«Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ կամ շեմեր սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1067-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Սաթենիկ Վարդանյան 21.11.2025 13:47:38 | Not accepted | Առաջարկ Չհայտարարագրվող Եկամուտների Տեսակների Առավելագույն Ընդգրկում (N 1 Հավելվածին ուղղված) Որքան շատ տեսակի չհարկվող եկամուտներ ընդգրկվեն N 1 հավելվածում, այնքան կթեթևանա քաղաքացիների հաշվետվողականության պարտավորությունը։ 1․ Ընտանեկան և սոցիալական աջակցության գումարներ: Նպատակ-Քաղաքացիներին ազատել սոցիալական, մարդասիրական կամ ընտանեկան բնույթի փոքր եկամուտները հայտարարագրելու անհրաժեշտությունից: Միջոցառումներ- Առաջարկել N 1 հավելվածում ներառել հետևյալ տեսակները (եթե դրանք չկան). Պետության կողմից տրվող բոլոր սոցիալական նպաստները և միանվագ աջակցությունները (բացառությամբ թոշակների/նպաստների, որոնք արդեն իսկ չեն հարկվում): Նվիրատվություններ և օգնություններ, որոնք ստացվել են ոչ առևտրային, մարդասիրական կազմակերպություններից կամ բարեգործական հիմնադրամներից: Փոքր Չհարկվող Տոկոսներ/Շահույթներ: Միջոցառումներ- Ներառել չհարկվող բնույթի փոքր եկամուտներ, որոնք հաճախակի են հանդիպում, բայց չնչին գումար են կազմում՝ օրինակ՝ չհարկվող դեպոզիտների տոկոսները կամ փոքր խաղային շահումները (եթե դրանք օրենսգրքով չեն հարկվում)։ 2. Շեմերի Բարձրացում՝ Հաշվի Առնելով Գնաճը (N 2 Հավելվածին ուղղված) Սահմանված շեմերը պետք է լինեն այնքան բարձր, որ ապահովեն բեռի իրական թեթևացում, այլ ոչ թե ձևական լինեն։ Առաջարկություն -Գույքի Վաճառքից Ստացվող Շեմերի Վերանայում: Նպատակ- Քաղաքացիներին ազատել ամենատարածված, բայց չնչին գույքի վաճառքից եկամուտները հայտարարագրելուց։ Միջոցառումներ- Եթե N 2 հավելվածը վերաբերում է գույքի (ավտոմեքենա, այլ անշարժ գույք) վաճառքից ստացվող եկամուտների չհարկվող շեմերին, ապա այդ շեմերը պետք է արդիականացվեն՝ հաշվի առնելով ներկայիս շուկայական գները և գնաճը։ Օրինակ՝ փոքր անշարժ գույքի վաճառքից ստացվող եկամտի շեմը սահմանել $X$ գումար (օրինակ՝ 250,000 ՀՀ դրամը չգերազանցող եկամուտ տարեկան կտրվածքով), որը չի հայտարարագրվի։ Առաջարկություն - Կանոնավոր Փոքր Եկամուտների Ընդհանուր Շեմի Սահմանում: Միջոցառումներ- Սահմանել մեկ ընդհանուր տարեկան շեմ բոլոր այն փոքր չհարկվող եկամուտների համար, որոնք դժվար է առանձնացնել տեսակներով (օրինակ՝ անձնական նվերներ, փոքր մասնավոր վարկերի մարումներ, և այլն)։ Այս շեմը չգերազանցող (օրինակ՝ 500,000 ՀՀ դրամ) գումարը պետք է թույլատրվի չհայտարարագրել։ 3. Հայտարարագրման Կարգի Թեթևացում Նախագծի - կետը սահմանում է. «սահմանված շեմը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթական են ամբողջ գումարի չափով»։ Առաջարկություն -Շեմը Գերազանցող Մասի Հայտարարագրում: Նպատակ-Խուսափել անարդար իրավիճակից, երբ քաղաքացին շեմը չնչին չափով գերազանցելու պատճառով ստիպված է լինում հայտարարագրել և պոտենցիալ հարկվել ամբողջ գումարի համար։ Միջոցառումներ- Առաջարկել փոփոխել 2.2 կետի ձևակերպումը. «սահմանված շեմը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա է միայն շեմը գերազանցող գումարը»։ Օրինակ. Եթե շեմը 500,000 դրամ է, իսկ քաղաքացին ստացել է 510,000 դրամ եկամուտ, նա պետք է հայտարարագրի միայն 10,000 դրամը և ոչ թե ամբողջ 510,000 դրամը։ Սա մեծապես կթեթևացնի բեռը և կլինի ավելի արդարացի։
|
Ներկայացված առաջարկների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը՝ 1. 1-ին կետով ներկայացված առաջարկների վերաբերյալ․ Նախ, պետական բյուջեից տրամադրվող աջակցության գումարների մասով հարկ ենք համարում նշել, որ այդ գումարները պետք է ինքնաշխատ եղանակով լրացվեն հայտարարագրում։ Բացի այդ, նախագծով սահմանված է, որ հայտարարագրման ենթակա չեն մինչև 300 հազար դրամի չափով Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները, ինչպես նաև նշված մարմինների ու կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարվող վճարումները։ Նախագծով սահմանված է նաև, որ հայտարարագրման ենթակա չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող՝ գովազդային վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումները՝ յուրաքանչյուր շահման դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով: Միաժամանակ, հայտնում ենք, որ բանկային ավանդների տոկոսները հարկվում են եկամտային հարկով և հայտարարագրման ենթակա են։ Ընդ որում, ֆիզիկական անձի համաձայնությամբ հարկային մարմինը կարող է բանկերից ստանալ այդ եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը և ինչնաշխատ եղանակով լրացնել հայտարարագրում։ 2. 2-րդ կետով ներկայացված առաջարկների վերաբերյալ․ 3. 3-րդ կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ․ Առաջարկի նպատակը պարզ չէ, քանի որ պարզ չէ շեմը գերազանցելու դեպքում դրա գերազանցող մասը հայտարարագրելու դեպքում ինչ բեռի թեթևացման մասին է խոսքը, քանի որ խոսքը չհարկվող եկամուտների հայտարարագրման մասին է։ Ընդ որում, նման մոտեցմամբ առաջնորդվելու դեպքում ֆիզիկական անձանց եկամուտների վերաբերյալ իրական պատկեր չի ստացվի, ինչը չի բխում հայտարարագրման համակարգի ներդրման նպատակադրումից։ |
||
| 2 | Գոհար Փարսադանյան 27.11.2025 20:58:52 | Not accepted | Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված ներկայացուցչական ծախսերի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 120-րդ հոդվածով սահմանված՝ օգնության, սննդի կազմակերպման, սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի հաշվին ստացվող դրամական և բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտները ընդհանրապես համարել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ: Այս եկամուտներից հարկային գործակալները եկամտային հարկ հաշվարկում և վճարում են տարեկան կտրվածքով՝ համախառն եկամտի սահմանված չափը գերազանցելու դեպքում և գործնականում հնարավոր չէ առաձնացնել, թե որ ֆիզիկական անձի եկամտի դեպքում շեմը գերազանցեց: Ֆիզիկական անձը տեղեկություն չի ունենում իր ստացած եկամտի որ մասն է գերազանցել սահմանված շեմը, որպեսզի կարողանա արտացոլի այն: |
Հայտնում ենք, որ նշյալ եկամտի տեսակն արդեն իսկ ներառված է հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների ցանկում, մասնավորապես՝ այն սահմանված է «Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ կամ շեմեր սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատվող թիվ 1 հավելվածի 1-ին մասի 9-րդ կետով: |