Հիշել նախագիծը

ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԻՎԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ       

     Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

……………………………. 2018 թվականի  N ………. - Ն

 

ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԻՎԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ  և 5-րդ մասերի և 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» պարբերությամբ սահմանված պահանջների՝ վարչապետը որոշում է՝

  1. Սահմանել Փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման ընթացակարգը՝ համաձայն Հավելված 1-ի:
  2. Հաստատել ռեֆերենտ երկրների ցանկը` hամաձայն Հավելված 2-ի, որոնց դեղերի շուկաներում գործող մեծածախ (մանրածախ) գների համադրության արդյունքում փոխհատուցվող դեղերի համար կսահմանվեն փոխհատուցվող դեղերի մեծածախ և մանրածախ արտաքին ռեֆերենտային գները:
  3. Սահմանել դեղերի գների պետական կարգավորման նպատակով աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը՝ համաձայն Հավելված 3-ի:
  4. Սահմանել, որ դեղերի գների պետական կարգավորման նպատակով աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի անդամների առավելագույն թիվը 12-ն է:
  5. Սույն որոշման Հավելված 1-ով սահմանված ընթացակարգը, բացառությամբ ընթացակարգի 14-19-րդ կետերով սահմանվող կարգավորումների, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 12 ամիս հետո:
  6. Սույն որոշման Հավելված 1-ով սահմանված ընթացակարգի 14-19-րդ կետերով սահմանվող կարգավորումները ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
  7. Սույն որոշման Հավելված 3-ով սահմանված կարգը, բացառությամբ կարգի 10-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի կարգավորումների ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 12 ամիս հետո:
  8. Սույն որոշման Հավելված 3-ով սահմանված կարգի 10-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանվող կարգավորումները ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:                                                                                                       

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   ՎԱՐՉԱՊԵՏ                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2018 թ. ………………….

 

 

Հավելված 1

 ՀՀ կառավարության 2018 թվականի

…………………-ի  N ………..- Ն որոշման 

ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ  ԴԵՂԵՐԻ  ԳՆԵՐԻ  ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 
  1. Սույն ընթացակարգով (այսուհետ` Ընթացակարգ) կարգավորվում են փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման գործընթացները, դեղերի պետական գնումների գործընթացներում ներգրավված կողմերի միջև իրավահարաբերությունները:
  2. Ընթացակարգում կիրառվող հասկացություններն են՝

    1) Դեղի ձեռք բերման սկզբնական առավելագույն գին` պետական գնումների ընթացակարգերով ձեռք բերվող փոխհատուցվող դեղի մրցույթում դեղի միավորի համար ներկայացվող գնային առաջարկի առավելագույն մեծություն (գնային առաջարկի վերին շեմ):

   2) Դեղի մանրածախ առավելագույն փոխհատուցման գին՝ պետական պատվերի շրջանակներում առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բուժհաստատությունների միջոցների հաշվին պացիենտներին անվճար (արտոնյալ պայմաններով) հատկացվող դեղերի մանրածախ գների առավելագույն փոխհատուցման արժեք:

3) Դեղի մեծածախ արտաքին ռեֆերենտային գին (ԴՄեծԱՌԳ)՝ Ընթացակարգի Հավելված 2-ում բերված ռեֆերենտ երկրներում դեղի մեծածախ գների համադրության արդյունքում Ընթացակարգի 6-րդ կետի պահանջների համաձայն սահմանված (ընտրված) գին:

4) Դեղի մանրածախ արտաքին ռեֆերենտային գին (ԴՄանԱՌԳ) ՝ Ընթացակարգի Հավելված 2-ում բերված ռեֆերենտ երկրներում դեղի մանրածախ գների համադրության արդյունքում Ընթացակարգի 14-րդ կետի պահանջների համաձայն սահմանված (ընտրված) գին:

5)Դեղի հենակետային գին` դեղի գին, որի նկատմամբ կիրառվում են փոխհատուցվող դեղի մեծածախ և մանրածախ առավելագույն հավելագները: Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դեղերի համար դեղի հենակետային գին է սահմանվում դեղի CIP գինը(CIP-Carriage and Insurance Paid to…) (ինվոյսի CIP գինը), իսկ տեղական դեղարտադրողների համար՝ հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 2-ի «Պաշարներ»-ի (ՀՀՄՍ 2 «Պաշարներ») պահանջների համաձայն հաշվարկված դեղերի ինքնարժեքները:  

6) Փոխհաատուցվող դեղի մեծածախ առավելագույն հավելագին՝ հավելագին, որը կիրառվում է դեղի հենակետային գնի նկատմամբ՝ դեղի ձեռք բերման սկզբնական առավելագույն գինը ստանալու (հաշվարկելու) համար:

7) Փոխհաատուցվող դեղի մանրածախ առավելագույն հավելագին՝ հավելագին, որը կիրառվում է դեղի հենակետային գնի նկատմամբ՝ դեղի մանրածախ առավելագույն փոխհատուցման գինը (բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցվող գինը) ստանալու (հաշվարկելու) համար:  

8) Ռեֆերենտ երկրների ցանկ՝ Ընթացակարգի Հավելված 2-ում բերված երկրների ցանկ, որոնց դեղերի շուկաներում գործող մեծածախ (մանրածախ) գների համադրության արդյունքում փոխհատուցվող դեղերի համար Ընթացակարգի 6-րդ և 14-րդ կետերի պահանջների համաձայն սահմանվում են (ընտրվում են) համապատասխանաբար դեղի մեծածախ արտաքին ռեֆերենտային գինը և դեղի մանրածախ արտաքին ռեֆերենտային գինը:

  1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը հաստատում է հաջորդ տարվա ընթացքում պետական գնումների համակարգով (էլեկտրոնային բաց աճուրդով) գնվող փոխհատուցվող դեղերի ցանկը (այսուհետ՝ ցանկ 1) և հաջորդ տարվա  ընթացքում  պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ԱԱՊ կազմակերպությունների միջոցով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների շրջանակներում (այսուհետ՝ պետական պատվեր) պացինտներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող (փոխհատուցվող) դեղերի ցանկը (այսուհետ՝ ցանկ 2):
  2. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն փոխհատուցվող դեղի հենակետային գինը,մեծածախ և մանրածախ առավելագույն հավելագները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` դեղերի գների պետական կարգավորման նպատակով աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) (Հավելված 3) եզրակացության հիման վրա: 
  1. ՑԱՆԿ 1-ՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՌԵՖԵՐԵՆՏԱՅԻՆ ԳՆԵՐԻ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԴԵՂԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԻ, ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԳՆԵՐԻ, ՄԵԾԱԾԱԽ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀԱՎԵԼԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ (ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ)
  2. Հանձնաժողովը մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 30-ը սույն որոշման հավելված 1-ի 3-րդ կետի պահանջներով սահմանված ցանկ 1-ում ներառված յուրաքանչյուր դեղի համար իրականացնում է հաջորդ տարվա պետական գնումների պլանավորվող ծավալների գնահատումը և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն՝ նախարարի հաստատմանը: Դեղերի պետական գնումների պլանավորվող ծավալները գնահատելիս հաշվի է առնվում նաև նախորդ տարվա ընթացքում դրանց գնումներին և փաստացի օգտագործման ծավալներին, ինչպես նաև՝ ՀՀ բժշկական հաստատություններում ու ՀՀ առողջապահության նախարարության պահեստներում դրանց առկա մնացորդներին վերաբերող տեղեկատվությունը:

1) Պետական գնումների պլանավորվող ծավալների գնահատումներն իրականացվում են տվյալ տարվա պետական բյուջեով առողջապահության ոլորտի համապատասխան ծրագրերի գծով նախատեսվող միջոցների սահմաններում:

2) Պահանջվող ծավալների (քանակության) հաշվարկները իրականացվում են 15 ամսվա կտրվածքով:   

  1. Դեղի մեծածախ արտաքին ռեֆերենտային գինը (ԴՄեծԱՌԳ) սահմանվում է որպես ռեֆերենտ երկրներում այդ դեղի արձանագրված մեծածախ գների աճման կարգով դասակարգված ցանկի երկրորդ գին:
  2. Հանձնաժողովը ցանկ 1-ում ներառված դեղերի հաջորդ տարվա ընթացքում պլանավորվող պետական գնումների համար էլեկտրոնային բաց աճուրդի եղանակով նախատեսվող յուրաքանչյուր աճուրդի անցկացման ամսաթվից առնվազն 30 օր առաջ իրականացնում է ռեֆերենտ երկրներերում այդ ամսաթվի դրությամբ ձևավորված դեղերի մեծածախ գների վերլուծություն, որի հիման վրա սույն ընթացակարգի 8-րդ կետի պահանջներին համապատասխան սահմանում է դեղերի մեծածախ արտաքին ռեֆերենտային գները:
  3. Ցանկ 1-ում ներառված յուրաքանչյուր դեղի համար Ընթացակարգի 6-րդ կետի պահանջների համաձայն սահմանվում են դրանց մեծածախ արտաքին ռեֆերենտային գները (ԴՄեծԱՌԳ):
  4. Ցանկ 1-ում ներառված յուրաքանչյուր դեղի համար պետական գնումների համակարգով պետության կողմից իրականացված վերջին գնման գնի համար իրականացվում է դրա արժեքի գնահատումը ընթացիկ ամսաթվի դրությամբ (դեղի վերջին գնման գնի համար ներկա գնահատման արժեքը) (1.1) բանաձևով՝ 

որտեղ՝ 

1) Ցանկ 1-ում ներառված յուրաքանչյուր դեղի համար Ընթացակարգի 8-րդ կետի պահանջների համաձայն սահմանված մեծածախ արտաքին ռեֆերենտային գինը (ԴՄեծԱՌԳ) համադրվում է այդ դեղի Հայաստանում ձևավորված մեծածախ գնի և պետական գնումների համակարգով պետության կողմից իրականացված վերջին գնման գնի համար ընթացիկ ամսաթվի դրությամբ իրականացված գնահատման արդյունքում ձևավորված արժեքի (դեղի վերջին գնման գնի համար ներկա գնահատման արժեքը) (1.1) հետ:

2) Այդ երեքից նվազագույնը սահմանվում է որպես տվյալ դեղի մեծածախ ռեֆերենտային գին (ԴՄեծՌԳ):

       3) Ցանկ 1-ում ներառված յուրաքանչյուր դեղի համար որոշվում է դեղի մեծածախ ռեֆերենտային գինը ստանալու համար կիրառվող հաշվարկային մեծածախ հավելագնի մեծությունը.

   (1.1)

       4) Եթե՝

Հաշվարկային մեծածախ հավելագինը (%)≤15%   (1.2)

       Դեղի առավելագույն մեծածախ հավելագին է սահմանվում դեղի հաշվարկային հավելագինը.

        5) Այս դեպքում որպես դեղի ձեռք բերման սկզբնական առավելագույն գին՝ պետական  գնումների  ընթացակարգերով  ձեռք  բերվող  փոխհատուցվող դեղի մրցույթում դեղի միավորի համար ներկայացվող գնային առաջարկի առավելագույն մեծություն սահմանվում է դեղի մեծածախ ռեֆերենտային գինը՝ ԴՄեծՌԳ-ն (առանց ԱԱՀ-ի).

Դեղի միավորի ձեռք բերման սկզբնական առավելագույն գինը=

=դեղի մեծածախ ռեֆերենտային գնին (ԴՄեծՌԳ) (1.4)

        6) Դեղի միավորի ձեռք բերման սկզբնական առավելագույն գինը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) այս դեպքում կսահմանվի հետևյալ կերպ.

Դեղի միավորի ձեռք բերման սկզբնական առավելագույն գինը (ներառյալԱԱՀ-ն) =

        =1.2*դեղի մեծածախ ռեֆերենտային գինը (ԴՄեծՌԳ) (1.5)

7) Եթե՝

 Դեղի միավորի առավելագույն մեծածախ հավելագինը սահմանվում է 15%.

       8) Այս դեպքում դեղի միավորի ձեռք բերման սկզբնական առավելագույն գինը՝ պետական գնումների ընթացակարգերով ձեռք բերվող փոխհատուցվող դեղի մրցույթում ներկայացվող գնային առաջարկի առավելագույն մեծությունը սահմանվում է բանաձև (1.8)-ով.

Դեղի միավորի ձեռք բերման սկզբնական առավելագույն գինը=

                                                                                      =1.15*դեղի հենակետային գինը (1.8)

        9) Դեղի միավորի ձեռք բերման սկզբնական (առավելագույն) գինը՝ ներառյալ ԱԱՀ-ն այս դեպքում կսահմանվի հետևյալ կերպ.

Դեղի միավորի ձեռք բերման սկզբնական (առավելագույն) գինը (ներառյալ ԱԱՀ-ն) =

         =1.15*1.2*դեղի հենակետային գինը   (1.9)

       10) Ցանկ 1-ում ներառված դեղերի համար Հանձնաժողովի սահմանած մեծածախ ռեֆերենտային գները և դրանց հիման վրա հաշվարկված՝ դեղերի ձեռք բերման սկզբնական առավելագույն գները Հանձնաժողովի կազմած եզրակացության հիմքով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:  

  1. Դեղերի ձեռք բերման սկզբնական առավելագույն գները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո հանդիսանում են ցանկ 1-ում ընդգրկված փոխհատուցվող դեղերի ձեռք բերման սկզբնական առավելագույն գները՝ պետական գնումների ընթացակարգերով ձեռք բերվող փոխհատուցվող դեղերի մրցույթներում դեղերի միավորների համար ներկայացվող գնային առաջարկների առավելագույն մեծությունները՝ հաստատման ամսաթվից հետո 12 ամիս տևող ժամանակահատվածի ընթացքում:
  2. Փոխհատուցվող դեղերի պետական գնումների մրցույթում (մրցույթներում) հաղթած տնտեսվարողի հետ կնքված մատակարարման պայմանագրերում սահմանված գները փոփոխման ենթակա չեն պայմանագրերով սահմանված ժամկետների ընթացքում:
  3. Դեղերի էլեկտրոնային բաց աճուրդի եղանակով գնումների համար կազմակերպած աճուրդի մրցակցային ընթացակարգի չկայացած հայտարարվելու դեպքում լիազոր մարմինը չկայացած աճուրդի գնման ենթակա դեղերի տեսականու պահանջված ծավալների ձեռքբերման համար 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարում է նոր (երկրորդ) աճուրդի մրցակցային ընթացակարգի սկիզբը:
  4. Դեղերի էլեկտրոնային բաց աճուրդի եղանակով գնումների համար սույն ընթացակարգի 12-րդ կետով կարգավորվող երկրորդ աճուրդի մրցակցային ընթացակարգը չկայացած հայտարարվելու դեպքում լիազոր մարմինը գնման ենթակա դեղերի տեսականու մեկ տարվա պահանջված ծավալների ձեռքբերումը իրականացնում է անմիջական դեղարտադրող կազմակերպություն(ներ)ից: 

III. ՑԱՆԿ 2-ՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՌԵՖԵՐԵՆՏԱՅԻՆ ԳՆԵՐԻ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԻ, ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԳՆԵՐԻ, ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀԱՎԵԼԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ (ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ) 

  1. Հանձնաժողովը մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 30-ը գնահատում է հաջորդ ամբողջ տարվա համար՝ սույն որոշման Հավելված 1-ի 3-րդ կետի պահանջներով սահմանված ցանկ 2-ում ներառված յուրաքանչյուր դեղի համար ԱԱՊ կազմակերպությունների հաշվին փոխհատուցման ենթակա ծավալները և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն՝ նախարարի հաստատմանը:
  2. Դեղի մանրածախ արտաքին ռեֆերենտային գինը(ԴՄանԱՌԳ) սահմանվում է որպես ռեֆերենտ երկրներում այդ դեղի արձանագրված մանրածախ գների աճման կարգով դասակարգված ցանկի երկրորդ գին:
  3. Հանձնաժողովը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 20-ը ցանկ 2-ում ներառված դեղերի համար ռեֆերենտ երկրներերում այդ ամսաթվի դրությամբ ձևավորված մանրածախ գների վերլուծության հիման վրա սույն ընթացակարգի 14-րդ կետի պահանջներին համապատասխան սահմանում է դեղերի մանրածախ արտաքին ռեֆերենտային գները(ԴՄանԱՌԳ):
  4. Ցանկ 2-ում ներառված յուրաքանչյուր դեղի համար Ընթացակարգի 15-րդ կետի պահանջների համաձայն սահմանված մանրածախ արտաքին ռեֆերենտային գինը(ԴՄանԱՌԳ) համադրվում է այդ դեղի՝ Հայաստանում ձևավորված մանրածախ գնի հետ: Այդ երկու գներից նվազագույնը սահմանվում է որպես տվյալ դեղի մանրածախ ռեֆերենտային գին(ԴՄանՌԳ):

1) Ցանկ 2-ում ներառված յուրաքանչյուր դեղի համար որոշվում է դեղի մանրածախ ռեֆերենտային գինը ստանալու համար կիրառվող հաշվարկային մանրածախ հավելագնի մեծությունը.

 

Նախագծի շարունակությունը կարդացեք կից փաստաթղթում                                                     

  • Քննարկվել է

    25.07.2018 - 13.08.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7532

Տպել