Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ  2017-2020  ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ  2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2025  ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն:

2. Հաշվետվությունն ընդգրկում է 2025 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):

3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»:

4. Հաշվետու ժամանակահատվածում Կառավարության իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:

5. Հաշվետու ժամանակահատվածում 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի և 1 ընկերության լուծարումից հետո մնացած գույքի՝ աճուրդով մասնավորեցնելու մասին ընդունվել են Կառավարության որոշումներ, սակայն աճուրդները չեն կայացել՝ մասնակցության հայտ չլինելու պատճառով։

6. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում կատարվել է հետևյալ փոփոխությունը.

«Ռիփաբլիք Պլազա» բաց բաժնետիրական ընկերությունը  ընդգրկվել,  իսկ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը  հանվել է մասնավորեցման ծրագրի ցանկից։

7. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 8,100,630 հայկական դրամ, որից` նախորդ տարիներին մասնավորեցված  ընկերությունների տարաժամկետ վճարումներից ստացված միջոցները՝ 1,863,200 հայկական դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 6,237,430 հայկական դրամ:

8. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 7,541,670 հայկական դրամ:

9. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2025 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 558,960 հայկական դրամ:

10. Կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:

 

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ, ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

11. Մասնավորեցման գործարքների արդյունքում պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարողականը հետևյալն է.

1) պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2025 թվականի ընթացքում 5 գնորդի ստանձնած` պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են, 1 գնորդի ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով  գործը դատական գործընթացում է, և 1 գնորդի ստանձնած՝ 25 տարվա ընթացքում պրոֆիլի պահպանման պարտավորության մեկնարկը կտրվի ակադեմիայի շենքը կառուցելուց հետո։

2) մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա՝ պրոֆիլի պահպանման պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին օբյեկտների, ներկայացված են «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի հավելվածում:

12. Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունների լուծարման և մասնավորեցման  գործընթաց չի իրականացվել։

 

3. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

13. Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:

 

 

 

 

 

Հավելված

«Պետական գույքի մասնավորեցման

2017-2020 թվականների ծրագրի

 կատարման 2025 թվականի տարեկան

հաշվետվությունը հաստատելու մասին»

օրենքի

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊՐՈՖԻԼԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

հ/հ

Մասնավորեցված գույքի և գնորդի անվանումը

Նախատեսված պայմանագրային պարտավորությունները

Կատարման ժամկետը

Կատարման ընթացքը

1.

Հրազդանի կինոցանցի

«Հրազդան» կինոթատրոնի

գույք

Կոտայքի մարզ,

ք. Հրազդան,

փ. Սպանդարյան

Գնորդ՝ Բագրատ

Առաքելյան

Պայմանագիր՝ 225-Մ

20.01.2005 թ

Պահպանել ընկերության գործունեության  պրոֆիլը

20.01.2025թ.

Պահպանվել է։

2.

Հրազդանի կինոցանցի

գույքի կազմից

առանձնացված

«Բարեկամություն»

կինոթատրոնի գույք

Կոտայքի մարզ,

ք. Հրազդան,

Միկրոշրջան թ

Գնորդ՝ Արտավազդ

Ղազարյան

Պայմանագիր՝ 226-Մ

24.01.2005 թ.

Պահպանել ընկերության գործունեության  պրոֆիլը

24.02.2025թ.

Պահպանվել է։

3.

«Լեռնամետալուրգիայի

ինստիտուտ» ՓԲԸ-ի

բաժնետոմսեր

ք.Երևան, Խանջյան 19, 

Գնորդներ՝

«Լեռնամետալուրգիայի

ինստիտուտ» ՓԲԸ-ի

աշխատավորական

կոլեկտիվ՝ 40%,

«Արմենիան Քափըր

Փրոգրամ»  ՓԲԸ՝ 30%,

«Մաքուր երկաթի

գործարան»  ՓԲԸ՝ 30%

Պայմանագիր՝ 435-ՈՒ 

22.10.2002թ.

Պահպանել ընկերության գործունեության  պրոֆիլը

22.12.2025թ.

Պահպանվել է:

4.

«Միջուկային և ռադիացիոն անվտանգության

գիտատեխնիկական

կենտրոն» ՓԲԸ-ի 90%

պետական սեփականություն

հանդիսացող բաժնետոմսեր

Ք.Երևան, Տիգրան Մեծ 4

Գնորդ՝ «Միջուկային և

ռադիացիոն

անվտանգության

գիտատեխնիկական

կենտրոն» ՓԲԸ

Պայմանագիր՝ 881-Ու

10.08.2020թ.

Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը

10.08.2025թ

Պահպանվել է:

5.

«Նեյտրոն ԳԱՄ»

ՓԲԸ-ի

Ք.Երևան, Բագրատունյաց

73 և «Բագավան» ՓԲԸ-ի

ք.Աշտարակ,

Բագավան 2

 100% բաժնետոմսեր

Գնորդ՝

«Մոսթոն Էնջինիրինգ

ԼՏԴ» ընկերություն

Օլիաջի առևտրի կենտրոն,

Ֆրենսիս Ռեյչլ փողոց 1312

Վիկտորիա, Մահե,

Սեյշելյան կղզիներ

Տնօրեն՝ Դավիթ Գալստյան

Պայմանագիր՝ 865-Ու

12.04.2011թ.

 Կառավարության

21.06.2007 թվականի թիվ

714-Ն որոշում

 

Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը

 

 

 

 

14.10.2025թ

Դատական գործընթացում է:

6.

«Կուրորտաբանության և

ֆիզիկական բժշկության գիտահետազոտական

ինստիտուտ» ՓԲԸ-ի

100% պետական

սեփականություն

հանդիսացող

բաժնետոմսեր

 ք.Երևան, Օրբելի 41

Գնորդներ՝ Վիոլետա

Սարգսյան, Աննա

Գյոզալյան

Պայմանագիր՝ 01-Մ

11042023թ

Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը

 

30122025թ

Պահպանվել է։

 

 

7.

« Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի

100% պետական

սեփականություն

հանդիսացող

բաժնետոմսեր

Ք.Երևան,

Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3

 Գնորդ՝ «Նեքստ

ջեն սպորտս» ՍՊԸ

Պայմանագիր՝   01-Մ

27122024թ

 

 

25 տարվա ընթացքում պրոֆիլի պահպանման պարտավորություն

 

Պրոֆիլի պահպանման մեկնարկը կտրվի ակադեմիայի շենքը կառուցելուց հետո։

 

 

 

  • Duration

    03.03.2026 19.03.2026
  • Type

    Law

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 211

Print

Related documents / links

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: