Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Հյուպատոսական ծառայության մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-61 օրենքը լրացնել 372-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ

 

«Հոդված 372 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանմանը տալիս է հետախուզվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց անվամբ արտակարգ ճամփորդական փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հատման նպատակով։ Արտակարգ ճամփորդական փաստաթղթի նկարագիրը և այն տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը, իսկ դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտելուց հետո 3 ամսվա ընթացքում։

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝ երկրորդ պարբերությունից հետո, լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ

«արտակարգ ճամփորդական փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանմանը հետախուզվող օտարերկրացու անվամբ տրված փաստաթուղթ՝ պետական սահմանի հատման նպատակով»։

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «փաստաթղթի» բառից հետո լրացնել «կամ արտակարգ ճամփորդական փաստաթղթի» բառերը։

 

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ

«Օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունից կարող են դուրս գալ նաև արտակարգ ճամփորդական փաստաթղթի հիման վրա։»։

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը։

 

 

  • Տևողություն

    24.11.2025 09.12.2025
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Միգրացիա և քաղաքացիություն

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 513

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: