Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

   Առաջարկվող կարգավորումներով զգալիորեն կրճատում են վարչարարության ժամկետները։ Փոփոխությունները համահունչ են հանրային ծառայության մատուցման արդիական ձգտումներին և «մեկ պատուհանի» տրամաբանությանը, ըստ որի՝ վարչական մարմինը պարտավորվում է սահմանել պարզ, արագ և ստուգելի ընթացք՝ առանց հավելյալ գործողությունների։

   Թվայնացման ամբողջականացման արդյունքում նվազում են թղթային շրջանառությունն ու գործարքային ծախսերը, բարձրանում են տվյալների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ապահովվում է իրավական կանխատեսելիություն, իսկ շուկայում ձևավորվում է վստահության ավելի բարձր մակարդակ՝ տեխնիկապես վերահսկելի գործառույթներով (միասնական նույնականացուցիչներով)։ Միևնույն ժամանակ, ապահովվում է տվյալների ամբողջական արխիվացումը և անձնական տվյալների պաշտպանությունը՝ թույլ տալով վարչական մարմնին և դիմողին գործել ավելի արդյունավետ, անվտանգ և ժամանակակից ադմինիստրատիվ միջավայրում։

  • Discussed

    01.10.2025 - 21.10.2025

  • Type

    Law

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 909

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: