 20 տարվա ռազմավարությունը ժամկետային նման պլանավորմամբ նպատակահարմար չէ և չի կարող ունենալ բարձր արդյունավետություն:

Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան

10.01.2019

Ողջունում ենք Կառավարության՝ քրեակատարողական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամությունը։ Տարիներ շարունակ տեղական և միջազգային կազմակերպություններն ու դիտորդական խմբերը բարձրաձայնել են Հայաստանի քրեակատարողական ոլորտի հիմնախնդիրների մասին և առաջարկություններ ներկայացրել դրանց լուծման ուղղությամբ։ Այսպես, ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն, ՄԻՊ Ազգային կանխարգելման մեխանիզմն ու ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը ներկայացրել են բազմաթիվ մոնիթորինգային և վերլուծական զեկույցներ ՔԿՀ-ներում իրավիճակի վերաբերյալ։ Դրանցում մշտապես բարձրաձայնվել է ՔԿՀ-ներում խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, ազատազրկված անձանց առողջության, այդ թվում՝ հոգեկան առողջության պահպանման իրավունքի արդյունավետ ապահովման, խտրականության բացառման, համակարգային կոռուպցիայի վերացման, պատշաճ պահման պայմանների և արդյունավետ վերականգնողական ծրագրերի ապահովման կարևորության և հրատապության մասին։ Վերոնշյալ համակարգային խնդիրներն աներկբայորեն պահանջում են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հրատապ և հստակ միջոցառումների ձեռնարկում։ Հաշվի առնելով վերջին քաղաքական զարգացումները, այդ թվում՝ նոր կառավարության առաջնահերթությունները մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում, զանգվածային համաներման կիրառումը՝ գտնում ենք, որ այժմ առկա են անհրաժեշտ բարենպաստ պայմանները քրեակատարողական ոլորտի հիմնախնդիրները 20 տարվա փոխարեն 3-5 տարիների ռազմավարությամբ և գործողությունների ծրագրի միջոցով լուծելու համար։ Ուստի, առաջարկում ենք ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպել լայնածավալ հանրային քննարկումներ քրեակատարողական բարեփոխումների շուրջ՝ մշակելու իրատեսական, չափելի և ողջամիտ ժամկետներում իրականացվող գործողություններ։

Արշակ ԳԱՍՊԱՐՅԱՆ

08.01.2019

Միանում եմ վերը նշված կարծիքին՝ ամրագրելով, որ նման փոփոխությունների ժամանակաշրջանում ապրող ու նման կառավարաման համակարգ ունեցող պետությունում, ուղղակի չի կարող լինել բանտային ոլորտի 20ամյա ծրագիր։ Մեկ-երկու բառով․ Մի կողմ թողնելով տեխնիկական թերությունները՝ Փաստաթղթի "հիմնավորում" հատվածում խոսք է գնում քրեական արդարադատության և քրեական պատիժների համակարգի արդյունվետության մասին, սակայն միջոցառումների հատվածում տեսնում ենք միայն քրեակատարողական համակարգը։ Այն դեպքում, երբ պատիժների համակարգի բարելվումն ու վերականգնողական արդարադտության որդեգրումն ուղիղ կապված են ազատազրկման հետ չկապված պատիժների տեսակներն ու կիրառումն ընդլանելու գործընթացների հետ։ Իսկ Պրոբացիայի ծառայության ստեղծումը պատիժների համակարգի բարեփոխման խիստ կարևոր մաս է։ Այս իմաստով, բացակայում է պատիժների կատարման հոլիստիկ մոտեցումը։ Ամբողջական ու համակարգային մոտեցում չի դրսևորվում նաև այն առումով, որ բանտային համակարգի բարեփոխումները խիստ անարդյունավետ են լինում, եթե չեն համապատասխանում սոցիալական ոլորտի ռազմավարական փոփոխությունների հետ։ Կրկնելով նախորդ գրառման միտքը՝ բոլոր միջոցառումները նախատեսում են 6-20 տարի ժամկետ։ Ավելին, վերստուգելի չափանիշներն այնքան տարբեր են իրենց ծավալով ու կշռով, որ չեն կարող հիմնավորվել նույն ժամկետների տրամբանությամբ։ Անհնար է պատկերացնել, որ, օրինակ, վերասոցիալականցումն ու տարբեր ՀԿ-ների կողմից արդենիսկ մշակված կարիքների ու ռիսկերի գնահատման համակարգը ներդնելը կարող է գործարկվել մի ամբողջ 20 տարիների ընթացքում՝ 2018-2038 թվականներին։ Խնդիրները բազմաթիվ են՝ տեխնիկականից մինչև բովանդակային։ Ես ևս առաջարկում եմ հանել սույն փաստաթուղթը շրջանառությունից, աշխատանքային խմբերով քննարկել ոլորտ առ ոլորտ առաջարկությունները, գործի դնել արդեն առկա հետազոտությունները և կազմել նոր՝ 5 տարվա համար ռազմավարական քայերի փաստաթուղթ։

Տեսնել ավելին