10.04.2026
Առաջարկվող փոփոխությունների արդյունքում ծավալային տեսանկյունից եռապատկվել է յուրաքանչյուր օբյեկտի գնահատման չափանիշը և միաժամանակ կրճատվել է միջին նորմատիվային ժամածախսը (03-01 և 03-02 ենթատեսակի մասով 16-ից դարձվել է 12, իսկ 03-04-ի մասով՝ 28-ից 20): Նման ժամածախսի պայմաններում հնարավոր չի լինելու իրականացնել մանրակրկիտ հետազոտություններ, ուսումնասիրել հետազոտելի օբյեկտները (այդ թվում նաև՝ համեմատական նմուշները), պարզել դրանց կատարման եղանակները, հայտնաբերել առկա անհամապատասխանությունները, առանձին դեպքերում կատարել վերլուծություններ նախկինում իրականացված փորձաքննությունների շրջանակներում ուսումնասիրված և հետազոտված օբյեկտների միջև, ինչպես նաև հաստատել կամ հերքել դրանց կապը: Վերոգրյալի հաշվառմամբ գտնում եմ, որ անհրաժեշտ է չնվազեցնել միջին նորմատիվային ժամածախսը, այսինքն՝ պահպանել 03-01 և 03-02 ենթատեսակների համար 16 ժամը, իսկ 03-04-ի համար՝ 28 ժամը, որի պայմաններում դժվարությամբ, բայց հնարավոր կլինի ապահովել նախագծով առաջարկվող գործող իրավակարգավորումների համեմատ խստացված օբյեկտի գնահատման չափանիշին համապատասխան մեկ առանձին օբյեկտի պատշաճ փորձաքննությունը: