Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ կամ շեմեր սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1067-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___ _________ 2025 թվականի N -Ն

 

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա ՆՎԱԶԵՑՎՈՂ (ՉՀԱՐԿՎՈՂ) եկամուտների տեսակներ կամ շեմեր սահմանելու մասին

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդ­վածի 4.1-ին մասը՝ Հայաս­տանի Հան­րա­պետության կառա­վա­րու­թյունը որոշում է.

1.   Սահմանել՝

1)   եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակները՝ համաձայն N 1 հավելվածի.

2)  եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների շեմերը՝ համաձայն N 2 հավելվածի:

2.  Սույն որոշմամբ սահմանված եկամուտները՝

1)   կարող են հայտարարագրվել՝ անկախ հայ­տարարագրման ոչ ենթակա լինելու կամ շեմը չգերազանցելու հանգամանքից,

2)  սահմանված շեմը գերազանցելու դեպքում հայտարա­րագրման ենթական են ամբողջ գումարի չափով:

3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվա­նից և տարածվում է 2024 թվականի և հետագա հաշվետու տարիների համար ներկայացվող եկա­մտա­յին հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) վրա:

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2025 թվականի
հոկտեմբերի -ի N -Ն որոշման

 

 

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ) ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՆՎԱԶԵՑՎՈՂ (ՉՀԱՐԿՎՈՂ) ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

 

1.   Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ենթակա չեն հաշվետու տարվա ընթացքում ստացված՝

1)   Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների (չափերի), Հայաս­­տանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման դեպքում Հայաս­տանի Հանրապետության հարկային օրենսգրքի 117-րդ հոդ­վա­ծով սահմանված չափերը չգերազանցող գումարների սահմաններում աշխատանքային պայ­մա­նագրերի շրջանակներում աշխատանքների կատարման հետ կապված փոխհատուցման վճար­ները (այդ թվում` դիվա­նա­գի­տական ծառայողների փոխհատուցման վճարները), բացա­ռու­թյամբ աշխատանքից ազատ­վելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճար­­­ների,

2)  «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահ­ման­ված Կազմակերպության կողմից կամավորին՝ իր բնակության վայրից (քաղաքից կամ գյու­ղից) դուրս կամավոր աշխատանք կատարելու դեպքում կատարված ծախսերի հատուցումը՝ ոչ ավելի, քան գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման՝ Հայաս­տանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափե­րով, որոնք հիմնավորված են Հայաս­տանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդ­վածի 2-րդ մասով սահմանված հաշ­վարկային փաստաթղթերով,

3)  ստացվող վարկերի գումարները, բացառությամբ պարտատի­րոջ կողմից վարկի գումար­ների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումար­ները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրա­նալու պահին),

4)  Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթ­նե­րում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները,

5)   գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովա­գրա­վճարները` եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև 10 հազար դրամի չափով,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաննե­րով իրա­կանացվող՝ գովազդային վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահում­ները՝ յուրաքանչյուր շահման դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով, խաղար­կու­թյու­նով, ոչ խաղարկությունով և համակցված վիճակախաղերի, ինչպես նաև տոտալիզատորի մաս­նա­կիցների դրամական և իրային շահումները կամ խաղատներում, շահումով խաղերում և (կամ) ինտեր­նետ շահումով խաղերում ստացված շահումները,

7)  մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչ­յուր մրցա­­նակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,

8) պետական պարգևները (մրցանակները),

9) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված ներկայացուցչական ծախսերի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 120-րդ հոդ­վածով սահմանված՝ օգնության, սննդի կազմակերպման, սոցիալ-մշակութային միջոցառում­ների կազմակերպման և համանման այլ ծախսերի հաշվին ստացվող դրամական և բնա­մթե­րա­յին (ոչ դրամական) ձևով եկամուտները՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համա­պատասխանաբար 116-րդ և 120-րդ հոդվածներով սահմանված չափերի սահմաններում,

10) ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործո­ղու­թյուն­ների հետևանքով զոհված, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված կամ անհայտ կորած ֆիզիկական անձի ամուսնուն, համատեղությամբ ապրող զավակին կամ համա­տե­ղու­թյամբ ապրող ծնողին ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի կամ վարկային կազ­մա­կերպությունների տված վարկի գումարների ներման արդյունքում ֆիզիկական անձի եկա­մուտները` անկախ սույն կետի 3-րդ ենթակետի դրույթներից։

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2025 թվականի
հոկտեմբերի -ի N -Ն որոշման

 

 

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ) ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՆՎԱԶԵՑՎՈՂ (ՉՀԱՐԿՎՈՂ) ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՇԵՄԵՐ

 

 

Հ/Հ

Եկամուտների տեսակներ

Միանվագ ստացված եկամուտների շեմ

1.             

Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից ստացվող գույք և (կամ) դրամական միջոցներ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի կառուցապատող համարվող ֆիզիկական անձից նվիրատվության կարգով ստացվող գույքի

մինչև 300 հազար ՀՀ դրամը ներառյալ

2.             

Ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ

մինչև 300 հազար ՀՀ դրամը ներառյալ

3.             

Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ, նշված մարմինների ու կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարվող վճարումներ

մինչև 300 հազար ՀՀ դրամը ներառյալ

4.             

Սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված ընտանիքի անդամ չհամարվող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտներ, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի կառուցապատող համարվող (համարված) ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց) կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) օտարումից ստացվող եկամուտների, ինչպես նաև Հայաս­տանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետով սահմանված հողամասի (անկախ հողամասի նպատակային նշանակությունից) օտարումից ստացվող եկամուտների

մինչև 300 հազար ՀՀ դրամը ներառյալ

5.             

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից ստացվող փոխառությունների գումարներ, բացառությամբ պարտատի­րոջ կողմից փոխառության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումար­ները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին)

մինչև 5 միլիոն ՀՀ դրամը ներառյալ

6.            

Աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով ստացվող օգնության գումարներ

մինչև 300 հազար ՀՀ դրամը ներառյալ

7.             

Պետության կամ համայնքների կարիքների համար «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքը վերցնելու դիմաց այդ ֆիզիկական անձանց, ինչպես նաև այդ անշարժ գույքի հասցեով հաշվառված (գրանցված) ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներ

մինչև 5 միլիոն ՀՀ դրամը ներառյալ

8.            

Առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող հարկային գործակալին օտարվող ոսկու և թանկարժեք քարերի դիմաց ստացվող եկամուտներ

մինչև 1 միլիոն ՀՀ դրամը ներառյալ

9.            

Սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) օտարումից ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի իրականացման լիցենզիա ունեցող՝ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունից ստացվող եկամուտներ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ եկամուտները ձևավորվում են այն տրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) օտարումից, որը ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի իրականացման լիցենզիա ունեցող կազմակերպության կողմից շահագործման նպատակով հետագայում ներկայացվում է պետական հաշվառման

մինչև 3 միլիոն ՀՀ դրամը ներառյալ

10.          

Սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից բանկերից և վարկային կազմակերպություններից ստացվող եկամուտներ, եթե հետագայում այդ գույքը նույն բանկի կամ վարկային կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրվում է լիզինգով (տարատեսակներով)

մինչև 3 միլիոն ՀՀ դրամը ներառյալ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___ _________ 2025 թվականի N -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 1067-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.   Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի «Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը սահմա­նելու մասին» N 1067-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի՝

1)   2-րդ կետում «հարկային մարմին է ներկայացրել» բառերից հետո լրացնել «էլեկտրո­­նային ստորագրությամբ վավերացված» բառերը.

2)  7-րդ կետի 2-րդ ենթակետում «դիտարկվելու է» բառից հետո լրացնել «էլեկ­տրո­նային ստորագրությամբ վավերացված» բառերը:

2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվա­նից և տարածվում է 2024 թվականի և հետագա հաշվետու տարիների համար ներկայացվող եկա­մտա­յին հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) վրա:

  • Продолжительность

    20.11.2025 05.12.2025
  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Финансовая

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 649

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: