«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի N956-Ն որոշման մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի N134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N484-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»» ՀՀ կառավարության որոշման նախագծեր
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2025 թվականի N ...... –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 956-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 134-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման կարգը, գույքի տնօրինման եղանակների ընտրության մեթոդաբանությունը, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները, տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված եզրակացության տրամադրման կարգը, շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի ցանկը, շուտ փչացող գույքի ոչնչացման դեպքերը, կարգը և տնօրինման եղանակները սահմանելու մասին» N 956-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) Որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«7) «Թանկարժեք մետաղների մասին» օրենքով սահմանված՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստ համարվող արժեքները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնելու մասին․»։
2) Որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«8) թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-Ն որոշմամբ սահմանված կարգով հաշվառելու, պահպանելու, օգտագործելու կամ ծախսելու մասին։»։
3) Որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «3-6-րդ» բառերը փոխարինել «3-8-րդ» բառերով։
4) Որոշման N 1 հավելվածի 17-րդ կետը լրացնել լրացնել նոր՝ 9-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«9) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի դեպքում՝ տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետի ենթակետերով իրերը բնութագրող վավերապայմաններով (ռեկվիզիտներով) և մանրամասն նկարագրությունով։»։
5) Որոշման N 2 հավելվածի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«24․ Եթե «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է դարձել թանկարժեք մետաղ կամ թանկարժեք քար, ապա կոմիտեի ղեկավարը, սույն հավելվածի 15-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է որոշում՝
- «Թանկարժեք մետաղների մասին» օրենքի համատեքստում Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստ հանդիսացող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի դեպքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնելու մասին,
- իսկ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստ չհամարվող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-Ն որոշմամբ սահմանված կարգով կոմիտեի կողմից վարվող հաշվառման մատյանում հաշվառելու, պահպանելու, օգտագործելու կամ ծախսելու մասին։»։
6) Որոշման N 2 հավելվածի 25-րդ կետի 2-րդ ենթակետում «23-րդ,» բառից հետո լրացնել «24-րդ կետի 2-րդ ենթակետի,» բառերը։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի «Պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե այլ անձանց` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկը գերազանցող արժողությամբ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերները Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանից տալու կարգը սահմանելու մասին» N 134-Ն որոշումը:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
----------թ. -------------
Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2025 թվականի N ...... –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 5-Ի N 484-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի պետական պահուստների և դրա բաղկացուցիչ մաս կազմող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի համալրման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաև դրանց տեղաբաշխման և գտնվելու վայրերը որոշելու կարգը հաստատելու մասին» N 484-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ․
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 2007 թվականի N 484-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԻ, ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԾԱԽՍՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված՝ պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում գտնվող արժեքների և Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի, ընդունման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաև դրանց տեղաբաշխման և գտնվելու վայրերը որոշելու կարգը` համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
----------թ. -------------
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության ------ թվականի
----------Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԻ, ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԾԱԽՍՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Սույն կարգով կարգավորվում են պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված՝ պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի ընդունման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաև դրանց տեղաբաշխման, գտնվելու վայրերը որոշելու և պետական մարմիններում, պետական հիմնարկներում, կազմակերպություններում գտնվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի հաշվառման քարտերի և մատյանների ձևը հաստատելու հետ կապված հարաբերությունները:
- Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի հաշվառման համակարգը (այսուհետ` հաշվառման համակարգ) կարող են համալրվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) միջոցով` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ, ինչպես նաև հետևյալ միջոցների և աղբյուրների հաշվին․
1) պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ներքին և արտաքին շուկաներից ձեռք բերված թանկարժեք մետաղներով և թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով.
2) օրենքով սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, ժառանգության իրավունքով կամ նվիրատվությամբ պետությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով.
3) պետական պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացած թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերներով.
4) այլ հիմքերով պետության սեփականությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով:
- Հաշվառման համակարգի արժեքները ենթակա են պարտադիր հաշվառման և կառավարման` Կոմիտեի կողմից:
- Պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշիռներում արժեքների հաշվառումն իրականացվում է տվյալ պետական մարմնի, հիմնարկի և կազմակերպության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ գույքագրման տվյալների հիման վրա, վարելով համապատասխան հաշվառման մատյան: Պետական մարմինը, հիմնարկը և կազմակերպությունը մատյաններում կատարվող փոփոխությունների մասին 15 օրվա ընթացքում` պատվիրված նամակով կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է Կոմիտեին:
- Պետական մարմիններում, պետական հիմնարկներում ու կազմակերպություններում` բացառությամբ սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքի, գտնվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի (այսուհետ` իրեր) հաշվառումն իրականացնում են համապատասխան պետական մարմինը, պետական հիմնարկը և կազմակերպությունը` հաշվառման մատյանների միջոցով՝ համաձայն սահմանված ձևի: Հաշվառման մատյանները կարվում, էջակալվում են, վերջին էջում գրվում է էջերի թիվը, տալու օրը, ամիսը և ստորագրվում են համապատասխան մարմնի ղեկավարի կողմից:
- Պետական և համայնքային թանգարաններում գտնվող՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառումն ու պահպանությունն իրականացնում են թանգարանները` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականիմայիսի 31-ի թիվ 705-Ն որոշմամբ սահմանված կարգով։
- Մուտքագրվող յուրաքանչյուր իրի համար նախատեսված հաշվառման մատյանում յուրաքանչյուր իրի համար բացվում է անհատական համար: Հաշվառման մատյաններում նշվում են սույն կետի «1-ից-4-րդ» ենթակետերով սահմանված` դրանք բնութագրող վավերապայմանները (ռեկվիզիտները) և մանրամասն նկարագրությունը, իսկ Կոմիտե մուտքագրվող իրի համար բնութագրող վավերապայմանները և մանրամասն նկարագրությունը լրացվում են ըստ Կոմիտեի կողմից տրված մասնագիտական եզրակացության: Իրերը Կոմիտե ընդունվում և մուտքագրվում են համապատասխան մասնագիտական եզրակացության հիման վրա, որի մեջ պետք է նշված լինեն`
1) թանկարժեք մետաղների համար` անվանումը, հարգը, քաշը, եթե թանկարժեք մետաղը լարի տեսքով է` նաև տրամագիծը, եթե թանկարժեք մետաղը թիթեղի տեսքով է` նաև հաստությունը.
2) թանկարժեք քարերի համար` անվանումը, քանակը, կշիռը (կարատ), որակը և նիստավորման ձևը.
3) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի համար` իրի նկարագիրը, մետաղի տեսակը, հարգը և կշիռը.
4) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա թանկարժեք քարերի առկայության դեպքում` քարերի անվանումը, քանակը, կշիռը (կարատ), որակը և նիստավորման ձևը, այլ քարերի դեպքում` դրանց նկարագրությունը (անվանումը, քանակը, չափերը և այլ որակական հատկանիշներ):
- Յուրաքանչյուր իր Կոմիտե մուտքագրվելուց առաջ ներկայացվում է՝ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից փորձաքննության, որի համար կազմվում է նախնական հանձնման - ընդունման ակտ, որին կից ներկայացվում են 7-րդ կետով նշված անհրաժեշտ փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում նաև՝ փորձագիտության բնագավառի մասնագետի կողմից պահանջվող լրացուցիչ փաստաթղթերը: Նախնական հանձնման - ընդունման ակտում պետք է նշված լինեն իրի անվանումը, քանակը, ընդհանուր քաշը, համառոտ արտաքին նկարագիրը:
1) Յուրաքանչյուր իր՝ փորձաքննության արդյունքների հիման վրա Կոմիտեի կողմից պիտակավորվում և կապարակնքվում է: Պիտակի վրա մանրամասն նշվում են իրը բնութագրող վավերապայմանները (ռեկվիզիտները) և մանրամասն նկարագրությունն ու մասնագիտական եզրակացության կայացման ամսաթիվը և համարը:
2) Թանկարժեք քարեր պարունակող իրերը տեղադրվում են տուփերում և կապարակնքվում են: Տուփը պետք է պատրաստված լինի ցանկացած թափանցիկ նյութից` այնպես, որպեսզի հնարավոր չլինի այն բացել` առանց տուփը կամ կապարակնիքը վնասելու: Տուփի վրա փակցվում է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված պիտակի կրկնօրինակը:
- Սույն կարգի 8-րդ կետով սահմանված իրերի կապարակնիքների կամ թանկարժեք քարեր պարունակող իրերի տուփերի կամ կապարակնիքների վնասված չլինելու պարագայում իրերի կամ տուփերում պարունակվող թանկարժեք քարեր պարունակող իրերի պիտակների վրա նշված` իրը բնութագրող վավերապայմաններին անհամապատասխանության դեպքում Կոմիտեն օրենքով սահմանված կարգով և չափով կրում է պատասխանատվություն (բացառությամբ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը առկա իրերի):
- Սույն կարգի 8-րդ կետով սահմանված իրերի կապարակնիքների կամ թանկարժեք քարեր պարունակող իրերի տուփերի կամ կապարակնիքների վնասված լինելու դեպքում` նյութական պատասխանատու անձն անմիջապես տեղյակ է պահում Կոմիտեի նախագահին, որից հետո 15-օրյա ժամկետում` Կոմիտեի կողմից կազմակերպվում է տուփերում պարունակվող իրերի փորձաքննություն:
- Սույն կարգի 8-րդ կետով սահմանված իրերի կապարակնիքների կամ թանկարժեք քարեր պարունակող իրերի տուփերի կամ կապարակնիքների վնասված լինելու պարագայում իրերի կամ տուփերում պարունակվող` թանկարժեք քարեր պարունակող իրերի պիտակների վրա նշված` իրը բնութագրող վավերապայմաններին անհամապատասխանության դեպքում նյութական պատասխանատու անձն օրենքով և լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագրով սահմանված կարգով ու չափով կրում է գույքային պատասխանատվություն:
- Հաշվառման մատյանում իրերի մուտքն ու ելքը գրանցվում են ձևակերպված փաստաթղթերի` մուտքագրման և ելքագրման ակտերի, պահանջագրերի, հանձնման-ընդունման ակտերի, սկզբնական փաստաթղթերի հիման վրա` ըստ իրերի տեսակի, որակական բնութագրերի, հարգի, քաշի, ձեռքբերման, գնահատման արժեքի, իսկ Կոմիտե մուտքագրվող և ելքագրվող իրերի համար` նաև փորձաքննության եզրակացության հիման վրա:
- Թանկարժեք մետաղները գնահատվում են անկախ գնահատողի կողմից` Հայաստանի Հանրեպետության օրենսդրությանը և գնահատման ստանդարտներին համապատասխան, որն էլ ընդունվում է որպես տվյալ պահին այդ իրի գին, և սահմանված կարգով կատարվում է հաշվառում:
- Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերն ու թանկարժեք քարերը գնահատվում են անկախ գնահատողի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և գնահատման ստանդարտներին համապատասխան: Այդ գինն ընդունվում է որպես տվյալ պահին այդ իրի գին, և սահմանված կարգով կատարվում է հաշվառում:
- Իրի փորձաքննության մասին եզրակացությունն ստորագրվելուց հետո հինգ օրվա ընթացքում կազմվում է հանձնման-ընդունման ակտ` երեք օրինակից, որոնք ստորագրվում են հանձնող (ընդունող) կազմակերպության և Կոմիտեի կողմից: Հանձնման-ընդունման ակտի երկրորդ օրինակը մնում է Կոմիտեում, իսկ մեկ օրինակը տրվում է իրերը հանձնող (ընդունող) անձին: Հանձնման-ընդունման ակտին կցվում է գնահատողի կողմից տրված եզրակացությունը, որը հաստատում է յուրաքանչյուր իրի իսկությունը:
- Հանձնման-ընդունման փաստաթղթերում նյութական պատասխանատու անձի կողմից պետք է կատարվի նշում` «Բոլոր թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրերն ստուգված, պիտակավորված և կապարակնքված են Կոմիտեի կողմից, որոնք իմ կողմից ընդունվում են պատասխանատու պահպանության»: Նյութական պատասխանատու անձի ստորագրությունից հետո Կոմիտեի նախագահի կողմից ստեղծված հանձնաժողովի անդամներն իրենց ստորագրությամբ վավերացնում են նյութական պատասխանատու անձի կողմից իրերի ընդունումը, որից հետո Կոմիտեի գլխավոր քարտուղարը իր ստորագրությամբ հաստատում է իրերի ընդունման փաստը: Նյութական պատասխանատու անձ է համարվում Կոմիտեում իրերի պահպանության համար քաղաքացիական ծառայողի պաշտոնի անձնագրով պատասխանատու պաշտոնատար անձը, որի հետ կնքվում է լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր:
- Իրերը հաշվառվում են ըստ մետաղների տեսակների, քարերի տեսակների, դրանց կշռի, քանակի, մետաղի դեպքում` հարգի, մաքուր և խառնուրդային (լիգատուրային) կշիռների, քարերի դեպքում` նաև ըստ որակական բնութագրերի: Իրերը հաշվառվում են նաև արժեքային արտահայտությամբ: Հաշվապահական սկզբնական փաստաթղթերը, դրանց կազմվելուց հետո 5-օրյա ժամկետում, ներկայացվում են Կոմիտեի աշխատակազմի Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչություն` Կոմիտեի աշխատակազմի հաշվեկշռում արտացոլման համար:
- Իրերի հանձնում-ընդունումը մի նյութական պատասխանատու անձից մյուսին կատարվում է դրանց պահպանման վայրում և ձևակերպվում հանձնման-ընդունման ակտով` Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովի մասնակցությամբ:
- Պատասխանատու պահպանություն իրականացնող կազմակերպություններում իրերը պահպանվում են չհրկիզվող պահարաններում, մետաղյա արկղերում կամ համապատասխան պահուստներում, որոնք պետք է նյութական պատասխանատու անձի և համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից զմռսակնքված կամ կապարակնքված լինեն: Չհրկիզվող պահարանները, մետաղյա արկղերը կամ համապատասխան պահուստները բացվում և փակվում են Կոմիտեի ներկայացուցչի ներկայությամբ:
20.Կոմիտեում պահեստավորված իրերը պահպանվում են հատուկ պահոցներում, որոնք պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի N 145-Ն որոշմամբ հաստատված` «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» N 1 կանոնակարգով նախատեսված` դրամապահոցին ներկայացվող պահանջները:
- Հաշվառման համակարգի արժեքները գույքագրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով:
- Հաշվառման համակարգի արժեքները Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ վայրից մյուս վայր փոխադրվում են նյութական պատասխանատու անձի միջոցով` «Ինկասացիայի մասին» օրենքին համապատասխան:
- Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրերը տեղափոխվում են հատուկ կապի միջոցով` դրանց պարտադիր ապահովագրմամբ:
- Հաշվառման համակարգի արժեքների տեղաբաշխումը դրանց պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպություններում կատարում է Կոմիտեն։
- Պատասխանատու պահպանման հանձնվող արժեքների անվանացանկը, ծավալը, քաշը, որակը, գինը, պահպանման ժամկետները և պատասխանատու պահպանման ծառայության դիմաց վճարման կարգը սահմանվում են լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագրով:
- Պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպությունները`
1) իրավունք ունեն Կոմիտեից պահանջելու պատասխանատու պահպանման հանձնվող արժեքները բնութագրող փաստաթղթերի պատճենները.
2) իրավունք չունեն երրորդ անձի հետ ինքնուրույն կնքելու պատասխանատու պահպանման հանձնված արժեքների օտարման, փոխանակման կամ որևէ այլ գործարք.
3) պատասխանատվություն են կրում պատասխանատու պահպանման հանձնված արժեքների անձեռնմխելիության, դրանց քանակական և որակական պահպանության, հաշվառման և հաշվետվության կազմակերպման համար.
4) իրավունք ունեն ստանալու Կոմիտեի կողմից իրերին առնչվելու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկատվություն (անուն, ազգանուն, իրերի զննության կամ այլ գործողություն կատարելու իրավասությունը հավաստող` Կոմիտեի կողմից տրված լիազորագիր և համապատասխան պայմանագրով նախատեսված այլ տեղեկատվություն): Նշված անձանց ցանկը հաստատում է Կոմիտեի Նախագահը.
5) ունեն թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բնագավառը կարգավորող օրենսդրությանը չհակասող համապատասխան պայմանագրերով կնքված այլ իրավունքներ ու պարտականություններ:
- Հաշվառման համակարգի իրերը, պետության արտադրական, ֆինանսական, գիտական, մշակութային, ներդրումային և այլ կարիքները հոգալու համար կարող են օտարվել Կոմիտեի կողմից` «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքին և պետական գույքային հարաբերությունները կանոնակարգող իրավական ակտերին համապատասխան։
- Հաշվառման համակարգի իրերը կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա՝ պետության արտադրական, ֆինանսական, գիտական, մշակութային, ներդրումային և այլ կարիքները հոգալու համար:
ՀՀ կառավարության ------ թվականի
----------Ն որոշման
ՁԵՎ
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ԵՎ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ
ՄԱՏՅԱՆ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ____________________________________ ՀԱՇՎԱՌՄԱՆ
(մետաղների, իրերի, քարերի)
|
|
|
|
|
|
|
|
|
|
Անվանումը, գտնվելու վայրը /իրավաբանական անձանց դեպքում/ Բնակության, հաշվառման վայրի հասցեն /ֆիզիկական անձանց դեպքում/ |
_________________________ |
|
Լիազոր մարմնի անվանումը |
_________________________ |
|
Հասցեն, հեռախոսը |
_________________________ |
|
Բաժինը |
_________________________ |
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
ամիսը
|
Հ/հ |
Մետաղի անվանումը |
ՄՈՒՏՔ |
ԵԼՔ |
ՄՆԱՑՈՐԴ |
|||||||||
|
|
|
Քանակը |
Քաշը |
Հարգը |
Գինը |
Քանակը |
Քաշը |
Հարգը |
Գինը |
Քանակը |
Քաշը |
Հարգը |
Գինը |
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
7 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
10 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ
|
Հ/հ |
Գույք. համարը |
Ամսաթիվը և հիմքը |
Փորձ. ակտի համարը |
Մետաղի անվանումը |
ՄՈՒՏՔ |
ԵԼՔ |
ՄՆԱՑՈՐԴ |
|||||||||
|
Քանակը |
Քաշը |
Հարգը |
Գինը |
Քանակը |
Քաշը |
Հարգը |
Գինը |
Քանակը |
Քաշը |
Հարգը |
Գինը |
|||||
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
7 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
10 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
ամիսը
|
Հ/հ |
Քարի անվանումը |
ՄՈՒՏՔ |
ԵԼՔ |
ՄՆԱՑՈՐԴ |
|||||||||
|
Քանակը |
Քաշը |
Որակ. |
Գինը |
Քանակը |
Քաշը |
Որակ. |
Գինը |
Քանակը |
Քաշը |
Որակ. |
Գինը |
||
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
7 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
10 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ
|
Հ/հ |
Գույք. համարը |
Ամսաթիվը |
Փորձ. ակտի համարը |
Քարի անվա-նումը |
ՄՈՒՏՔ |
ԵԼՔ |
ՄՆԱՑՈՐԴ |
|||||||||
|
Քանակը |
Քաշը |
Որակ. |
Գինը |
Քանակը |
Քաշը |
Որակ. |
Գինը |
Քանակը |
Քաշը |
Որակ. |
Գինը |
|||||
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
7 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
10 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ՔԱՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱԳԻՐ
|
Հ/հ |
Ամսաթիվը |
Փորձ. ակտի |
Իրի անվանումը |
Մետաղի |
Քարի |
Քանակը |
Քաշը |
Գումարը |
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
7 |
|
|
|
|
|
|
|
|
|
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
10 |
|
|
|
|
|
|
|
|
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
ամիսը
|
Հ/հ |
Իրի անվանումը |
ՄՈՒՏՔ |
ԵԼՔ |
ՄՆԱՑՈՐԴ |
||||||||||||
|
Քանակը |
Քաշը |
Հարգը |
Ներդիրը |
Գինը |
Քանակը |
Քաշը |
Հարգը |
Ներդիրը |
Գինը |
Քանակը |
Քաշը |
Հարգը |
Ներդիրը |
Գինը |
||
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
7 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
10 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ
|
Հ/հ |
Գույք. հա-մարը |
Ամսա-թիվը և հիմքը |
Փորձ. ակտի համարը |
Իրի անվանումը |
ՄՈՒՏՔ |
ԵԼՔ |
ՄՆԱՑՈՐԴ |
||||||||||||
|
Քանակը |
Քաշը |
Հարգը |
Ներ-դիրը |
Գինը |
Քանակը |
Քաշը |
Հարգը |
Ներ-դիրը |
Գինը |
Քանակը |
Քաշը |
Հարգը |
Ներ-դիրը |
Գինը |
|||||
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
7 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
10 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց Ա Կ
ՄՆԱՑՈՐԴ
|
Հ/հ |
Կոդը |
Գույք. |
Իրերի անվանումը |
Քանակը |
Հարգը |
Քաշը |
Քարերը |
Գինը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց Ա Կ
ՄՈՒՏՔ
|
Հ/հ |
Կոդը |
Գույք. |
Իրերի անվանումը |
Քանակը |
Հարգը |
Քաշը |
Քարերը |
Գինը դրամ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց Ա Կ
ԵԼՔ
|
Հ/հ |
Կոդը |
Գույք. |
Իրերի անվանումը |
Քանակը |
Հարգը |
Քաշը |
Քարերը |
Գինը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐԻ ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ
______________________թ. համար
(գրամ)
|
|
Ելքեր տեխնիկական ընդհանուր քաշով |
||||||||||||
|
Իրի |
Ամսաթիվը |
Համա- |
Այդ թվում` |
||||||||||
|
Pt |
Rh |
Pd |
Ir |
Ոսկի |
Արծաթ |
||||||||
|
Քանակ |
Զարդ |
Մետաղ |
Քանակ |
Զարդ |
Մետաղ |
||||||||
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐԻ ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ
______________________թ. համար
(գրամ)
|
|
Մուտքեր տեխնիկական ընդհանուր քաշով |
||||||||||||
|
Իրի |
Ամսաթիվը |
Համա- |
Այդ թվում` |
||||||||||
|
Pt |
Rh |
Pd |
Ir |
Ոսկի |
Արծաթ |
||||||||
|
Քանակ |
Զարդ |
Մետաղ |
Քանակ |
Զարդ |
Մետաղ |
||||||||
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
-
Քննարկվել է
29.04.2025 - 14.05.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Գերատեսչություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1459
Տպել