«Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ կամ շեմեր սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1067-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___ _________ 2025 թվականի N -Ն
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա ՆՎԱԶԵՑՎՈՂ (ՉՀԱՐԿՎՈՂ) եկամուտների տեսակներ կամ շեմեր սահմանելու մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների շեմերը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշմամբ սահմանված եկամուտները՝
1) կարող են հայտարարագրվել՝ անկախ հայտարարագրման ոչ ենթակա լինելու կամ շեմը չգերազանցելու հանգամանքից,
2) սահմանված շեմը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթական են ամբողջ գումարի չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի և հետագա հաշվետու տարիների համար ներկայացվող եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) վրա:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2025 թվականի
հոկտեմբերի -ի N -Ն որոշման
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ) ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՆՎԱԶԵՑՎՈՂ (ՉՀԱՐԿՎՈՂ) ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ենթակա չեն հաշվետու տարվա ընթացքում ստացված՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների (չափերի), Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման դեպքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված չափերը չգերազանցող գումարների սահմաններում աշխատանքային պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում` դիվանագիտական ծառայողների փոխհատուցման վճարները), բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների,
2) «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված Կազմակերպության կողմից կամավորին՝ իր բնակության վայրից (քաղաքից կամ գյուղից) դուրս կամավոր աշխատանք կատարելու դեպքում կատարված ծախսերի հատուցումը՝ ոչ ավելի, քան գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափերով, որոնք հիմնավորված են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հաշվարկային փաստաթղթերով,
3) ստացվող վարկերի գումարները, բացառությամբ պարտատիրոջ կողմից վարկի գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին),
4) Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները,
5) գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները` եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև 10 հազար դրամի չափով,
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող՝ գովազդային վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումները՝ յուրաքանչյուր շահման դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով, խաղարկությունով, ոչ խաղարկությունով և համակցված վիճակախաղերի, ինչպես նաև տոտալիզատորի մասնակիցների դրամական և իրային շահումները կամ խաղատներում, շահումով խաղերում և (կամ) ինտերնետ շահումով խաղերում ստացված շահումները,
7) մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,
8) պետական պարգևները (մրցանակները),
9) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված ներկայացուցչական ծախսերի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 120-րդ հոդվածով սահմանված՝ օգնության, սննդի կազմակերպման, սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի հաշվին ստացվող դրամական և բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտները՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համապատասխանաբար 116-րդ և 120-րդ հոդվածներով սահմանված չափերի սահմաններում,
10) ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված կամ անհայտ կորած ֆիզիկական անձի ամուսնուն, համատեղությամբ ապրող զավակին կամ համատեղությամբ ապրող ծնողին ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի կամ վարկային կազմակերպությունների տված վարկի գումարների ներման արդյունքում ֆիզիկական անձի եկամուտները` անկախ սույն կետի 3-րդ ենթակետի դրույթներից։
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2025 թվականի
հոկտեմբերի -ի N -Ն որոշման
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ) ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՆՎԱԶԵՑՎՈՂ (ՉՀԱՐԿՎՈՂ) ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՇԵՄԵՐ
|
Հ/Հ |
Եկամուտների տեսակներ |
Միանվագ ստացված եկամուտների շեմ |
|
1. |
Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից ստացվող գույք և (կամ) դրամական միջոցներ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի կառուցապատող համարվող ֆիզիկական անձից նվիրատվության կարգով ստացվող գույքի |
մինչև 300 հազար ՀՀ դրամը ներառյալ |
|
2. |
Ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ |
մինչև 300 հազար ՀՀ դրամը ներառյալ |
|
3. |
Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ, նշված մարմինների ու կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարվող վճարումներ |
մինչև 300 հազար ՀՀ դրամը ներառյալ |
|
4. |
Սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված ընտանիքի անդամ չհամարվող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտներ, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի կառուցապատող համարվող (համարված) ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց) կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) օտարումից ստացվող եկամուտների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետով սահմանված հողամասի (անկախ հողամասի նպատակային նշանակությունից) օտարումից ստացվող եկամուտների |
մինչև 300 հազար ՀՀ դրամը ներառյալ |
|
5. |
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից ստացվող փոխառությունների գումարներ, բացառությամբ պարտատիրոջ կողմից փոխառության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին) |
մինչև 5 միլիոն ՀՀ դրամը ներառյալ |
|
6. |
Աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով ստացվող օգնության գումարներ |
մինչև 300 հազար ՀՀ դրամը ներառյալ |
|
7. |
Պետության կամ համայնքների կարիքների համար «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքը վերցնելու դիմաց այդ ֆիզիկական անձանց, ինչպես նաև այդ անշարժ գույքի հասցեով հաշվառված (գրանցված) ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներ |
մինչև 5 միլիոն ՀՀ դրամը ներառյալ |
|
8. |
Առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող հարկային գործակալին օտարվող ոսկու և թանկարժեք քարերի դիմաց ստացվող եկամուտներ |
մինչև 1 միլիոն ՀՀ դրամը ներառյալ |
|
9. |
Սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) օտարումից ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի իրականացման լիցենզիա ունեցող՝ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունից ստացվող եկամուտներ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ եկամուտները ձևավորվում են այն տրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) օտարումից, որը ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի իրականացման լիցենզիա ունեցող կազմակերպության կողմից շահագործման նպատակով հետագայում ներկայացվում է պետական հաշվառման |
մինչև 3 միլիոն ՀՀ դրամը ներառյալ |
|
10. |
Սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից բանկերից և վարկային կազմակերպություններից ստացվող եկամուտներ, եթե հետագայում այդ գույքը նույն բանկի կամ վարկային կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրվում է լիզինգով (տարատեսակներով) |
մինչև 3 միլիոն ՀՀ դրամը ներառյալ |
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___ _________ 2025 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 1067-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի «Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը սահմանելու մասին» N 1067-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի՝
1) 2-րդ կետում «հարկային մարմին է ներկայացրել» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված» բառերը.
2) 7-րդ կետի 2-րդ ենթակետում «դիտարկվելու է» բառից հետո լրացնել «էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի և հետագա հաշվետու տարիների համար ներկայացվող եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) վրա:
-
Duration
20.11.2025 05.12.2025 -
Type
Decision
-
Area
State revenue, Financial
-
Status
Views 651
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.