Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.            Անհրաժեշտությունը

Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված  է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի (17.12.1997թ.-ի ՀՕ-188) հոդված 12-ի պահանջների կատարման անհրաժեշտությամբ: Օրենքի հոդված 12-ում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը մասնավորեցման գործում», մասնավորապես, ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

2.            Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Մասնավորեցման ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները (օրենքների տեսքով) մշակվում են յուրաքանչյուր տարվա համար, որտեղ ներառվում է համապատասխան հաշվետու տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման և լուծարման գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը: Հաշվետվության բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի (17.12.1997թ.-ի ՀՕ-188) հոդված 12-ի բ) ենթակետով:

Նախագծի ընդունմամբ չի նախատեսվում լուծել մասնավորեցման ոլորտի հիմնախնդիրները, քանի որ հաշվետվությունը փաստերի, իրական վիճակի ամրագրումն է:

3.            Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Պետական գույքի մասնավորեցման ոլորտում իրականացվող քաղաքականությունը սահմանված է գործող՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքով (ՀՕ-95-Ն, 09.06.2017թ.): Հաշվետվությունը չի նախատեսում քաղաքականության փոփոխություններ:

4.            Կարգավորման նպատակը և բնույթը

Օրենքի նախագիծը նպատակ ունի տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2025 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաև ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաև իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին:

5.            Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

6.           Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը և արդյունքները դարձնել առավել հրապարակային:

7.            Այլ տեղեկություններ

Օրենքի նախագիծը մշակվել է օգտվելով հետևյալ իրավական ակտերից՝

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքը, 17.12.1997թ., ՀՕ-188 (բոլորփոփոխություններով և լրացումներով),

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» օրենքը, 31.05.2006թ., ՀՕ-124-Ն (բոլոր փոփոխություններով և լրացումներով),

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքը, 09.06.2017թ, ՀՕ-95-Ն:

8.        Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Ռազմավարական փաստաթղթերի հետ կապ չկա։

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ  2017-2020  ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ  2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ  ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ ՈՉ ԿԻՐԱՌԵԼԻ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում փոփոխություններ տեղի չեն ունենա:

 

 

  • Duration

    03.03.2026 19.03.2026
  • Type

    Law

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 211

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: