Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Justice Group 21.12.2018 15:16:36 Դեռևս նախքան ապրիլ-մայիսյան հեղափոխությունը նախորդ կառավարության կողմից կազմված քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038թթ․ ռազմավարությանը և դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի մշակման և հանրային քննարկման փուլում քաղաքացիական հասարակության դիրքորոշումը եղել է այն, որ քրեակատարողական ոլորտի խնդիրները 20 տարվա ժամանակահատվածում դիտարկելն ու լուծումներ նախատեսելը արդյունավետ և իրատեսական չէ։ Անհրաժեշտ է սահմանել իրատեսական և հստակ ժամկետներ, որոնց ընթացքում չափելի գործողություններ կկատարվեն մարդու իրավունքների, արժանապատվության պաշտպանության և դատապարտյալների վերականգնման սկզբունքների հիման վրա։ Պարզ չէ, թե քրեակատարողական ոլորտի բարելավման առումով որն է պետական լիազոր մարմնի որդեգրած քաղաքականությունը։ Քրեակատարողական ոլորտի բարելավումն ուղղակիորեն կապված է քրեական արդարադատության ընդհանուր բարեփոխմանը, որն ակնհայտորեն մտնում է դատական և իրավական բարեփոխումների ծրագրի տրամաբանության մեջ։ Միաժամանակ, քրեակատարողական ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մի շարք միջոցառումներ ներառված են նաև ՄԻՊ ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի մեջ։ Ընդ որում, վերոնշյալ ռազմավարական փաստաթղթերից յուրաքանչյուրը տարբեր մոտեցումներ և միջոցառումներ է նախատեսում ոլորտի բարեփոխման համար։ Անհրաժեշտ է քրեակատարողական ոլորտի բարեփոխումները դիտարկել ընդհանուր քրեական արդարադատության համատեքստում և միասնական փաստաթղթով նախանշել զարգացման ուղենիշները։ Ռազմավարությունում և դրա գործողությունների ծրագրում չկա ոլորտի խնդիրների քարտեզագրում և վերլուծություն, որպեսզի ըստ դրա մշակվեն ռազմավարական զարգացման ուղղությունները։ Միջոցառումների ծրագրում չկան հստակ, չափելի և իրատեսական վերստուգելի չափանիշներ։ Ըստ այդմ, գործողությունների դիմաց գրված արդյունքները նույնպես գրված են ընդհանրական, ոչ չափելի։ Ինչ վերաբերում գործողությունների կատարման ժամկետներին, ապա առանձին գործողությունների իրագործման համար առանց որևէ ողջամիտ հիմքի նախատեսվում է 10-20 տարի ժամկետ։ Նման ընդհանրական և ոչ չափելի ձևակերպումները գործողությունների պլանավորումը, կատարումն ու դրա նկատմամբ վերահսկողությունը դարձնում են ոչ արդյունավետ։ Կարծում ենք, որ ներկայացված ռազմավարությունը և գործողությունների ծրագիրն անհրաժեշտ է քննարկել ձևավորված նոր կառավարության երկարաժամկետ և կարճաժամկետ, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությունից բխող այլ ռազմավարական ծրագրերի համատեքստում: Ուստի, խնդրում ենք կազմակերպել աշխատանքային քննարկում, որտեղ հնարավոր կլինի համակողմանի քննարկել վերոնշյալ ռազմավարության և գործողությունների ծրագրի առաջնահերթ ուղղությունները՝ սահմանելով դրանց իրականացման համար իրատեսական և ստույգ ժամկետներ։ Առաջարկությունն ընդունելի է: Հայտնում ենք, որ Նախագծի վերջնական լրամշակման շրջանակներում, ի թիվս այլնի, քննարկման առարկա կդարձվի նաև քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարության և դրա իրականացման ծրագրի համար ավելի սեղմ ժամկետներ նախատեսելու հարցը: Այլ կերպ՝ կդիտարկվի 20-ամյա ռազմավարության փոխարեն ավելի կարճաժամկետ ռազմավարություն ունենալու հնարավորությունը: Միաժամանակ, խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ Արդարադատության նախարարությունը մշտապես կարևորում և ողջունում է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը Արդարադատության նախարարության կողմից ոլորտային բարեփոխումների իրականացման գործընթացում: Ուստի, բացի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, Նախագծի լրամշակված տարբերակը հանրային քննարկման ներկայացնելուց՝ կկազմակերպվեն նաև այլ ձևաչափերով հանրային քննարկումներ: -
2 Արշակ ԳԱՍՊԱՐՅԱՆ 08.01.2019 21:27:52 Միանում եմ վերը նշված կարծիքին՝ ամրագրելով, որ նման փոփոխությունների ժամանակաշրջանում ապրող ու նման կառավարաման համակարգ ունեցող պետությունում, ուղղակի չի կարող լինել բանտային ոլորտի 20ամյա ծրագիր։ Մեկ-երկու բառով․ Մի կողմ թողնելով տեխնիկական թերությունները՝ Փաստաթղթի "հիմնավորում" հատվածում խոսք է գնում քրեական արդարադատության և քրեական պատիժների համակարգի արդյունվետության մասին, սակայն միջոցառումների հատվածում տեսնում ենք միայն քրեակատարողական համակարգը։ Այն դեպքում, երբ պատիժների համակարգի բարելվումն ու վերականգնողական արդարադտության որդեգրումն ուղիղ կապված են ազատազրկման հետ չկապված պատիժների տեսակներն ու կիրառումն ընդլանելու գործընթացների հետ։ Իսկ Պրոբացիայի ծառայության ստեղծումը պատիժների համակարգի բարեփոխման խիստ կարևոր մաս է։ Այս իմաստով, բացակայում է պատիժների կատարման հոլիստիկ մոտեցումը։ Ամբողջական ու համակարգային մոտեցում չի դրսևորվում նաև այն առումով, որ բանտային համակարգի բարեփոխումները խիստ անարդյունավետ են լինում, եթե չեն համապատասխանում սոցիալական ոլորտի ռազմավարական փոփոխությունների հետ։ Կրկնելով նախորդ գրառման միտքը՝ բոլոր միջոցառումները նախատեսում են 6-20 տարի ժամկետ։ Ավելին, վերստուգելի չափանիշներն այնքան տարբեր են իրենց ծավալով ու կշռով, որ չեն կարող հիմնավորվել նույն ժամկետների տրամբանությամբ։ Անհնար է պատկերացնել, որ, օրինակ, վերասոցիալականցումն ու տարբեր ՀԿ-ների կողմից արդենիսկ մշակված կարիքների ու ռիսկերի գնահատման համակարգը ներդնելը կարող է գործարկվել մի ամբողջ 20 տարիների ընթացքում՝ 2018-2038 թվականներին։ Խնդիրները բազմաթիվ են՝ տեխնիկականից մինչև բովանդակային։ Ես ևս առաջարկում եմ հանել սույն փաստաթուղթը շրջանառությունից, աշխատանքային խմբերով քննարկել ոլորտ առ ոլորտ առաջարկությունները, գործի դնել արդեն առկա հետազոտությունները և կազմել նոր՝ 5 տարվա համար ռազմավարական քայերի փաստաթուղթ։ Առաջարկությունն ընդունվել է մասնակի: Հայտնում ենք, որ Նախագծի վերջնական լրամշակման շրջանակներում, ի թիվս այլնի, քննարկման առարկա կդարձվի նաև քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարության և դրա իրականացման ծրագրի համար ավելի սեղմ ժամկետներ նախատեսելու հարցը: Այլ կերպ՝ կդիտարկվի 20-ամյա ռազմավարության փոխարեն ավելի կարճաժամկետ ռազմավարություն ունենալու հնարավորությունը: Հարկ է նշել, որ Նախագծում ներկայացված միջոցառումները Նախագծի լրամշակման ընթացքում ստացված առաջարկությունների հիման վրա կարող են խմբագրվել: Բացի այդ, Նախագիծը կարող է համալրվել նաև նոր միջոցառումներով: Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ Նախագիծը «հետ կանչելու» անհրաժեշտությունը բացակայում է: Խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ Արդարադատության նախարարությունը մշտապես կարևորում և ողջունում է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը Արդարադատության նախարարության կողմից ոլորտային բարեփոխումների իրականացման գործընթացում: Ուստի, բացի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, Նախագծի լրամշակված տարբերակը հանրային քննարկման ներկայացնելուց՝ կկազմակերպվեն նաև այլ ձևաչափերով հանրային քննարկումներ: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ոլորտային ցանկացած առաջարկի ներկայացման դեպքում այն պատշաճ կերպով ուսումնասիրվում է, իսկ ընդունվելու դեպքում՝ արտացոլվում Նախագծի վերջնական տեքստում:
3 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 10.01.2019 17:58:37 Ողջունում ենք Կառավարության՝ քրեակատարողական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամությունը։ Տարիներ շարունակ տեղական և միջազգային կազմակերպություններն ու դիտորդական խմբերը բարձրաձայնել են Հայաստանի քրեակատարողական ոլորտի հիմնախնդիրների մասին և առաջարկություններ ներկայացրել դրանց լուծման ուղղությամբ։ Այսպես, ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն, ՄԻՊ Ազգային կանխարգելման մեխանիզմն ու ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը ներկայացրել են բազմաթիվ մոնիթորինգային և վերլուծական զեկույցներ ՔԿՀ-ներում իրավիճակի վերաբերյալ։ Դրանցում մշտապես բարձրաձայնվել է ՔԿՀ-ներում խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, ազատազրկված անձանց առողջության, այդ թվում՝ հոգեկան առողջության պահպանման իրավունքի արդյունավետ ապահովման, խտրականության բացառման, համակարգային կոռուպցիայի վերացման, պատշաճ պահման պայմանների և արդյունավետ վերականգնողական ծրագրերի ապահովման կարևորության և հրատապության մասին։ Վերոնշյալ համակարգային խնդիրներն աներկբայորեն պահանջում են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հրատապ և հստակ միջոցառումների ձեռնարկում։ Հաշվի առնելով վերջին քաղաքական զարգացումները, այդ թվում՝ նոր կառավարության առաջնահերթությունները մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում, զանգվածային համաներման կիրառումը՝ գտնում ենք, որ այժմ առկա են անհրաժեշտ բարենպաստ պայմանները քրեակատարողական ոլորտի հիմնախնդիրները 20 տարվա փոխարեն 3-5 տարիների ռազմավարությամբ և գործողությունների ծրագրի միջոցով լուծելու համար։ Ուստի, առաջարկում ենք ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպել լայնածավալ հանրային քննարկումներ քրեակատարողական բարեփոխումների շուրջ՝ մշակելու իրատեսական, չափելի և ողջամիտ ժամկետներում իրականացվող գործողություններ։ Առաջարկությունն ընդունելի է: Հայտնում ենք, որ Նախագծի վերջնական լրամշակման շրջանակներում, ի թիվս այլնի, քննարկման առարկա կդարձվի նաև քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարության և դրա իրականացման ծրագրի համար ավելի սեղմ ժամկետներ նախատեսելու հարցը: Այլ կերպ՝ կդիտարկվի 20-ամյա ռազմավարության փոխարեն ավելի կարճաժամկետ ռազմավարություն ունենալու հնարավորությունը: Միաժամանակ, խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ Արդարադատության նախարարությունը մշտապես կարևորում և ողջունում է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը Արդարադատության նախարարության կողմից ոլորտային բարեփոխումների իրականացման գործընթացում: Ուստի, բացի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, Նախագծի լրամշակված տարբերակը հանրային քննարկման ներկայացնելուց՝ կկազմակերպվեն նաև այլ ձևաչափերով հանրային քննարկումներ: -
4 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ 28.12.2018 15:49:00 Նշված ռազմավարությամբ նախատեսված գործողությունների կատարման նվազագույն ժամանակահատվածը 4 տարի է, իսկ որոշ գործողությունների դեպքում նույնիսկ 10-20 տարի: Պրակտիկայում 4 տարվա ընթացքում կարելի է հասնել ֆունդամենտալ փոփոխությունների: Խումբը գտնում է, որ նշված ծրագրի մշակման ժամանակ, մշակողները պետք է ունենան անձնական պատասխանատվություն՝ թե ծրագիրը հաջողությամբ իրագործելու և թե այն ձախողելու պարագայում: Իսկ նշված ժամկետում այդ պատասխանատվությունը բացառվում է: Ընդհանուր առմամբ խումբը գտնում է, որ 20 տարվա ռազմավարությունը ժամկետային նման պլանավորմամբ նպատակահարմար չէ և չի կարող ունենալ բարձր արդյունավետություն: Առաջարկությունն ընդունելի է: Հայտնում ենք, որ Նախագծի վերջնական լրամշակման շրջանակներում, ի թիվս այլնի, քննարկման առարկա կդարձվի նաև քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարության և դրա իրականացման ծրագրի համար ավելի սեղմ ժամկետներ նախատեսելու հարցը: Այլ կերպ՝ կդիտարկվի 20-ամյա ռազմավարության փոխարեն ավելի կարճաժամկետ ռազմավարություն ունենալու հնարավորությունը: Միաժամանակ, խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ բացի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, Նախագծի լրամշակված տարբերակը հանրային քննարկման ներկայացնելուց՝ կկազմակերպվեն նաև այլ ձևաչափերով հանրային քննարկումներ: -