«Տվյալների փոխանակման շերտի միջոցով բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված այլ տվյալների շտեմարաններում առկա տվյալների ստացման, ինչպես նաև տվյալների օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«_____» 2025 թվականի N____-Ն
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՇԵՐՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել տվյալների փոխանակման շերտի միջոցով բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված այլ տվյալների շտեմարաններում առկա տվյալների ստացման ինչպես նաև տվյալների օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկմանը հաջորդող օրվանից։
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
|
|
« »________2025թ
ք. Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2025թ ________-Ն որոշման
ԿԱՐԳ
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՇԵՐՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
- Սույն կարգը սահմանում է տվյալների փոխանակման շերտի միջոցով բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված այլ տվյալների շտեմարաններում առկա տվյալների ստացման, ինչպես նաև տվյալների օգտագործման հետ կապված հարաբերությունները։
- Կարգում օգտագործվող հիմնական հասկացությունները՝
1) տվյալների փոխանակման շերտի անդամ՝ տվյալների փոխանակման շերտին միացած տեղեկատվական համակարգերը․
2) տվյալների ծառայություն` տվյալների փոխանակման շերտի անդամի կողմից մատուցվող ծառայություն, որի միջոցով տեղի է ունենում տվյալների փոխանակում թվային անվտանգ միջավայրում.
3) տվյալների ծառայության մատակարար` տվյալների փոխանակման շերտի անդամ, որը տվյալների ծառայությունը մատուցում է այլ անդամներին.
4) տվյալների ծառայության օգտագործող` տվյալների փոխանակման շերտի անդամ, որն օգտագործում է տվյալների ծառայությունը․
5) հաղորդագրություն՝ տվյալների ծառայություն մատուցողի և տվյալների ծառայության օգտագործողի միջև տվյալների փոխանակման շերտի միջոցով փոխանակվող տվյալների ձևաչափված ամբողջություն.
6) ենթահամակարգ՝ տվյալների փոխանակման շերտի անդամի տեղեկատվական համակարգի տեխնոլոգիապես և կազմակերպչական առումով սահմանված մաս՝ տվյալների ծառայություն մատուցելու կամ օգտագործելու համար․
7) անվտանգության սերվերներ՝ ծրագրային լուծում, որին միացված են ենթահամակարգերը․
8) էլեկտրոնային կնիք՝ էլեկտրոնային տվյալների ամբողջություն, որով հաստատվում է տվյալների փոխանակման շերտի անդամների միջև տվյալների փոխանցման յուրաքանչյուր դեպքը.
9) հարցումների գրանցամատյան՝ անվտանգության սերվերի մի մաս, որտեղ պահվում են տվյալների փոխանակման շերտում փոխանակված և էլեկտրոնային կնիքով հաստատված հաղորդագրությունները։
- Տվյալների փոխանակման շերտի անդամ են հանդիսանում՝
1) պաշտպանության բնագավառի կառավարության լիազոր մարմնի տվյալների շտեմարանը․
2) սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգը․
3) անձը հաստատող փաստաթղթերի տվյալների շտեմարանը․
4) անձի կենսաչափական տվյալները պարունակող շտեմարանը․
5) բնակչության պետական ռեգիտր ներկայացվող տվյալները հաստատող փաստաթղթերի գրանցամատյանը․
6) կառավարության որոշմամբ սահմանված այլ տվյալների շտեմարանները։
- Յուրաքանչյուր տվյալների փոխանակման շերտի անդամ ապահովում է իր ենթահամակարգերի միացումը տվյալների փոխանակման շերտին՝ անվտանգության սերվերի միջոցով։ Անվտանգության սերվերները կապվում են միմյանց հետ՝ օգտագործելով կոդավորված VPN կամ HTTPS կապի ուղիներ՝ ապահովելով տվյալների փոխանակման անվտանգությունն ու ամբողջականությունը։
- Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված տեխնոլոգիական համակարգերի կիրառմամբ տվյալների ծառայության օգտագործողը հաղորդագրության միջոցով տվյալների ծառայության մատակարարից ստանում է տվյալների ծառայությունը՝ հայցվող տվյալները։
- Տվյալների ծառայության մատակարարի և տվյալների ծառայության օգտագործողի միջև յուրաքանչյուր տվյալների փոխանցում հաստատվում է էլեկտրոնային կնիքով և գրանցվում է հարցումների գրանցամատյանում։
- Տվյալների ծառայություններից օգտվելու համար օգտագործող կողմը պետք է ունենա մուտքի իրավունքի ակտիվ գրանցում։
- Տվյալների ծառայությունից օգտվելը թույլատրելի է միայն տվյալների ծառայության օգտագործողին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացման համար։
- Տվյալների ծառայության օգտագործողը պարտավոր է ապահովել իր տեղեկատվական համակարգում փոխանցված տվյալների գաղտնիության, ամբողջականության և սահմանափակ հասանելիության պահպանումը։
- Տվյալների ծառայության օգտագործողը չի կարող փոխանցված տվյալները օգտագործել այլ նպատակներով կամ տրամադրել երրորդ կողմին, բացառությամբ՝ օրենքով սահմանված դեպքերի։
- Տվյալների ծառայության մատուցման տեխնիկական և իրավական պայմանների փոփոխության դեպքում փոփոխությունից առնվազն երեք աշխատանքային օր առաջ տվյալների ծառայության մատակարարը պարտավոր է նախապես տեղեկացնել տվյալների ծառայության օգտագործողին։
- Տվյալների փոխանակման գործընթացի անվտանգությունն ապահովվում է անվտանգության սերվերների, հաղորդագրությունների կոդավորման, էլեկտրոնային կնիքների և հարցումների գրանցման համատեղ կիրառմամբ։
- Յուրաքանչյուր անվտանգության սերվեր, որը միացված է տվյալների փոխանակման շերտին, պարտադիր պետք է ունենա միջազգայնորեն ընդունելի սերտիֆիկացված վկայագրեր, որոնք ապահովում են կապի պաշտպանվածությունը և անդամի իսկությունը։
- Տվյալների փոխանակման յուրաքանչյուր դեպք՝ որպես հաղորդագրություն, ավտոմատ կերպով գրանցվում է հարցումների գրանցամատյանում, որը պահվում է մատակարար կողմի անվտանգության սերվերում առնվազն երեք տարի ժամկետով՝ ապահովելով հետադարձ վերահսկելիություն։
- Հարցումների գրանցամատյանը պետք է ներառի տվյալներ էլեկտրոնային կնիքի, տարվա, ամսվա, ամսաթվի, ժամի, ստացող և փոխանցող կողմերի նույնականացման, ինչպես նաև փոխանցված տվյալների ընդհանուր բնույթի վերաբերյալ (առանց բովանդակության բացահայտման)։
- տվյալների փոխանակման շերտի անդամները պարտավոր են առնվազն չորս տարին մեկ անգամ անցկացնել անվտանգային աուդիտ՝ տվյալների ամբողջականությունը, գաղտնիությունը և հասանելիությունը ապահովելու նպատակով։
- Տվյալների ծառայությունների օգտագործման իրավունքը կարող է ժամանակավորապես կասեցվել կամ դադարեցվել՝ անվտանգության խախտումների կամ չարաշահումների հայտնաբերման դեպքում՝ համաձայն տվյալների փոխանակման շերտի կառավարման ոլորտի լիազոր մարմնի որոշման։
- Բնակչության պետական ռեգիստրի կառավարիչը և տվյալների փոխանակման շերտի կառավարման ոլորտի լիազոր մարմինը համատեղ կազմակերպում են տեխնիկական ուսումնասիրություններ տվյալների ծառայությունների մատուցման նկատմամբ։
- Տվյալների փոխանակման շերտի տեխնիկական և ճարտարապետական պահանջները սահմանվում են Փոխգործելիության լուծումների սկանդինավյան ինստիտուտի (Nordic Institute for Interoperability Solutions, NIIS) կողմից մշակված միջազգայնորեն ընդունված տեխնիկական բնութագրերով:
-
Discussed
09.10.2025 - 24.10.2025
-
Type
Decision
-
Area
Public services
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 898
Print