««ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» 2023 թվականի հունվարի 17-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16․1-ին հոդվածի 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«12․ Որակավորված անձի անվան կամ ազգանվան փոփոխման դեպքում որակավորված անձը վերաձևակերպված վկայական ստանալու դիմում է ներկայացնում Կոմիտե` ներկայացնելով պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր։ Վերաձևակերպված վկայականը Կոմիտեն երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Կառավարության սահմանած կարգով և ձևով:»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2025 թ.
Երևան
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գնահատման գործունեության մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-189-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «վկայականը» բառով։
Հոդված 2․ Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «վկայականի բնօրինակը» բառերը փոխարինել «վկայականը» բառով։
Հոդված 3․ Օրենքի 21-րդ հոդվածի․
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Վկայականի ժամկետը և վերաձևակերպումը»,
2) 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 4․ Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետից հանել «կամ կրկնօրինակի» բառերը։
Հոդված 5․
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
Երևան, 2025 թ.
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 69-րդ և 70-րդ կետերից հանել «կամ կրկնօրինակն ստանալու» բառերը։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2025 թ.
Երևան
-
Discussed
01.10.2025 - 21.10.2025
-
Type
Law
-
Area
Cadastre
-
Ministry
Committee of Cadastre
Views 911
Print