«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն:
2. Հաշվետվությունն ընդգրկում է 2025 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):
3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»:
4. Հաշվետու ժամանակահատվածում Կառավարության իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:
5. Հաշվետու ժամանակահատվածում 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի և 1 ընկերության լուծարումից հետո մնացած գույքի՝ աճուրդով մասնավորեցնելու մասին ընդունվել են Կառավարության որոշումներ, սակայն աճուրդները չեն կայացել՝ մասնակցության հայտ չլինելու պատճառով։
6. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում կատարվել է հետևյալ փոփոխությունը.
«Ռիփաբլիք Պլազա» բաց բաժնետիրական ընկերությունը ընդգրկվել, իսկ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հանվել է մասնավորեցման ծրագրի ցանկից։
7. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 8,100,630 հայկական դրամ, որից` նախորդ տարիներին մասնավորեցված ընկերությունների տարաժամկետ վճարումներից ստացված միջոցները՝ 1,863,200 հայկական դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 6,237,430 հայկական դրամ:
8. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 7,541,670 հայկական դրամ:
9. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2025 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 558,960 հայկական դրամ:
10. Կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:
2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ, ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
11. Մասնավորեցման գործարքների արդյունքում պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարողականը հետևյալն է.
1) պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2025 թվականի ընթացքում 5 գնորդի ստանձնած` պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են, 1 գնորդի ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով գործը դատական գործընթացում է, և 1 գնորդի ստանձնած՝ 25 տարվա ընթացքում պրոֆիլի պահպանման պարտավորության մեկնարկը կտրվի ակադեմիայի շենքը կառուցելուց հետո։
2) մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա՝ պրոֆիլի պահպանման պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին օբյեկտների, ներկայացված են «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի հավելվածում:
12. Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունների լուծարման և մասնավորեցման գործընթաց չի իրականացվել։
3. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
13. Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:
|
|
|
Հավելված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊՐՈՖԻԼԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
|
հ/հ |
Մասնավորեցված գույքի և գնորդի անվանումը |
Նախատեսված պայմանագրային պարտավորությունները |
Կատարման ժամկետը |
Կատարման ընթացքը |
|
1. |
Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույք Կոտայքի մարզ, ք. Հրազդան, փ. Սպանդարյան Գնորդ՝ Բագրատ Առաքելյան Պայմանագիր՝ 225-Մ 20.01.2005 թ |
Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը |
20.01.2025թ. |
Պահպանվել է։ |
|
2. |
Հրազդանի կինոցանցի գույքի կազմից առանձնացված «Բարեկամություն» կինոթատրոնի գույք Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թ․ Գնորդ՝ Արտավազդ Ղազարյան Պայմանագիր՝ 226-Մ 24.01.2005 թ. |
Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը |
24.02.2025թ. |
Պահպանվել է։ |
|
3. |
«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսեր ք.Երևան, Խանջյան 19, Գնորդներ՝ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատավորական կոլեկտիվ՝ 40%, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ՝ 30%, «Մաքուր երկաթի գործարան» ՓԲԸ՝ 30% Պայմանագիր՝ 435-ՈՒ 22.10.2002թ. |
Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը |
22.12.2025թ. |
Պահպանվել է: |
|
4. |
«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի 90% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր Ք.Երևան, Տիգրան Մեծ 4 Գնորդ՝ «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ Պայմանագիր՝ 881-Ու 10.08.2020թ. |
Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը |
10.08.2025թ․ |
Պահպանվել է: |
|
5. |
«Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի Ք.Երևան, Բագրատունյաց 73 և «Բագավան» ՓԲԸ-ի ք.Աշտարակ, Բագավան 2 100% բաժնետոմսեր Գնորդ՝ «Մոսթոն Էնջինիրինգ ԼՏԴ» ընկերություն Օլիաջի առևտրի կենտրոն, Ֆրենսիս Ռեյչլ փողոց 1312 Վիկտորիա, Մահե, Սեյշելյան կղզիներ Տնօրեն՝ Դավիթ Գալստյան Պայմանագիր՝ 865-Ու 12.04.2011թ. Կառավարության 21.06.2007 թվականի թիվ 714-Ն որոշում
|
Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը
|
14.10.2025թ․ |
Դատական գործընթացում է: |
|
6. |
«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ք.Երևան, Օրբելի 41 Գնորդներ՝ Վիոլետա Սարգսյան, Աննա Գյոզալյան Պայմանագիր՝ 01-Մ 11․04․2023թ․ |
Պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը
|
30․12․2025թ․ |
Պահպանվել է։
|
|
7. |
« Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր Ք.Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3 Գնորդ՝ «Նեքստ ջեն սպորտս» ՍՊԸ Պայմանագիր՝ 01-Մ 27․12․2024թ․
|
25 տարվա ընթացքում պրոֆիլի պահպանման պարտավորություն |
|
Պրոֆիլի պահպանման մեկնարկը կտրվի ակադեմիայի շենքը կառուցելուց հետո։ |
-
Продолжительность
03.03.2026 19.03.2026 -
Тип
Закон
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
-
Test
Просмотры 211
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .